30.09.2006. Հայաստանի եւ Ֆրանսիայի երկկողմանի հարաբերությունների շատ
Վերադարձ հայկական ձԵՎով. Կկարողանա՞ արդյոք Քոչարյանը գնալ իր ընկեր
30 Սեպ 2011  
30.09.2011  |  10:44   |   Համացանց

Ժ. Շիրակը բոլոր ֆրանսիացիների անունից շնորհակալություն է հայտնել Երեվանում Ֆրանսիայի հրապարակի բացման համար

"Խորին հուզմունքով է, որ ծանոթանում եմ Հայկական հողին",- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Երեւանում Ֆրանսիայի հրապարակի բացման արարողության ժամանակ: "Ես հուզմունք եմ զգում, քանի որ սա Ֆրանսիական պետության առաջնորդի առաջին այցելությունն է աշխարհի Ծննդոց վկայող տեղերին, որոնց պահպանող Արարատ լեռը, ասում են, իջեւան դարձավ Նոյի Տապանի համար, Ջրհեղեղի վերջում:

Հուզվում եմ, երբ մտածում եմ այն կապերի հնության մասին, որ մեզ միացնում են այն վաղ ժամանակներից, երբ Երուսաղեմցի թագավորը` Բուլոնիայի Բուդուեն, ամուսնացավ հայ իշխանուհի Արդայի հետ, երբ 14-րդ դարում Կալեում մահացավ Լեւոն 6-րդ Լուսինյանը՝ Հայաստանի վերջին թագավորը, որի շիրիմը գտնվում է Սեն-Դենի բազիլիկայում` Ֆրանսիայի թագավորների կողքին: Հուզմունք եւ հարգանք եմ տածում հայ ժողովրդի հերոսական եւ տառապալից պատմության նկատմամբ: Ժողովուրդ, որի ճակատագիրը մնում է մինչ հավիտյանս դրոշմված ցեղասպանությամբ. այն ցեղասպանությամբ, որի զոհը եղավ նա Առաջին համաշխարհային պատերազմի եւ կայսրությունների վախճանման ցնցումների պայմաններում: Հուզվում եմ, երբ մտածում եմ այս ողբերգությունը վերապրածների մասին, որոնք ստիպված եղան վերցնելու աքսորի ճանապարհները: Երբ մտածում եմ այն բոլորի մասին, որոնք վստահությամբ դարձան դեպի Ֆրանսիան, ինչպես դառնում են դեպի քրոջը, վստահ լինելով նրա մոտ գտնելու ապաստան եւ մխիթարություն: Հուզվում եմ, հիշելով բոլոր նրանց, որոնք դիմադրեցին նացիստական բարբարոսությանը, ինչպես Միսակ Մանուշյանը եւ իր ընկերները: Այսօր մոտ կես միլոն հայեր իրենց արմատներով ծագում են հայ հողից: Նրանք Ֆրանսիային բերել են իրենց խիզախությունը, իրենց տաղանդը, իրենց վեհանձնությունը: Նրանք նաեւ մնացել են կապված Հայաստանին:

Պատվելու համար այս կապը, դուք ցանկացած, որպեսզի այս հրապարակը, ձեր մայրաքաղաքի սրտում, կրի Ֆրանսիայի անունը: Բոլոր ֆրանսուհիների եւ ֆրանսիացիների անունից, ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում: Այս երեկո, երբ սկսվեն Հայաստանում Ֆրանսիական Օրերը եւ Ֆրանսիայում Հայաստանի Տարին, իմացեք, որ մինչեւ հոգու խորքը զգացված ենք այս պատվասիրության համար: Ֆրանսիայի հրապարակը կլինի մեր բարեկամության խորհրդանիշը, ինչպես կլինեն նաեւ 400 հայկական միջոցառումները, որոնք տեղի կունենան Ֆրանսիայի ամբողջ տարածքում մինչեւ հաջորդ հուլիսի 14-ը: Ձեր հայրենական ժառանգության գանձերը կցուցադրվեն Ֆրանսիայի մշակութային ամենահեղինակավոր կենտրոններում: Նրանք կհիշեցնեն ֆրանսիացիներին հայկական մշակույթի զորությունը, նրա օժանդակությունը մեր քաղաքակրթությանը եւ նրա համաշխարհային տարածումը":

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: