Այն, ինչ բնորոշում էր Ռոբերտ Քոչարյանը
30.05.2007. Խաղողագործության վերածնունդ՝ ավանդականի ու արդիականի
06 Մար 2013  
06.03.2013  |  13:31   |   Համացանց

Սեդրակ Քոչարյանը չի գլխավորի ԲՀԿ ցուցակը

Մամուլի այն հրապարակումները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պատրաստվում է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին եւ գլխավորել ԲՀԿ ցուցակը ավագանու ընտրություններում, չի համապատասխանում իրականությանը:

"Ես ԲՀԿ ցուցակի մասին, բնականաբար, տեղեկություն չունեմ, բայց Սեդրակ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին",- galatv.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց երեկ՝ մարտի 5-ին, ԲՀԿ-ն քննարկել է Երևանի ավագանու ընտրությունների իր համամասնական ցուցակը: Եւ այդ քննարկումները բավական թեժ են եղել, քանի որ առաջարկություն է արվել, որ ցուցակը գլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ կրքերն այնքան են բորբոքվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է հետաձգել նիստը:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը եւս հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ ԲՀԿ-ն ավագանու ընտրություններին մասնակցելու քննարկում չի ունեցել ընդհանրապես:

"Քանի որ չի եղել ոչ մի քննարկում, հետեւաբար նման որոշում չունենք, եւ հետեւաբար նաեւ որեւէ տեղեկություն այդ մասին չի կարող լինել",- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

www.galatv.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: