"Ավերակներից վերականգնեց տնտեսությունը"
Պարգեւներ նշանավոր արվեստագետներին
30 Մար 2012  

Շինարարությունը թափ էր հավաքում

2002 թվականի մարտի 26-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շրջայց է կատարել Երեւան քաղաքի շինհրապարակներում: Ռոբերտ Քոչարյանն այցելել է Ազգային պատկերասրահ, ծանոթացել վերանորոգման աշխատանքների ընթացքին, որը կատարվում է "Լինսի" հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակում:

Հանրապետության Նախագահը քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի ուղեկցությամբ այցելել է Հյուսիսային պողոտայի շինարարական հատված, որտեղ դրվել է պողոտայի հիմնաքարը եւ ազդարարվել պողոտայի կառուցապատման սկիզբը: Նախագահը ծանոթացել է նաեւ Տերյան փողոցի նորակառույց բնակելի շենքերի եւ "Պիոներ" կինոթատրոնի, ինչպես նաեւ Հյուսիսային ճառագայթի շինարարության ընթացքին:

Երկրի ղեկավարը եղել է մայրաքաղաքի մի շարք այլ շինհրապարակներում նույնպես, մասնավորապես ծանոթացել է Իտալիայի դեսպանատան եւ հարակից իտալական փողոցի շինարարության ընթացքին:

Ռոբերտ Քոչարյանն այցելել է նաև նորակառույց "Կոնգրես" հյուրանոց: Միայն այս թվարկումը բավարար է տեսնելու կամ վերհիշելու համար, թե ինչպես էր Երևանը ծաղկում օր-օրի:

Հարգելի այցելու,

Ձեզ ենք նեկայացնում նաև ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հուշապատումը, որտեղ հեղինակը մանրամասնորեն ներկայացնում է, թե ինչպես առաջին անգամ Հայաստան եկավ ազգային մեծ բարերար Քըրք Քըրքորյանը, ինչպես հետագայում ստեղծվեց "Լինսի" հիմնադրամը, որը հսկայական նշանակություն ունեցավ հանրապետության տնտեսության վերականգնման գործում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: