Հայկական հարց
Հայկական ինքնություն
14 Սեպ 2011  

Սփյուռք

Հայաստանի անկախացումն ու պետականության վերականգնումը ոչ միայն Հայաստանում ապրողների, այլև աշխարասփյուռ ողջ հայության վաղեմի երազանքի իրականացումն էր: Թվում էր, թե այլևս ոչինչ չի խանգարում Հայրենիքի ու Սփյուռքի մերձեցման գործում:

Սակայն անկախ Հայաստանի առաջին իշխանությունները երկրից դուրս ապրող մեր հայրենակիցներին հիշում էին միայն այն դեպքում, երբ դրամական կամ այլ կարգի օգնություն էին ակնկալում: Միևնույն ժամանակ նրանք հայտարարում էին, թե սփյուռքահայերն իրավունք չունեն խառնվելու պետության գործերին:  Այս վիճակը պետք էր կտրուկ փոխել, որովհետև Սփյուռքը գնալով խորթանում ու օտարանում էր Հայաստանից: 1998-ին նախագահ դառնալուց հետո, Ռոբերտ Քոչարյանն անմիջապես Սփյուռքի հետ մերձեցումը անվանեց համազգային նշանակության խնդիր ու սկսեց գործուն քայլեր իրականացնել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծումը համատեղ գտնելու համար:

Այս իմաստով շրջադարձային եղավ 1999 թվականի սեպտեմբերին Երևանում կայացած Հայաստան-Սփյուռք առաջին խորհրդաժողովը:  Խորհրդաժողովում առաջին անգամ  խոսվեց ոչ միայն այն բոլոր ձևերի ու միջոցների մասին, որնցով Սփյուռքը կարող էր օժանդակել հայրենի պետության հզորացմանը, այլ նշվեցին այն ճանապարհներն ու առաջնահերթությունները, որոնցով Հայաստանի հանրապետությունը պիտի սատարեր սփյուռքյան կառույցներին ու հայապահպանության խնդրին: Առաջին խորհրդաժողովն ընդունեց Հռչակագիր, որում ամփոփվեցին Հահաստան-Սփյուռք գործակցության բոլոր սկզբունքները: Խորհրդաժողովն ընդունեց նաև հայտարարություն Արցախի վերաբերյալ: Այս երկու փաստաթղթերը բացառիկ են այն իմաստով, որ ընդունվել են մեր ժողովրդի բոլոր հատվածների` Հայաստանի, ԼՂՀ-ի և Սփյուռքի աշխարհիկ ու հոգևոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այդուհետ ավանդույթ դարձավ համազգային նշանակության բոլոր հարցերը լուծել հենց այդպիսի միասնականությամբ: 2002-ին եղավ Հայաստան-Սփյուռք երկրորդ խորհրդաժողովը, որի արդյունքում համագործակցությունն ստացավ կոնկրետ, հասցեագրված բնույթ, այսինքն ըստ բնագավառների մասնագիտական փոխգորցակցության ձևաչափ: 2006-ին արդեն Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի հերթն էր, որը գնահատելով ու ամփոփելով անկախության 15-ամյա ճանապարհը, նախանշեց պետության և Սփյուռքի նոր անելիքները աշխարհաքաղաքական նոր իրողությունների համատեքստում:

Ընդհանրության մեջ, 1999թ. սեպտեմբերից մինչև 2007 թվականն ընկած ժամանակահատվածում Երևանում անցկացվել են Հայաստան-Սփյուռք համահայկական 50-ից ավելի տարաբնույթ միջոցառումներ: Հետևողական աշխատանքի շնորհիվ այդուհետ Պետություն-Սփյուռք հարաբերությունները պիտի ընթանային ներդաշնակ և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր համազգային խնդիրները պիտի լուծում ստանային միասնական ու համատեղ ջանքերով:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: