Ճիշտ ընտրված գործընկեր
Շնորհավոր Սուրբ Զատիկ
07 Ապր 2012  

Շնորհավոր Ապրիլի 7

Հարգելի այցելու, Ապրիլի 7-ը Մայրության ու գեղեցկության տոնն է: Ինչպես ժողովուրդն է ասում, մարտի 8-ից սկսվում և այսօր ավարտվում է կանանց տոնի մեկամսյակը: Շնորհավորելով մեր բոլոր մայրերին ու կանանց, քույրերին ու դուստրերին, մաղթենք, որ ամբողջ տարին առիթ ունենանք սքանչանալու նրանց գորովով ու սիրով, նրանց հմայքով ու գեղեցկությամբ, բայց և հարկ եղած դեպքում` նրանց ցուցաբերած կամքով ու կորովով:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավանդույթի համաձայն այդ օրը շնորհավորական ուղերձ էր հղում հանրապետության բոլոր կանանց ու մայրերին: Պատահական ընտրությամբ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նախագահի 2003 թվականի  համանման շնորհավորական խոսքը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Այս տոնը մեր մայրերին, քույրերին եւ կանանց մեծարելու, նաեւ գնահատանքի խոսքեր հղելու եւս մի հաճելի առիթ է: Կնոջ ամենաբարձր կոչումը` մայրությունը, մեր ժողովրդի համար միշտ եղել է սրբազան: Բոլոր մայրերին մաղթում եմ արժանավոր եւ հպարտություն ներշնչող զավակներ: Նաեւ մաղթում եմ, որ Հայաստանի կանայք ավելի մեծ ակտիվություն դրսեւորեն եւ ավելի լիարժեքորեն ընդգրկվեն մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, կանացի հավերժ հմայք ու երիտասարդություն:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
01.10.2014

 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: