Առաջին տիկնանց այցը
Շնորհավոր հոբելյանդ, հին ու նոր ԵրԵՎան
13 Հոկ 2012  

Շարունակվող բարեկամություն

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով 2002 թվականի հոկտեմբերի 12-ից 18-ը վեցօրյա այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինը` տիկնոջ Նաինա Ելցինայի հետ: Հասկանալի է, որ այցը ոչ պաշտոնական էր, ոչ էլ` աշխատանքային, այլ զուտ բարեկամական:

ՌԴ առաջին և ՀՀ երկրորդ նախագահը բարեկամական ջերմ հարաբերություններ ունեին, որը երկուստեք տարածվում էր նաև նրանց ընտանիքների վրա: Այսինքն` Բորիս Ելցինն իր տիկնոջ հետ ուղղակի հյուր էր եկել Ռոբերտ Քոչարյանին: Հայաստանում գտնվելու առաջին իսկ օրը Բորիս և Նաինա Ելցիններն այցելեցին Մեծ Եղեռնի հուշամալիր, ծաղկեպսակ դրեցին 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետև նրանք մասնակցեցին Էրեբունի-Երեւան տոնակատարությանը: Վեցօրյա այցի ընթացքում ՌԴ առաջին նախագահն ու նրա տիկինը այցելեցին  Հանրապետության պատմամշակութային բազմաթիվ տեսարժան վայրեր, հյուրընկալվեցին ՀՀ Նախագահի Սեւանի նստավայրում: 

Ավելացնենք, որ հանգուցյալ Բորիս Ելցինի կինը` Նաինա Ելցինան և ՌԴ առաջին նախագահի ընտանիքի այլ անդամներն այսօր էլ պահպանում են բարեկամական ջերմ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների հետ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: