11.09.2007. "Սուրբ Հայաստան"
27.09.2006. "ARMENIE MON AMIE". Հայաստան` իմ բարեկամ
15 Սեպ 2011  
15.09.2011  |  10:36   |   Թերթեր և ամսագրեր

26.12.2006. "Սպորտի ոլորտում կատարված ներդրումները ծառայում են նպատակին ու պատվաբեր են"

Միջազգային մրցաշարերում եւ մրցումներում պատվավոր տեղեր շահած ու մեդալներ բերած մեր մարզիկներին այս տարի տարեմուտին հյուրընկալել էր Գյումրին. Հայաստան բերված շուրջ 8 տասնյակ մեդալների 30 տոկոսը բաժին է ընկնում գյումրեցիներին։ Անցած շաբաթվա վերջին երկրի երկրորդ քաղաքում տոնական հանդիսության ժամանակ  մեր երկրի պատիվը բարձր պահած մարզիկները, նրանց մարզիչները, մարզական բժշիկները, ինչպես նաեւ հանրապետության լավագույն մարզական քաղաքային ու գյուղական համայնքները, մարզական ընտանիքը, աշակերտական սպարտակիադայում հաղթանակած դպրոցները երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի կողմից արժանացան դրամական պարգեւների, մեդալների ու շնորհակալագրերի։

Նախագահը, 2006 թվականը սպորտի ոլորտում գնահատելով հաջող, գալիք տարում նորանոր հաջողություններ եւ բարձր տրամադրություն մաղթեց մարզիկներին։ Անցնող տարին հաջող է եղել այն առումով, որ մեր մարզիկները բերել են բավականին մեծ թվով մեդալներ, ու անհրաժեշտություն է առաջ եկել նախատեսված մրցանակային ֆոնդը կառավարության որոշմամբ գրեթե կրկնապատկել՝ հասցնելով 109 մլն դրամի։ Երկրի ղեկավարի խոսքերով, տարին հաջող էր նաեւ այն տեսակետից, որ սպորտի բնագավառում կատարվեցին լուրջ ներդրումներ ինչպես համայնքների, այնպես էլ գործարարների կողմից։ "Մյուս գործարարներին կհորդորեի նույնպես այդ բեռի տակ մտնել, քանի որ սպորտի ոլորտի ներդրումները ոչ միայն կծառայեն իրենց նպատակին, այլ նաեւ պատվաբեր կլինեն",— նշեց նախագահը։ Համայնքային ներդրման լավագույն օրինակը ցույց է տվել Գյումրի քաղաքը, որտեղ արդեն գործում է քաղաքային ջրավազանը։ Տարվա ընթացքում սպորտկենտրոններ կառուցվեցին ու նորոգվեցին Աբովյան քաղաքում, մայրաքաղաքի Արաբկիր թաղային համայնքում եւ այլուր։ Նախատեսվում է, որ լուրջ ներդրումներ կլինեն թենիսի բնագավառում։

Լավագույն մարզական քաղաքային համայնք ճանաչվեցին Ալավերդին, ապա` Եղեգնաձորն ու Նոր Հաճնը։ Լավագույն մարզական գյուղական համայնքն Արմավիրի մարզի Արշալույս գյուղն է, իսկ լավագույն մարզական բակը Քաջարան քաղաքում է։ Դպրոցական սպարտակիադայում հաղթական երեք տեղերն զբաղեցնում են մայրաքաղաքի՝ համապատասխանաբար թիվ 6, 132 եւ 171 դպրոցները։ 

Երկրի ղեկավարի կողմից դրամական պարգեւներ ստացան տարբեր մարզաձեւերում միջազգային հաջողությունների հասած մարզիկներ Արմեն Նազարյանը, Նորայր Բախտամյանը, Կարեն Մնացականյանը, Մելինե Դալուզյանը, Առաքել Միրզոյանը, Անուշիկ Հակոբյանը, Արթուր Վարդանյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Ռոման Ամոյանը, Հրաչիկ Ջավախյանը եւ այլք։

ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը շնորհավորեց բոլոր մարզիկներին, "ում բախտ վիճակվեց միջազգային մրցումների ժամանակ բարձր պահել Հայաստանի դրոշը"։ "Մարզիկի համար չկա ավելի պատվաբեր բան, քան սեփական պետության դրոշը ծածանել աշխարհում",— համոզված է նախարարը։ Անդրադառնալով շախմատային հաջողություններին` նա հավաստեց, որ մեր շախմատիստները մտադիր են շարունակել իրենց հաղթարշավը նաեւ 2007—08 թթ.։ "Հաջորդ օլիմպիական խաղերին` Պեկինում, մեր ոգին պետք է շարունակի հաղթական լինել",—ընդգծեց Ս.Սարգսյանը։

Տոնական երեկոյի տանտերը` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, կարեւորեց, որ մարզական նման միջոցառումն առաջին անգամ անցկացվում է "հյուսիսային մայրաքաղաքում"։ Նա հիշեց, որ Գյումրին տվել է 4 օլիմպիական չեմպիոն, 50—ից ավելի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ։

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի կարծիքով, անցնող տարվա մեծագույն ձեռքբերումը հայ շախմատիստների թուրինյան հաղթանակն էր։ Նա տեղեկացրեց, որ հանրապետությունում մեծ թափով շարունակվում են մարզական հաստատությունների կառուցումն ու հների նորոգումը։ Երկու ամսից շահագործման կհանձնվի եւս երեք մարզադպրոց՝ ծանրամարտի, ըմբշամարտի եւ համալիր հաստատություն։ Սպորտկոմիտեի նախագահը խոստովանեց, որ եղել են տարիներ, երբ դժվարությամբ են մարզիկներ գտել լավագույն մարզական տասնյակում ընդգրկելու համար, իսկ այս տարի Եվրոպայի եւ աշխարհի մեդալակիրների թիվն այնքան շատ է եղել, որ ստիպված են եղել կրկնապատկել մրցանակային ֆոնդը։ 

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ, Գյումրի
www.hhpress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: