Այց Արմավիրի մարզ
"Ծնկաչոք վիճակից նա Հայաստանը ոտքի հանեց"
30 Հուն 2012  

Շնորհավորանք և բարձր պատասխանատվության կոչ

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում ոչ միայն հիմնովին բարեփոխեց պետության հիմքում ընկած կարևորագույն ինստիտուտների` Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Դատախազության, Դատարանների, Ազգային անվտանգության գործունեության օրենսդրական դաշտը, այլև կարևորելով նրանց աշխատանքը, սովորույթի համաձայն նրանց մասնագիտական տոները շնորհավորում էր ուղերձով, կամ անձամբ մասնակցում միջոցառումներին:

2003 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության դատախազությունը նշում էր իր կազմավորման 85 ամյակը: Երկրի նախագահը մասնակցել է այդ առիթով կազմակերպված հանդիսավոր նիստին ու հանդես եկել ելույթով: Այն ներկայացնում ենք ձեր ուշադևությանը ամբողջությամբ:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Հայաստանի Հանրապետության դատախազության 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում
/01 հուլիս, 2003թ., ք. Երեւան/

Դատախազության հարգարժան աշխատակիցներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, որը Հայաստանի Հանրապետությունում նշվում է առաջին անգամ եւ համընկնում է դատախազության մարմինների հիմնադրման 85-ամյակի հետ: Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է կառուցել իրավական պետություն: Դա, անշուշտ, ենթադրում է գործուն եւ անաչառ դատաիրավական համակարգ, ինչը անհնար է առանց դատախազության արդյունավետ աշխատանքի:

Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ դատախազության համակարգի վրա դրված են չափազանց կարեւոր պարտավորություններ: Համակարգային բարեփոխումների անցումային այս շրջանում հանցավորության դեմ պայքարի հետ կապված խնդիրները բարդ են ու պատասխանատու: Մի կողմից` տեղ են գտնում նոր տիպի հանցագործություններ, պետության կայունությանը նետվում են նոր մարտահրավերներ: Մյուս կողմից` իրավապահ մարմինների գործունեությունը պետք է ծավալվի միայն օրենքների շրջանակներում, մարդու իրավունքների նկատմամբ արդի պատկերացումներին համահունչ:

Կարող եմ արձանագրել, որ դատախազությունն իր վրա դրված պարտավորությունները հիմնականում կատարում է: Սա հիմք է հանդիսացել համակարգի աշխատողներին պետական պարգեւներ շնորհելու համար: Ես շնորհավորում եմ բոլոր պարգեւատրվածներին եւ մաղթում հաջողություններ Հայրենիքին ծառայության գործում:

Այսօր հնչել են բազմաթիվ ցուցանիշներ եւ թվեր, խոսվել է նվաճումների մասին: Սակայն, պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր մարմնի համար, իսկ դատախազության համար առավելապես` կարեւորագույն նվաճումը եւ գնահատականը քաղաքացու վստահությունն ու պաշտպանվածությունն է: Պետք է խոստովանել, որ չնայած բավարար ցուցանիշներին, հասարակությունը իրավապահ համակարգին վերաբերում է բավականաչափ քննադատաբար: Իսկ հանցավոր խմբերի միջեւ վերջերս տեղի ունեցած հաշվեհարդարները` կրակոցներն ու սպանությունները, բազմաթիվ հարցեր հարուցեցին, որոնց հստակ պատասխանները դատախազությունից եւ ոստիկանությունից ես դեռ չեմ ստացել: Հասարակությունը սպասում է իրավապահների արագ եւ համարժեք արձագանքին: Մեզանում չպետք է տեղ գտնեն միջնադարյան վենդետան եւ գողական մտածելակերպը:

Հատուկ ուզում եմ անդրադարնալ տնտեսական ոլորտի հանցագործություններին: Մենք խստորեն կանխելու ենք ցանկացած գործողություն, որ ուղղված է պետությունը թալանելուն` ինչպես հարկային ոլորտում, այնպես էլ` պետության նյութական եւ ֆինանսական միջոցների շռայլման հարցերում: Միաժամանակ մեր խնդիրն է պաշտպանել օրինական գործարարությունը մի կողմից ոչ ճիշտ միջամտություններից, մյուս կողմից՝ ագահ չինովնիկներից եւ հանցավոր խմբերից: Հայաստանում չպետք է լինեն շորթում եւ ռեկետ, քրեական հաշվեհարդարներ եւ անբարեխիղճ մրցակցություն: Այս խնդիրը մենք ի զորու ենք լուծել: Դա անհրաժեշտ է ներդրումային միջավայրը բարելավելու համար: Դա անհրաժեշտ է երկրի կայուն եւ դինամիկ զարգացման համար:

Վերջին ժամանակաշրջանում աշխարհը վկա է դառնում հանցավորության միջազգայնացմանը, ահաբեկչության տարածմանը: Հանցագործության կազմակերպիչները եւ իրականացնողները կարող են գտնվել տարբեր երկրներում, հանցագործը հեշտությամբ կարող է մեկ օրվա ընթացքում մի քանի պետական սահման հատել: Դա ենթադրում է նաեւ իրավապահ մարմինների համաչափ արձագանք: Հանցավորության դեմ պայքարը այլեւս որեւէ երկրի ներպետական գործը չէ: Այդ պայքարի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է այլ երկրների հետ ձեր արդյունավետ համագործակցությունից: Ուրախալի է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ստեղծում եւ զարգացնում է նման կապեր, ակտիվորեն ներգրավվում է միջազգային տարբեր կառույցներում:

Կազմակերպված պետությունը առանձնանում է իր բոլոր մարմինների եւ կառույցների համաչափ եւ ներդաշնակ գործունեությամբ: Այդ առումով չափազանց կարեւոր է դատախազության սերտ փոխգործակցությունը Հայաստանի այլ պետական կառույցների, հատկապես` իրավապահ մարմինների հետ: Դա կնպաստի պետության կարողությունների լիարժեք եւ արդյունավետ օգտագործմանը:

Ավարտելով խոսքս մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ արդյունավետ աշխատանք` ուղղված Հայաստանում օրինականության պահպանմանը եւ օրինապաշտության մթնոլորտի ձեւավորմանը:

Շնորհավորում եմ բոլորիդ, հաջողություններ եմ մաղթում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: