

Նախընտրական շրջանում այնքան են շատացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին պատվիրված ստահոդ լուրերը, որ www.2rd.am կայքը ստիպված որոշել է ամեն շաբաթ անդրադառնալ դրանց: Ըստ երևույթին` նման լուրերն անսպառ են լինելու հատկապես առաջիկա մի քանի ամիսներին` մինչև պատվիրատուները կհամոզվեն` Քոչարյան-Սարգսյան զույգի միջև ոչ մի արտառոց լարվածություն էլ չկա: Բայց դատելով մամուլի հրապարակումներից` մնում ենք այն կարծիքին, որ, այնուամենայնիվ, "Երկու վախը մի մահ է" ասացվածքը հիմա էլ շատ արդիական է:
Ներկայացնում ենք այդ լուրերից մի քանիսը, իսկ ամբողջը կարող եք կարդալ www.2rd.am կայքում:
Անցած շաբաթ թերթերից մեկում տեղեկություն հայտնվեց, թե Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Սամվել Բաբայանի հետ և խոստացել է փակել նրա պարտքերը, եթե վերջինս դառնա Սերժ Սարգսյանին ընդդիմություն: Ընդ որում` Ռոբերտ Քոչարյանը փող կտա Սամվել Բաբայանին ոչ այն բանի համար, որ նա "հենց ընենց" ընդդիմություն դառնա գործող նախագահին, այլ` թունդ ընդդիմություն: Ինչպես հետագայում (բնականաբար) պարզվեց` սովորական սուտ էր:
Մեկ այլ լրատվամիջոց սոնոգրաֆին բնորոշ վստահությամբ հայտնեց, թե շուտով Ռոբերտ Քոչարյանը սենսացիոն հայտարարություն է անելու իր` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Միանգամից վերլուծությունների ու ասեկոսեների տարափ սկսվեց այն մասին, թե ինչ է իրականում ասելու երկրորդ նախագահը, և այդ երևակայված հայտարարությունը մեկնաբանելիս շատերը կրկին մոռացան, որ աշխարհի վերջը միայն ըստ մայա ցեղի օրացույցի ավարտի է և ոչ` առհասարակ, ու վաղը պետք է պարկեշտություն ունենան սեփական ընթերցողին բացատրելու, թե ինչու իրենք անընդհատ գրում-կանխատեսում են, իսկ վերջում որևէ բան չի իրականանում: Ակամայից հիշեցինք "Մեկ անգամ Ամերիկայում" ֆիլմում հնչած մի աֆորիզմ. "Իզուր մի տանջվիր, միևնույն է, վերջում ոչինչ չի լինելու":
Ըստ ամենայնի, խորապես հիասթափված լինելով հասարակական կարծիքի այդ "զարհուրելի" պահվածքից, ինչ-որ մեկն այդ պարոններից որոշեց այս անգամ հույս կապել ավելի վստահելի ու հզոր ինստիտուտի հետ: Մամուլում տեղեկություն հայտնվեց, թե ԱՄՆ Պետդեպում տհաճ մի զրույց է տեղի ունեցել այս գերատեսչության պաշտոնյաների և ԱՄՆ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Ամերիկացի չինովնիկները սպառնացել են հայդատականներին, որ եթե իրենք սատարեն Ռոբերտ Քոչարյանին և կողմ լինեն հրապարակային քաղաքականություն նրա վերադարձին, ապա իրենք այլևս աչք չեն փակի իրենց հայտնի "շատ փաստերի" վրա: Ավելին, մեր տեղեկություններով, նրանք հայտնել են, թե նախագահ Օբաման երդվել է ջուր չխմել և չսափրվել այնքան ժամանակ, քանի դեռ դրական պատասխան չստանա Հայ դատի գրասենյակից: Հետո, բարեբախտաբար, այս լուրը հերքվեց և հիմա կարող ենք հանգիստ լինել թե մեր ամերիկյան ազգակիցների, թե բարեկամ այդ ժողովրդի առաջնորդի համար:
www.yerkir.am
Հերթական անգամ ներկայացնում ենք մեր հարցումների արդյունքները, որոնք կրկին ու կրկին փաստում են, թե որքան շատ են մարդիկ, ովքեր թե իրենց և թե երկրի ապագայի հույսերը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Նկարահանումներն իրականացվել են մայիսի 21-ից 25-ը, Երևանում:
ԴԻՏԵԼ
Ներկայացնում ենք մեր հերթական հարցումների արդյունքները: Ուշադրություն դարձրեք հանգամանքին, թե ամառվա այս շոգին, փոքր ինչ հոգնած ու տապից ընդարմացած մարդիկ ինչպես են թարմանում ու ոգևորվում, երբ խոսում են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների ձեռքբերումների մասին: Ավելացնենք, որ նկարահանումները կատարվել են հունիսի 20-ին և 21-ին, Երևանում:
ԴԻՏԵԼ
Գուցե մոտեցող ներքաղաքական իրադարձությունները` երկու համապետական ընտրություններն են քաղաքացիներին ստիպում ավելի կողմնորոշված պատասխաններ տալ: Համենայն դեպս, մեր հարցումների ընթացքում գնալով ավելի ու ավելի քիչ են հնչում` "դեռ չգիտեմ", "ոչ մեկին", "ինձ համար միևնույն է" ու այս կարգի այլ պատասխաններ և գնալով ավելի ու ավելի շատ` "Ռոբերտ Քոչարյանին" պատասխանը: ԴԻՏԵԼ
Ներկայացնում ենք մեր հերթական հարցումների արդյունքները: Ուշադրություն դարձրեք հանգամանքին, թե ամառվա այս շոգին, փոքր ինչ հոգնած ու տապից ընդարմացած մարդիկ ինչպես են թարմանում ու ոգևորվում, երբ խոսում են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների ձեռքբերումների մասին: Ավելացնենք, որ նկարահանումները կատարվել են հունիսի 20-ին և 21-ին, Երևանում: ԴԻՏԵԼ
Սովորաբար մեր հերթական հարցման արդյունքները ներկայացնելիս վերնագիր ենք ընտրում հարցվածներից որևէ մեկի ստույգ ու շատ բան բնորոշող արտահայտությունը: Մեր հերթական հարցումը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, նկարահանվել է հունիսի 7-ին, Երևանում:
ԴԻՏԵԼ
Սովորաբար մեր հերթական հարցման արդյունքները ներկայացնելիս վերնագիր ենք ընտրում հարցվածներից որևէ մեկի ստույգ ու շատ բան բնորոշող արտահայտությունը: Մեր հերթական հարցումը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, նկարահանվել է հունիսի 7-ին, Երևանում:
ԴԻՏԵԼ
Գուցե մոտեցող ներքաղաքական իրադարձություններն են քաղաքացիներին ստիպում ավելի կողմնորոշված պատասխաններ տալ: Համենայն դեպս, մեր հարցումների ընթացքում գնալով ավելի քիչ են հնչում` "դեռ չգիտեմ", "ոչ մեկին", "ինձ համար միևնույն է" ու այս կարգի այլ պատասխաններ և գնալով ավելի շատ` "Ռոբերտ Քոչարյանին" պատասխանը: ԴԻՏԵԼ
Հերթական անգամ ներկայացնում ենք մեր հարցումների արդյունքները, որոնք կրկին ու կրկին փաստում են, թե որքան շատ են մարդիկ, ովքեր թե իրենց և թե երկրի ապագայի հույսերը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Նկարահանումներն իրականացվել են մայիսի 21-ից 25-ը, Երևանում:
ԴԻՏԵԼ
Մեր հերթական հարցումները նորից ու կրկին ցույց են տալիս, որ ավելի ու ավելի շատ մարդ է երկրի զարգացման ապագայի հույսերը կապում Ռոբերտ Քոչարյանի` գործուն քաղաքականություն վերադարձի հետ: Նկարահանումները կատարվել են մայիսի 15-19-ը, Երևանում:
ԴԻՏԵԼ