23.06.2004. Выступление Р. Кочаряна в ПАСЕ
14.07.2005. Հայաստան-Սփյուռք
23 Հուն 2012  
23.06.2012  |  16:48   |   Թերթեր և ամսագրեր

25.06.2004. Ստրասբուրգում ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ հավասարակշռությունից հանել է ադրբեջանցիներին

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հունիսի 23-ին Ստրասբուրգում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, այնուհետեւ պատասխանեց պատգամավորների հարցերին: Նրանցից ըստ երեւույթին պետք է առանձնացնել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ատկինսոնին եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներ Ռոշբլուանին եւ Սալլեսին:

Ատկինսոնի հարցին պատասխանելիս ՀՀ նախագահն ասել է. "Ադրբեջանն ընդունո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, թե՞ ոչ, դա այլ խնդիր է: Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող վերաբերել այդ խնդրին, քանի որ Ղարաբաղը երբեք չի եղել այդ տարածքում": Նա միաժամանակ առաջարկել է հարցը դիտարկել ոչ թե տրաֆարետային մոտեցման տեսանկյունից, այլՙ իրավական հիմքերի, հաշվի առնելով ԼՂ Հանրապետության գոյությունը, ավելացնելով. "Մեզ դուր է գալիս ազգերի ինքնորոշման սկզբունքը":

Ռոշբլուանի հարցի առնչությամբ Քոչարյանը նշել է, որ մի քանի տարի է ծախսվել քիվեսթյան համաձայնությունները նախապատրաստելու համար, որոնք հիմնված էին անմիջականորեն Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի ներկայությամբ քննարկված փարիզյան սկզբունքների վրա, եւ ընդգծել է. "Մենք փաթեթային լուծման կողմնակից ենք": Ի պատասխան Սալլեսի` Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հարցի, Քոչարյանը հիշեցրել է. "Մենք նախապայմաններ չենք դնում" պատճառաբանելով, որ յուրաքանչյուր նախապայման տանում է փակուղի:

"Մենք երբեք չենք հրաժարվել Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպելուց, ոչ էլ (հարաբերությունների) կարգավորումից ենք խուսափում: Ինչ վերաբերում է անցյալին, չեմ կարծում, որ մեզանից որեւէ մեկն ինչ-որ հրամանով կարող է ստիպել մարդկանց մոռանալ անցյալը: Չէ՞ որ 1915 թ. իրողություն է, կա խնդիր: Անկախության ձեռքբերումից հետո հայ-թուրքական սահմանում առկա են շրջափակումն ու դիվանագիտական հարաբերություններից հրաժարումը": Այս փաստերն արձանագրելուց հետո Քոչարյանը մատնանշել է. "Եթե դուք կարծում եք, թե առանց ձեզ յոլա չենք գնաՙ սխալվում եք, յոլա կգնանք, նորմալ զարգանում ենք":

Ինչ վերաբերում է ադրբեջանցի պատգամավորներին, ապա նրանցից Սեյիդովին ՀՀ նախագահն ասել է. "Մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց կրկնեմ, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի, որովհետեւ նա երբեք ձերը չի եղել": Իսկ Հուսեյնովին Քոչարյանը հիշեցրել է Բուդապեշտում հայ սպայիՙ հայ լինելու պատճառով սպանության փաստը, հորդորել է խնդիրների մասին խոսելու քաջություն ունենալ, ապա եւ ավելացրել. "Ինչ վերաբերում է մարտական գործողություններին իմ մասնակցությանը, այո, ես ծնունդով Լեռնային Ղարաբաղից եմ, իմ երեխաները 1988-ից մանկություն չեն ունեցել, հպարտանում եմ այն արդյունքով, որ այսօր ձեռք ենք բերել":

Հարցերին ՀՀ նախագահի տրամաբանված եւ հստակ պատասխանները ի՞նչ տպավորություն են գործել անգլիացի եւ ֆրանսիացի նշված պատգամավորների վրա, դժվար է ասել: Բայց որ դրանք առաջ են բերել թուրք պատգամավորների դժգոհությունն ու ադրբեջանցիներին հավասարակշռությունից հանել են, ակնհայտ է:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: