30.09.2005. Ցուցահանդեսում ներկայացվեցին հայկական ոսկերչական
04.10.2002. Հայաստանում այս ճյուղն անկում չապրեց, զարգացավ
03 Հոկ 2011  
03.10.2011  |  16:06   |   Համացանց

02.10.2003. Շահագործման հանձնվեց Աշտարակի վերակառուցված կամուրջը

Մեծ հանդիսությամբ այսօր շահագործման հանձնվեց Աշտարակի կամրջի երկրորդ մասը՝ ապահովելով երկկողմանի երթեւեկություն: "Լինսի" հիմնադրամից այս շինարարության վրա ծախսվել է 1 միլիոն 780 հազար դոլար: Կամրջի երկարությունը 365 մետր է, իսկ շինարարությունն ավարտվեց մոտ 1,5 տարվա ընթացքում:

Շինարարական առաջին աշխատանքները սկսվել էին 1988 թվականին: Նպատակը` Աշտարակը շրջանցող ճանապարհի կառուցումն էր, որպեսզի ավելի հարմար ճանապարհով շինարարական բեռները աղետի գոտի տեղափոխվեն: Կամրջի առաջին մասը շահագործման հանձնվեց 1994 թվականին, վեր բարձրացվեցին նաեւ 2-րդ մասի հենասյուները, բայց աշխատանքները մոտ 7 տարի սառեցվեցին:

Եվ այսպես, այսօր Ռոբերտ Քոչարյանը Աշտարակը շրջանցող, Քասախ գետի կամրջի վրա կտրեց հերթական ժապավենը, եւ ասաց, որ կարմիր ժապավեններ կտրելու առումով այս աշունը շատ թեժ է լինելու:

Տրանսպորտային հանգույցն այսօր լիարժեքորեն շահագործման հանձնվեց, կատարված աշխատանքից Ռոբերտ Քոչարյանը գոհ է` "Այսպիսի որակ մենք երբեք չենք ունեցել", ասաց նախագահը: 

Նրա խոսքերով, փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի շինարարական աշխատանքների ծավալները չնվազեն, բայց հստակ չպատասխանեց լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք շարունակվելո՞ւ են «Լինսի» հիմնադրամի ծրագրերը, որոնք ավարտվում են մեկ ամսից` նոյեմբերի մեկին:

"Լինսի" հիմնադրամի միջոցներով շահագործման հանձնված այս կամուրջը փորձարկվել է մի քանի օր առաջ: 12 բեռնատար ավտոմեքենա` ավազով բեռնված, 240 տոննա ընդհանուր քաշով, անցել են կամրջի վրայով, որի տակ այդ ժամանակ սեղան էին գցել շինարարներն ու "Լինսի" հիմնադրամի ճանապարհային շինարարության ծրագրի տնօրեն էդուարդ Բեզոյանը: 

"Լինսի" հիմնադրամը Հայաստանին հատկացրել էր 150 միլիոն դոլար, որի մոտ կեսը ճանապարհային շինանությանն ուղղվեց: Մնացածը՝ աղետի գոտու վերականգնմանը եւ մշակութային օջախների վերանորոգմանը: 

Նախագահի աշխատակազմի ղեկավար, "Լինսի" ծրագրերի կոորդինատոր Արտաշես Թումանյանը, ելույթ ունենալով կամրջի մոտ կազմակերպված այսօրվա հանդիսությանն, ասաց թե Քըրք Քըրքորյանի հատկացումները Հայաստանի նախագահի ու կառավարության հանդեպ վստահության վկայություն են: 

Հրաչ Մելքումյան
www.azatutyun.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: