Շարունակվող բարեկամություն
Աշխարհագրական մերձության առավելությունները դեռեվս չեն օգտագործվում
15 Հոկ 2012  

Շնորհավոր հոբելյանդ, հին ու նոր Երևան

Հոկտեմբերի 14-ին մեր սիրելի մայրաքաղաքը դարձավ 2794 տարեկան:

Շնորհավորում ենք բոլոր երևանցիներին, ողջ հայ ժողովրդին ու քաղաքի հյուրերին այս փառապանծ հոբելյանի առիթով: Հայոց վաղնջական ու մերօրյա մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է: Քիչ քաղաքներ կարող են հպարտանալ շուրջ երեք հազար տարվա կենսագրությամբ: Իսկ ի՞նչ է նշանակում քաղաքի հնությունը, ինչո՞վ է այն մեզ հպարտանալու առիթ տալիս: Քաղաքները մշակույթի, տնտեսական ու քաղքական հզորության նշաններ են: Երևանի հնությունը փաստում է, որ մենք կանգնած ենք քաղաքակրթության ակունքներում: Բայց Երևանը թանգարան չէ, այլ ապրող ու շնչող քաղաք իր միլիոն բնակչությամբ:

Նախ շեշտենք, որ հայությունը իր հազարամյակների պատմության ընթացքում երբեք չի ունեցել նման մեծ քաղաք ու մայրաքաղաք, երբեք մեկ միլիոն հայությամբ որևէ քաղաք չենք ունեցել: Մի կողմից քաղաքի հնավայրերը, մյուս կողմից խորհրդային մասայական ճարտարապետության արդյունք ինկուբատորային շենքերը ինչ որ հակադրության մեջ էին: Քաղաքը տարածվել ու մեծացել էր արհեստականորեն: Հանճարեղ Ալեքսանդր Թամանյանը իր ժամանակ երազային ու փոքր ինչ անհավանական էր համարում երեք հարյուր հազարանոց մայրաքաղաքը: Սակայն հասնելով միլիոն բնակչության, քաղաքը իր նորօրյա հիմնադրի` Թամանյանի շատ մտահաղացումներ թողեց թղթի վրա: 

Պետք էր, պարտադիր էր թարմացնել մայրաքաղաքի դիմագիծը: Այն դարձել էր անհրապույր ու կիսաքանդ: 90-ականների էներգետիկ ճգնաժամն իր տհաճ կնճիռները, խորշոմներն ու սպիներն էր թողել այդ դիմագծի վրա, և դրանք շպարումով այլևս անհանր էր թաքցնել: Ահա, այս պայմաններում ծնունդ առավ Երևանի նոր պատկերը, հատկապես` կենտրոնի դիմագիծն ունենալու հրամայականը: Այդպես ծնվեց նաև Հյուսիսային պողոտայի իրականացման գաղափարը: Հսկայական եղավ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունն այդ հարցում: Այդ մասին կարող եք կարդալ նաև այստեղ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: