Հագեցած գրաֆիկով եվրոպական այց
Աղետի գոտուց զարգացման գոտի
06 Դեկ 2012  

Ստեղծենք վիրտուալ համայնք

2003 թվականի դեկտեմբերի 9-12-ը Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ժնեւում մասնակցել է Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի աշխատանքներին: Նախագահ Քոչարյանը ներկա է գտնվել նաև գագաթնաժողովին հրավիրված պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կարճատեւ հանդիպմանը:
 
Դեկտեմբերի 10-ին նա մասնակցել է Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն այցելել է գագաթնաժողովի շրջանակում անցկացվող "Տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաները` հանուն զարգացման" ցուցահանդես: Ռոբերտ Քոչարյանը ծանոթացել է հայկական տաղավարին, որտեղ ներկայացված էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության ողջ ներուժը: Հաջորդ օրը` դեկտեմբերի 11-ին Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի լիագումար նիստի ընթացքում: Հայաստանի Հանրապետության ղեկավարը ներկայացնելով մեր երկրի ոլորտում ունեցած հնարավորություններն ու հաջողությունները, խոսում է ապագայում սպասվելիք մի երևույթի մասին, որը որոշ ժամանակ անց իրականություն դարձավ ու այսօր կոչվում է "facebook": Այո, Ռոբերտ Քոչարյանը կռահել էր այդ վիրտուալ հարթակի անհրաժեշտությունը: Ահա նրա ելույթի այդ հատվածը.

"Այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին մերն է, որտեղ հարեւանների միջեւ քաղաքական հարաբերությունները հեռու են իդեալական լինելուց, մենք կարող ենք տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ստեղծել ազգերի վիրտուալ համայնք: Մասնագետներն ու ուսանողները պետք է հնարավորություն ունենան հաղորդարկցվել եւ համագործակցել: Սա կառավարություններին կստիպի օգտագործել եւ իսկապես գնահատել տեղեկատվական հասարակության ներուժը, այն է` համագործակցություն եւ զարգացում առանց սահմանների եւ առանց ֆիզիկական խոչընդոտների":

Ավելացնենք, որ այս ելույթը ներառված է Ռոբերտ Քոչարյանի 2011-ին լույս տեսած "Ելույթներ և հարզացրուցներ. Հատընտիր" գրքում:

Նույն օրը երեկոյան Հայաստանի Նախագահը մրցանակներ է հանձնել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին նախորդած մրցույթի "Էլեկտրոնային գիտություն" մրցակարգում հաղթող ճանաչված կազմակերպություններին:
 
Երեկոյան Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարների պատվին Շվեյցարիայի նախագահի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

***

Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի աշխատանքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Իսկ այստեղ կարող եք դիտել պաշտոնական նկարները:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: