04.12.2008. Բացվում են Երեւանի "խցանված երակները"
19.12.2007. 2007 - ին Հայաստան է այցելել 1,5 միլիոն ուղեւոր
19 Սեպ 2011  
19.09.2011  |  15:20   |   Թերթեր և ամսագրեր

30.09.2008. Շահագործման հանձնվեցին Սարալանջի մայրուղին ու հարակից խոշոր տրանսպորտային հանգույցը

Հայաստանի անկախության տարիների կարեւորագույն ճանապարհաշինական կառույցներից մեկը` Սարալանջի մայրուղին, որը կառուցվեց ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի "Լինսի" հիմնադրամի միջոցներով, եւ դրան հարակից տրանսպորտային հանգույցը երեկ հանձնվեցին շահագործման։ Մայրուղու բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում ղեկավարման տարիներին էլ նախաձեռնվել էր մեծածավալ այս ծրագիրը։

Սարալանջի մայրուղին առանց լուսանցույցերի կարգավորվող խաչմերուկների կապում է մայրաքաղաքի Կենտրոն եւ Արաբկիր համայնքները՝ հասնելով մինչեւ Դավիթաշենի կամուրջ։ Իսկ Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ձգվող տրանսպորտային հանգույցը միակողմանի 6 մետր երթեւեկային մասի լայնությամբ ավտոմոբիլային տրանսպորտային ստորգետնյա անցում է, որով տրանսպորտային միջոցներն անարգել կերթեւեկեն Աբովյան փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա։

Երկրի ղեկավար Ս. Սարգսյանը կարեւորեց "Լինսի" հիմնադրամի միջոցներով իրականացված բոլոր երեք ծրագրերը։ "Շատ կարեւոր եմ համարում ե՛ւ դպրոցաշինությունը, ե՛ւ ճանապարհաշինությունը, ե՛ւ Երեւանի փողոցների վերակառուցումը, որովհետեւ դրանք իրար հետ համեմատելը ճիշտ չէ։ Դպրոցաշինության շնորհիվ մեր երեխաներն ստացան ժամանակակից դպրոցներ, որոնց նմանը Հայաստանում, հնարավոր է՝ նաեւ տարածաշրջանում, չկա։ Լավն այն է, որ այդ դպրոցներն ամբողջովին հագեցած են ժամանակակից գույքով եւ հնարավորություն են տալիս կազմակերպել 12—ամյա ուսուցումը։

Ճանապարհաշինությունը եւս կարեւոր ու օգտակար ծրագիր է. նոր "արյունատար անոթներ" են բացվում հանրապետությունում, եւ դա չափազանց կարեւոր է։ Երեւանի փողոցների վերակառուցման ծրագիրը միակ լուծումն է, որ մայրաքաղաքի փողոցները բեռնաթափվեն, երեւանցիներն իրենց հարմար զգան։ Սկզբնական փուլում որոշակի դժգոհություններ են առաջանում, բայց ծրագիրն ավարտելուց հետո, վստահ եմ, բոլորը շատ գոհ են լինելու։ Այնպես որ, երեք ծրագրերն էլ շատ կարեւոր են",–ասաց նախագահը։ Նա նշեց, որ բարձր է գնահատում "Լինսի" հիմնադրամի "Ճանապարհաշինություն" ծրագրի երկրորդ փուլի ընթացքում կատարված աշխատանքները։ "Ես նույնպես շնորհակալ եմ Քըրք Քըրքորյանին, "Լինսի" հիմնադրամին՝ այս աշխատանքները ֆինանսավորելու համար, եւ հույս ունեմ, որ ե՛ւ Քըրքորյանը, ե՛ւ "Լինսին" Հայաստանում շարունակելու են իրականացնել ծրագրեր։ Սա մեր հզորության, հայկական հզորության մի լուրջ մասն է, որն անպայման Հայաստանում պետք է գործի",–համոզված է Ս. Սարգսյանը։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի խոսքերով, "Լինսի"–ի այս փուլն արդեն հետեւում է, պետք է միայն ափսոսանք հայտնել, որ գործընթացն ավարտին է հասել եւ հույս՝ որ շարունակություն կունենա։ "Գնահատականն առաջին հերթին պետք է հասարակությունը տա, ոչ թե մենք։ Գեղեցիկ կառույց է, եւ չեմ կասկածում, որ Երեւան քաղաքն ավելի հարմարավետ դարձնելու առումով իր գերազանց դերը կկատարի։ Շնորհակալ եմ Քըրք Քըրքորյանին՝ այս հիանալի հնարավորությունն ստեղծելու համար",–ասաց նա լրագրողների հետ զրույցում։ 

Իսկ կատարած նվիրատվությունը գնահատելու նպատակով Սարալանջի փողոցը Քըրք Քըրքորյանի անունով կոչելու վերաբերյալ Ռ. Քոչարյանի առաջարկությանը երկրի ներկայիս ղեկավարը լավ է վերաբերվում, եւ, ամենայն հավանականությամբ, հարցը կքննարկվի։

"Շահագործման է հանձնվում մի կառույց, որն անտարբեր չի կարող թողնել մայրաքաղաքի զարգացմամբ շահագրգիռ եւ ոչ մի երեւանցու։ Այստեղ ներդրվել են մեծ միջոցներ, կազմակերպչական մեծ ջանքեր, մեծ երազանքներ։ Սա 2005 թվականին ընդունված Երեւանի գլխավոր հատակագծով մայրաքաղաքում նախատեսվող ամենածավալուն ճանապարհաշինական ծրագիրն է,–ասաց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։–Սարալանջի ճանապարհի շահագործմամբ Երեւանի երթեւեկությունը թեթեւացնելու առումով սկզբունքային խնդիր է լուծվում, քանի որ մայրաքաղաքի հյուսիսից հարավ եւ հակառակ ուղղությամբ գնացող տրանսպորտն այլեւս քաղաքի կենտրոն չի մտնի"։ 

Նրա տեղեկացմամբ, Սարալանջի մայրուղու ընդհանուր երկարությունը տրանսպորտային հանգույցների եւ ուղիների հետ միասին 6 կմ է, մայրուղու նախագծումից մինչեւ շահագործման հանձնումը տեւել է երեք տարի, դրա համար հիմնադրամը տրամադրել է շուրջ 6 միլիարդ դրամ։ Մայրուղու մուտքն ապահովում է 186 մետր երկարություն ունեցող թունելը, որը սկիզբ է առնում Մյասնիկյան պողոտայից։

Իսկ Աբովյան—Մյասնիկյան տրանսպորտային հանգույցի (նախահաշվային արժեքը՝ 1 միլիարդ 350 միլիոն դրամ) աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 18—ին, ավարտվել սեպտեմբերի 20—ին։ Տրանսպորտային ստորգետնյա անցումի երկարությունը 220 մետր էր, որից 44 մետրը 3,5 մետր բարձրություն ունեցող թունելն է։ «Տրանսպորտային այս հանգույցն ամբողջովին կվերացնի տրանսպորտի՝ ավանդական դարձած կուտակումները Աբովյան—Մյասնիկյան եւ Հերացու փողոցների հատման մասում»,–համոզված է քաղաքապետը։ 

Նրա խոսքերով, շահագործման հանձնված ճանապարհաշինական կառույցներում հաշվի են առնվել բոլոր անհրաժեշտությունները։ Երեւանի քաղաքապետի կանխատեսմամբ, 2008 թվականը լինելու է մայրաքաղաքի կառուցման ամենաարդյունավետ տարին անկախության շրջանում։ "Վերջին 5 տարում կատարվածն իր ամբողջական ծավալներով եւ արժեքով էականորեն գերազանցում է անկախության նախորդ բոլոր տարիներինը միասին վերցված",–եզրափակեց նա։

Ըստ "Լինսի" հիմնադրամի "Ճանապարհաշինություն" ԾԻԳ—ի տնօրեն Էդուարդ Բեզոյանի՝ նորակառույց ճանապարհը կբեռնաթափի քաղաքի կենտրոնական մասը։ Նա տեղեկացրեց, որ ճանապարհի կառուցմանը զուգահեռ՝ միաժամանակ, կառուցվել են Երեւանի կենտրոնը սնուցող ջրատարները, վերատեղադրվել են բոլոր ինժեներական կառույցները։ 

"Կամուրջշին" ընկերության տնօրեն Վլադ Ասատրյանի խոսքերով, մասնագիտական պրպտումների արդյունքում իրենք կարողացել են հնարավորինս ճիշտ ու նպատակահարմար լուծումներ գտնել մայրուղու բոլոր հանգույցների համար։ Պահպանվել է Մյասնիկյան պողոտայի վրա եղած հին կամուրջը՝ դառնալով գեղեցիկ կառույց հնի ու նորի համադրմամբ։ "Կամուրջները կառուցվել են բարձր ամրությամբ, շինարարական նորմերին ու պահանջներին համապատասխան, ինչի մասին վկայում են փորձարկումների արդյունքները",–հավաստեց նա։ 

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
www.hhpress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: