22.09.2003. Երեվանում բացվել է Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական
23.09.2006. Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը "Panarmenian
22 Սեպ 2011  
22.09.2011  |  21:04   |   Թերթեր և ամսագրեր

Տասնամյակն ամբողջացնող բացառիկ ժողովածու

"Փրինթ-Ինֆո" տպագրատունը լույս է ընծայել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթների եւ հարցազրույցների ժողովածուն
  
Նկատենք, որ Ռ.Քոչարյանը ո՛չ պաշտոնավարման 10-ամյա շրջանում, ո՛չ էլ պաշտոնաթողությունից հետո, անցած երեք տարիներին որեւէ գիրք չի հրատարակել, չնայած պետական եւ քաղաքական գործիչների շրջանում նաեւ այդ ձեւով հանրությանը ներկայանալու փորձը տարածված տարբերակ է:

Նախ ուշագրավ է այս շքեղ հրատարակության շապիկը, ուր արտատպված է հեղինակի յուղաներկ դիմանկարը` մեզ փոքր-ինչ "անծանոթ" դիմագծերով:

Բնականաբար անհնար է մեկ գրքում "սեղմել" այն բոլոր ելույթները, հարցազրույցները, ուղերձներն ու շնորհավորական խոսքերը, որ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում հնչեցրել է երկրորդ նախագահը: Սակայն այն, ինչ ամփոփված է գրքում, լավագույնս են "բացահայտում" երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ Ռ.Քոչարյանի ծրագրերը:

Այդ ծրագրերը անշուշտ ծանոթ են բոլորիս, քանզի մենք, որ հիմա ընթերցողի կարգավիճակում ենք, ոչ թե ինչ-որ մոլորակից ենք հայտնվել, այլ ուղղակիորեն ապրել ենք 1998-2008-ի տասնամյակում, եւ իհարկե, ի մոտո հետեւել քոչարյանական ծրագրերի իրականացմանը:
 
"Կարելի է վստահորեն ասել, որ ընտրված նյութերը թույլ կտան ընթերցողին մեծ ճշգրտությամբ պարզել իր համար ինչպես արտաքին եւ ներքին քաղաքականության բոլոր սկզբունքները, որոնք իրագործվել են հայոց պետության կողմից 1998-2007 թվականներին, այնպես էլ նախագահ Քոչարյանի անհատական ու քաղաքական դիմանկարի հիմնական գծերը: Առավել եւս, որ այդ տարիներին գործող սահմանադրությունը բացառիկ իրավունք էր տալիս հենց նախագահին որոշելու քաղաքական ուղեգիծը պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում, իսկ ժողովածուի մեջ զետեղված տեքստերի միակ հեղինակը ինքը` Ռոբերտ Քոչարյանն է:
 
Մարդիկ, որոնք երբեւէ աշխատել են իշխանական համակարգում, սեփական փորձից գիտեն, որ շատ նախագահներ գերադասում են օգտվել սփիչրայթերների ծառայություններից: Հակառակ դրան, այս գիրքը պատկանում է բացառապես երկրորդ նախագահի գրչին, չկան հանրությանը հայտնի կամ անհայտ համահեղինակներ»,- գրքի նախաբանում գրել է Հայաստանի Հանրապետության նախագահի 2005-2008թթ. մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:

Բացառիկ ժողովածուն ներառում է երկրորդ նախագահի երդմնակալության ելույթները, ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ գագաթաժողովներում, ինչպես նաեւ ԵԽ ԽՎ-ում, Շվեդիայի արտաքին քաղաքականության ինստիտուտում, Բերտելսման հիմնադրամում, Արաբական պետությունների լիգայում եւ արտաքին քաղաքական այլ կարեւորագույն հարթակներում ունեցած Ռ.Քոչարյանի ելույթները:

Գրքում տեղ են գտել նաեւ երկրորդ նախագահի հայաստանյան ու օտարերկրյա ազդեցիկ լրատվամիջոցներին տված հարցազրույցները, այլ կարեւոր ու ուշագրավ նյութեր:
 
Մեջբերենք 1998-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում Ռ.Քոչարյանի արտասանած ելույթից մի հատված. «Ցավոք, ներկայումս բանակցությունների գործընթացը հայտնվել է փակուղում: Մենք այն կարծիքին ենք, որ ստեղծված փակուղու հիմնական պատճառներն են բանակցությունների գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հստակորեն չորոշված կարգավիճակը, Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության հետ անմիջական բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելը, ինչպես նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է պնդել իր նախապայմանները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչը պետք է ընդունվի բուն բանակցությունների ընթացքում:
 
Միջազգային հանրությունը պետք է շարունակի առավելագույն ջանքեր գործադրել այդ խոչընդոտները վերացնելու համար: Մեր կարծիքով, հակամարտության խորությունն ու առանձնահատկությունները ենթադրում են դրա կարգավորման ոչ ստանդարտ մոտեցումներ, որի հիմքում պետք է ընկած լինեն հակամարտության կողմերի իրավահավասարության սկզբունքները, Լեռնային Ղարաբաղի անկլավայնության բացառումը եւ նրա բնակչության անվտանգության միջազգային երաշխիքը: Հայաստանը պատրաստ է առաջ ընթանալ",- 1998-ի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է նախագահ Քոչարյանը:
 
Թերեւս կհամաձայնեք, որ երկրորդ նախագահի ցանկացած հարցազրույց լայն արձագանք է գտնում հանրության շրջանում: Հիշեցնենք նաեւ դրանցից մեկը, որը, ի շարս այլ ուշագրավ ու հետաքրքիր հարցազրույցների, նույնպես տեղ է գտել ժողովածուում:
 
Խոսքը 2007-ին Հայաստանի տարվա առիթով պաշտոնական այցով Փարիզում գտնվելու օրերին հայտնի "Ֆիգարո" պարբերականին տված Ռ.Քոչարյանի հարցազրույցի մասին է: Հարցին, թե "Հայաստանն ինչո՞ւ է մերժում Ցեղասպանության հարցում պատմաբանների խառը հանձնախումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկը", երկրոդ նախագահը պատասխանել է. «Երկկողմ հարաբերությունների կարգավորումը կառավարությունների գործն է եւ ոչ թե պատմաբանների: Ահա թե ինչու մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, պատրաստ ենք ստեղծել միջկառավարական հանձնաժողով եւ քննարկել բոլոր, այդ թվում՝ առավել ցավոտ հարցերը:
 
Եվրոպա աշխարհամասում շատ երկրներ ունեն պատմական կամ տարածքային վեճեր: Դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, բնականոն հարաբերություններ եւ զուգահեռաբար քննարկել առկա խնդիրները: Իրական հարցը հետեւյալն է. Անկարայի իշխանություններն ինչո՞ւ են մերժում երկկողմ բոլոր խնդիրների լուծման նպատակով միջկառավարական հանձնաժողով ստեղծելու գաղափարը»,- հարցին հարցով է պատասխանել Ռ.Քոչարյանը:
  
"Այս գիրքը ոչ միայն պարզապես Հայաստանի նորագույն պատմությանն առնչվող ամբողջական եւ արժեքավոր նյութ է: Սա պետական գործչի քաղաքական ծրագրերի հավաքածուն է, ճնշող մեծամասնությամբ կենսագործված: Շատ բան` այն ամենից, ինչի մասին խոսել է նախագահ Քոչարյանը տասը տարվա ընթացքում` տնտեսական նախագծերից մինչեւ արտաքին քաղաքական ծրագրեր, իրականացված է, եւ իրականացված է հաջողությամբ: Իրողություն, որ ժամանակի հետ ավելի ու ավելի մեծ արժեք է ձեռք բերում",- իրավացիորեն նկատում է Վիկտոր Սողոմոնյանը:

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: