08.06.2002. Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Բելառուսի հայ համայնքի
26.12.2006. "Սպորտի ոլորտում կատարված ներդրումները ծառայում են ու են"
15 Սեպ 2011  
15.09.2011  |  10:23   |   Թերթեր և ամսագրեր

11.09.2007. "Սուրբ Հայաստան"

Վերադարձ տուն

Եզակի ցուցադրությամբ կամփոփվի Ֆրանսիայում Հայաստանի տարին:

Ֆրանսիայում Հայաստանի տարին կամփոփվի այսօր Հայաստանի պատմության թանգարանում "Սուրբ Հայաստան` վերադարձ տուն" ցուցահանդեսով, որը Լուվրում ներկայացված "Armenia Sacra" ցուցադրության կրկնօրինակն է։ Սեպտեմբերի 11—ից մինչեւ նոյեմբերի 30—ը հայ հասարակությանն ու մեր երկիր ժամանած զբոսաշրջիկներին կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բացառիկ մշակութային արժեքների ընտրանին, որն ընդգրկում է մեր ժողովրդի քրիստոնեական արվեստը՝ քրիստոնեության ընդունումից մինչեւ 19—րդ դարի սկիզբը։ Նոր ցուցադրության ժամանակ հնարավորինս պահպանվել է Լուվրի թանգարանի կողմից իրականացված սցենոգրաֆիայի սկզբունքն ու ոճը։ Ի դեպ, Ֆրանսիայում ցուցահանդեսի մեծ հաջողություն ունենալուց հետո մեր երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է ուսումնասիրել այն մեր երկրում կրկնելու հնարավորությունը։ 

Ցուցահանդեսի բացման արարողությանը կհաջորդի ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված, ՀՀ վարչապետի գլխավորած պետական հանձնաժողովի ամփոփիչ, բաց ու ընդլայնված նիստը։ "Սուրբ Հայաստան` վերադարձ տուն" ցուցադրության ժամանակ կներկայացվեն աստվածաշնչյան Հայաստանը, մեր երկրում առաքելական քարոզչությունը, քրիստոնեության ընդունումը, գրերի գյուտը, Կիլիկյան հայկական պետությունը, ինչպես նաեւ միջնադարյան մշակույթի նմուշները։

ՀՀ նախագահի օգնական, Ֆրանսիայում Հայաստանի տարվա գլխավոր հանձնակատար Վիգեն Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ հանրապետության տասը մարզերի մոտ 10 հազար բարձր դասարանցիներ հնարավորություն կունենան այցելել ցուցահանդես։ Նրանց ու մյուս այցելուներին մեր ժողովրդի գանձերը երեք լեզուներով կներկայացնեն Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի ուսանող—էքսկուրսավարները, որոնք հատուկ ծրագրով վերապատրաստվել են։ Ցուցանմուշների մասին վավերագրական ֆիլմ է պատրաստվել։ Ի դեպ, մեր հայրենակիցները կարող են այցելել եզակի այս ցուցահանդեսը՝ տոմսերը ձեռք բերելով 350, 500 եւ 1000 դրամներով։

Բանախոսը փաստեց, որ ազգային տարվա ընթացքում Ֆրանսիայի 165 քաղաքներում անցկացվել է 850 միջոցառում։ Տարվա ծրագրերին ու միջոցառումներին մեր երկրից մասնակցել է 1600 հոգի, 17 հաստատություն, Հայաստանի գրեթե բոլոր հիմնական կոլեկտիվները, երկու ուղղությամբ տեղափոխվել է մոտ 250 տոննա բեռ։ Այն հանձնակատարը պատկերավոր անվանեց "պատասխանատվության 250 տոննա, քանի որ տեղափոխվող մշակութային արժեքներն անգին են"։ Նա տեղեկացրեց, որ "Սուրբ Հայաստան" ցուցահանդեսը ռեկորդ է սահմանել Լուվրի ժամանակավոր ցուցադրությունների հաճախելիության առումով. երեք ամսվա ընթացքում այն ունեցել է շուրջ 300 հազար այցելու։ Իսկ խաչքարերը, որոնք տեղադրված են եղել Լուվրի միջանցքում, հիացրել են այդ ամիսների ընթացքում Լուվրի բոլոր այցելուներին` ավելի քան 2,5 միլիոն մարդու։ Վկայակոչելով ֆրանսիական հեղինակավոր "Ֆիգարո"—ին` նա ասաց, որ մեր խաչքարերն անվանվել են "հայկական բուրգեր", իսկ Հայաստանը` "քրիստոնեության ավագ դուստր"։

Հարկ է նշել, որ Հայաստանի պատմության թանգարանում կբացվի նաեւ տեղեկատվական ցուցահանդես, որի ժամանակ կներկայացվեն ազգային տարվան առնչվող բրոշյուրները, հրավիրատոմսերը, բուկլետները, կատալոգները մամուլի հրապարակումները։ Ի դեպ, տարվա ընթացքում ֆրանսիական մամուլում տեղ է գտել դրական ուղղվածություն ունեցող մոտ 5000 հրապարակում։ Բացի այդ, հրատարակվել է «Սուրբ Հայաստան» պատկերազարդ կատալոգ՝ 500 էջանոց գիտական աշխատություն, որում, գանձերից բացի, պատմական անդրադարձ է կատարվել նաեւ քրիտոնեության ընդունման խնդիրներին։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Ֆրանսիայում Հայաստանի տարին բնորոշեց որպես "մշակութային ինտերվենցիա, գրոհ"` նկատելով, որ ազգային տարվա պատասխանատու բոլոր պետական մարմիններն ու կառույցները միջոցառումներն անցկացրել են կազմակերպչական բարձր մակարդակով։ Նախարարի տեղեկացմամբ, "Սուրբ Հայաստան՝ վերադարձ տուն" ցուցահանդեսը պատմության թանգարանում կուղեկցվի համանուն երաժշտական փառատոնով, որի ժամանակ 11 համերգների շարքի միջոցով կներկայացվի հոգեւոր եւ բարձրարժեք երաժշտություն։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
hhpress.am

"Սուրբ Հայաստանը"` Հայաստանի պատմության թանգարանում

Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Լուվրի թանգարանում փետրվարի 19—ից մայիսի 29—ը ֆրանսիացի այցելուներին հիացրած "Սուրբ Հայաստան" ցուցահանդեսն օգոստոս—սեպտեմբեր ամիսներին կներկայացվի նաեւ Հայաստանի պատմության թանգարանում։ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում երեկ հրավիրված ասուլիսում փոխնախարար Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց, որ հունիսի 11—ին արդեն կբերվեն բոլոր 212 ցուցանմուշները (այդ թվում՝ 31 խաչքարեր)։ Լուվրի տնօրինության հետ կնքված պայմանագրով ցուցադրությունն ամբողջությամբ թեմատիկ առումով եւ կառուցվածքով կվերստեղծվի այնպես, ինչպես Լուվրում, եւ թանգարանը կտրամադրի նաեւ անհրաժեշտ բոլոր պատվանդաններն ու ցուցափեղկերը։ Գ.Գյուրջյանի խոսքերով՝ ցուցահանդեսն ունեցել է մեծ արձագանք եւ միլիոնավոր այցելուներ։ Լուվրի հիմնական ցուցադրության յուրքանչյուր այցելու անցել է միջնադարյան գետնափոսերի միջով, որտեղ ներկայացված է եղել "Սուրբ Հայաստանը"։

Ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Մայր աթոռ Սբ Էջմիածնի գանձարանի, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի "Մատենադարան" ինստիտուտի եւ Հայաստանի պատմության թանգարանի բացառիկ նմուշները, պատկերված էր ժամանակագրական 6 բաժիններով. 4—5—րդ դարեր` "Քրիստոնեության ընդունումն ու հայոց գրերի ստեղծումը", 6—7—րդ դդ՝ "Առաջին "Ոսկե դարը" եւ հայոց եկեղեցու ինքնիշխանությունը", 8—13—րդ դդ՝ "Արաբականից մինչեւ մոնղոլական արշավանքներ", 13—15—րդ դդ՝ "Մեծ Հայք", 15—18—րդ դդ՝ "Պարսիկների եւ օսմանների միջեւ" խորագրերով։

Պատմության թանգարանի ցուցադրության ավարտին բոլոր ցուցանմուշները կվերադարձվեն թանգարաններին, հանրապետության տարբեր բնակավայրերից տարված խաչքարերը կվերադարձվեն իրենց տեղերը՝ կրելով ցուցանակ, որ ներկայացվել են Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում բացված ցուցահանդեսում։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը նշեց, որ թանգարանը 650 ցուցանմուշներով ներկայացվել է նաեւ Հայաստանի տարվա շրջանակներում կազմակերպված եւս 9 ցուցադրություններում։

Նշենք նաեւ, որ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ Անելկա Գրիգորյանին եւ Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին հանձնեց Հանրապետության տոնի առիթով հայրենի մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով շնորհված ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումներն ու հուշանվերները։
Զավեն Սարգսյանը կոչումը պարտավորեցնող համարեց եւ նշեց, որ իրենց պարտքն է պահպանել եւ գալիք սերունդներին հասցնել թանգարանները։ Նա շնորհակալություն հայտնեց, որ իրենց ճիգերը գնահատվել են երկրի ղեկավարության կողմից։ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Փարաջանովի թանգարանը 5 ցուցադրություն է ունեցել։ Զ. Սարգսյանի համոզմամբ՝ տարվա միջոցառումների շնորհիվ շատերը ճանաչեցին Հայաստանը, եւ զբոսաշջության մեծ հոսք կսպասվի, ինչին "պետք է պատրաստ լինել"։

hhress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: