Արմպրոդէքսպո - 2007
30.05.2005. Ոչ մեկից հետ չենք մնում
16 Սեպ 2011  
16.09.2011  |  16:16   |   Թերթեր և ամսագրեր

01.12.2004. Սկսվեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը

Հայաստանի հարավային դարպասների, Ագարակ քաղաքի մոտ երեկ տեղի ունեցած իրադարձությունը միանշանակ եւ վաղուց սպասված էր, որոշակի առումով՝ պատմական։ Բարձրաստիճան հյուրերի ու ներկաների ծափողջույնների ներքո, զոդող բանվորն սկսեց 700 միլիմետրանոց երկու խողովակների եռակցումը։
 
Առանց չափազանցության, կարելի է այդպես բնորոշել, քանզի ավելի քան տասնամյա բանակցությունների շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նոյեմբերի 30-ին փաստացի սկսվեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը։ Իսկ մի քանի ժամ անց շահագործման հանձնվեց "Ագարակ-Շինուհայր" էլեկտրահաղորդման Հայաստան-Իրան բարձրավոլտ օդային երկրորդ գիծը։

Այդ կարեւոր իրադարձությունը նշանավորող հանդիսավոր արարողությունն անցկացվեց ներկայացուցչական բարձր մակարդակով. այստեղ էին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, մեր եւ Իրանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանն ու Հաբիբոլլա Բիթարաֆը, հայ-իրանական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահ Արտաշես Թումանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Ալի Ռեզա Հաղիղյանը։ Օրվա խորհուրդը թերեւս առավել դիպուկ բնորոշեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը. "Սկիզբ դնելով մի խոշոր ծրագրի, նաեւ ավարտում ենք մի մեծ էներգետիկ ծրագիր"։ 

Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իրադարձությունը գնահատեց համակողմանի անդրադարձերով. "Բոլորիս հիշողության եւ մեր պատմության մեջ կմնա 2004թ. նոյեմբերի 30-ը։ Այս գազամուղի շինարարությունը ոչ միայն տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար, ոչ միայն էներգետիկայի բնագավառում անվտանգության խնդիրներ է լուծում, այլեւ տարածաշրջանում որոշակի փոփոխությունների հիմք է հանդիսանում։ Սա նաեւ մեր երկրի անվտանգության խնդիրն է։ Եւ մեր հարեւան, բարեկամ երկրի` Իրանի միջոցով կարողանում ենք լուծել այս 13 տարիներին մեծ ջանքերով, քաղաքական եւ տնտեսական բանակցությունների շնորհիվ արդյունք ստացած այս գործը` գազամուղի շինարարությունը։ 

Գազամուղին վերաբերող մարաթոնի վերջնակետը դրվեց, երբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց Իրան, իսկ այս տարի ԻԻՀ նախագահ Խաթամին այցելեց մեր երկիր։ Այսինքն՝ քաղաքական վճիռը կայացվեց, եւ տնտեսական, նախագծային, բանակցային այդ բազան, որն այս տարիներին ստեղծել էինք, իր ձեւակերպումն ստացավ՝ ի դեմս կնքված պայմանագրերի եւ այսօրվա իրադարձության"։
 
Վարչապետը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ 2005-06թթ. հայ-իրանական էներգետիկ համագործակցությունը նոր շեշտադրումներ է ստանալու, եւ մեր երկրների ներկայացուցիչները Մեղրիում քննարկելու են արդեն Արաքսի վրա երկու ՀԷԿ-երի շինարարության սկսման խնդիրները։ Երեկ բացված Հայաստան-Իրան երկրորդ բարձրավոլտ գծից բացի, նախատեսվում է երրորդ այդպիսի առանցքային ենթակառուցվածքի շինարարությունը, որի շուրջ էլ այսօր, արդեն Երեւանում շարունակելու են բանակցությունները Ա.Մովսիսյանն ու Հ.Բիթարաֆը՝ իրենց պայմանավորվածությունները ամրապնդելով ստորագրվելիք հուշագրով։ Կան նաեւ այլ ծրագրեր, որոնք, սակայն, վարչապետը առայժմ չցանկացավ մանրամասնել։ 

Ա.Մարգարյանի բնորոշմամբ, ի դեմս Իրանի, Հայաստանն ունի իրական բարեկամ եւ գործընկեր։ Ոչ պակաս էական է վարչապետի եւ այն դիտարկումը, որ գազամուղի շինարարության եւ 2007թ. գործարկելու շնորհիվ տնտեսապես որոշակիորեն կուժեղանա Սյունիքի մարզը, որը «ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի թիկունքն է։ Այն որքան հզոր լինի, այնքան ուժեղ են ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը»։ 

Իսկ քիչ անց, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, եւս մեկ անգամ կարեւորելով կառուցվելիք գազամուղի տնտեսական, էներգետիկ ու քաղաքական նշանակությունը, Անդրանիկ Մարգարյանը հիշեցրեց այն իրավիճակը, որ մի քանի ամիս առաջ ստեղծվել էր ռուս-վրացական հարաբերությունների վատացման եւ դրա հետեւանքով սահմանային անցակետի փակման պատճառով։ "Եթե նմանատիպ գործընթացներ նորից լինեն Հարավային Կովկասում, այս անգամ գազամուղի հետ կապված, բնականաբար նման իրավիճակում Իրան-Հայաստան գազատարը կլինի մեր երկրի զարգացման եւ ապահովության երաշխիքը"։ 

Անդրադառնալով կառուցվող գազամուղին, էներգետիկայի նախարար Ա.Մովսիսյանը մասնավորապես ասաց. "Սա բացառիկ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ անկախության մակարդակի բարձրացման համար։ Սա մի համալիր ծրագիր է, որը ներառում է ինչպես իրանական գազի ներմուծումը Հայաստան, այնպես էլ՝ էլեկտրաէներգիայի հանդիպակաց առաքում Իրան (իրանական կողմում գազատարն ունենալու է 100 կմ երկարություն, մեր տարածքում՝ 40 կմ, որի շինարարության համար իրանական կողմի հատկացրած 30 մլն դոլար վարկի դիմաց Հայաստանը "վճարելու" է համարժեք գումարի հոսանքով, շինարարության կապալառուն Իրանի "Սանիր" ընկերությունն է.- Ա.Հ.)։ 

Գազամուղի շահագործումը նախատեսվում է սկսել 2007թ. հունվարի 1-ին։ Սկզբնական շրջանում այն հնարավորություն կտա տարեկան 1,1 մլրդ խմ գազ ներմուծել Հայաստան եւ համարժեք էլեկտրաէներգիա առաքել Իրան։ Գազի ներմուծումը տարիների ընթացքում (ըստ ծրագրի՝ 2019-ից) կհասցվի տարեկան մինչեւ 2,3 մլրդ խմ-ի։ Բացառիկ նշանակությունից ելնելով, այս ծրագիրը մշտապես գտնվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԻԻՀ ղեկավար Մոհամմադ Խաթամիի ամենօրյա հսկողության ներքո"։ 

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ա.Մովսիսյանը հայտնեց նաեւ, որ ներկայումս հինգ երկրների յոթ կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքում զանազան առաջարկություններ են արվել արդեն Քաջարան-Սիսիան-Ջերմուկ-Արարատ գծով, շուրջ 197 կմ երկարությամբ եւս մեկ խողովակաշար կառուցելու վերաբերյալ (Իրան-Հայաստան գազատարը նախագծային հզորությամբ շահագործելու նպատակով)։

Գազատարի բուն նախագծի ֆինանսավորման եւ գազ-էլեկտրաէներգիա սխեմայի իրականացման տեսանկյունից չափազանց կարեւորվում է նաեւ երեկ Շինուհայրում շահագործման հանձնված Հայաստան-Իրան բարձրավոլտ (220 կիլովոլտ հզորությամբ եւ եւս 200 Մվտ փոխհոսքի հնարավորություն ունեցող) էլեկտրահաղորդման երկրորդ գիծը։ Դրա շինարարության համար անհրաժեշտ 8,4 մլն դոլարը եւս հատկացրել է իրանական կողմը, եւ այդ փոխառությունը Հայաստանը մարելու է էլեկտրաէներգիայով։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: