21.07.2011. Սա է իրականությունը
17.08.2007. Համահայկական խաղեր կազմակերպվել են նաԵՎ Օսմանյան
30 Հուլ 2011  
30.07.2011  |  11:15   |   Համացանց

Շաբաթվա top-անձնավորությունը

Վերջին տասնօրյակի հայկական լրատվական դաշտի մոնիտորինգը ի հայտ է բերում մի հետաքրքիր փաստ: Մամուլում ամենաշատ քննարկվող անձը երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանն է: Նրան վերագրվում է նոր կուսակցություն բացելու, հասարակական շարժում գլխավորելու, քաղաքականություն վերադառնալու եւ այլ հարակից գաղափարներ:

Մինչ այդ, լրատվական-վերլուծական մի ալիք էլ առնչվում էր իշխանություն-ՀԱԿ երկխոսության առաջին հանդիպման վայրին: Հիշեցնենք, որ այն տեղի ունեցավ Էրեբունի-Պլազայի 6-րդ հարկում` ուղիղ Ռ. Քոչարյանի գրասենյակի դիմաց:

Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, ամենակարեւոր դրվագը չի նշվում: Դարձյալ մամուլի հրապարակումների համաձայն, երկրորդ նախագահ Քոչարյանը որպես մասնավոր անձ իր արձակուրդն է անցկացնում արտերկրում: Ավելին, այս ընթացքում նա որեւէ խոսք, որեւէ մեկնաբանություն չի արել, նրա գրասենյակը որեւէ հաղորդագրություն չի տարածել` ոչ նոր կուսակցության, ոչ ընդհանրապես քաղաքականության մասին:
Սա հայկական պարադոքսն է. Մի կողմից քաղաքական ուժերի մի ազդեցիկ մասը հայտարարում է, որ Քոչարյանը անցած փուլ է ու իրենց հետաքրքրությունների դաշտից դուրս, մյուս կողմից երկրորդ նախագահի խոր լռության պայմաններում նրա մասին ամեն օր հրապարակումներ են լինում: Մի դեպքում ակնհայտ ուղղորդված, մյուս դեպքում` լրագրողական մասնագիտության հնարավորությունների սահմաններում` որպես հետաքրքիր լուր:

Ակնհայտ է, որ այդպես չի լինում ` ոչ քաղաքական դաշտում, ոչ էլ լրագրողական: Եթե անձը հետաքրքրություն չի ներկայացնում հանրային կյանքում, նա չի կարող լինել top-անձնավորություն լրատվական դաշտում: Ընդ-որում, որքան շատ է խոսվում նրա, որպես անցած փուլի մասին, այնքան ավելի ինտենսիվ են դառնում նրա վերաբերյալ լրատվական անդրադարձները:

Իսկ եթե մի օր, երկրորդ նախագահը հստակեցնի իր քաղաքական ծրագրերը, ինչ կլինի այդ դեպքում: Եթե մի օր նա հայտարարի, որ խորհրդարանական ընտրություններին աջակցելու է այս կամ այն ուժին, կամ գլխավորելու այս կամ այն կուսակցությունը, կամ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, բայց առաջադրվելու է նախագահական ընտրություններին, կամ ցանկացած մեկ այլ տարբերակ: Այդ դեպքում, պետք է ենթադրել, որ մոռացության են մատնվելու մնացած բոլոր թեմաները` սղաճը, գնաճը, տնտեսական անկումը, արտագաղթը, ղարաբաղյան բանակցությունները, Էրդողանի հոխորտանքը: Իսկ կոալիցիա-ՀԱԿ երկխոսության օրակարգը անմիջապես փոփոխության կենթարկվի: 

Հասմիկ Մարգարյան
TopNews.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: