Մատի ու մատանու արանքում
Առաջին տիկնանց այցը
11 Հոկ 2012  

Թե տնտեսապես եւ թե քաղաքականությամբ կայացած ու կանխատեսելի երկիր

2007 թվականի հոկտեմբերի այս օրերին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Բելգիայի Թագավորություն և սա Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագիրը հաստատելուց հետո, մեր երկրի նախագահի առաջին այցն էր միասնական Եվրոպայի մայրաքաղաք:

Հայաստանի նախագահը հանդիպում ունեցավ Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի եւ Խորհրդարանի նախագահ Հերման վան Ռոմպայի հետ: Քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նույն օրը նա ելույթով հանդես եկավ հայ-բելգիական գործարար համաժողովում, որը կայացավ Cercle de Lorraine թագավորական ակումբում: Այն բելգիական բարձրաշխարհիկ գործարար ակումբ է եւ համախմբում է ֆինանսական շրջանակների ականավոր ներկայացուցիչներին:
 
Ողջունելով ֆորումի կազմակերպիչների` հայ-բելգիական երկկողմ գործարար հարաբերությունները խթանելու ջանքերը, Նախագահը հույս է հայտնել, որ տնտեսական համագործակցությունը մոտ ապագայում կխորանա եւ կընդարձակվի, այդ բոլորը դիտելով Եվրոպական Միության հետ Հայաստանի գործակցությունն ընդլայնելու համատեքստում. "Հայաստանի մասնակցությունը եվրոպական հարեւանության քաղաքականությանը պետք է նոր հնարավորություններ առաջարկի երկու կողմի գործարար շրջանակների համար: Անհրաժեշտություն է դառնում ավելի հարմարավետ առեւտրային ռեժիմներ ունենալու հարցը", - ասել է Ռոբերտ Քոչարյանը: 

Նա գործարար համաժողովի մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի կնքման նախնական աշխատանքը կատարվել է, արդյունքները դրական են, եւ հույս կա այդ ուղղությամբ բանակցություններ սկսել 2008-ին: 

Նախագահը ներկայացրել է նաեւ երկրի տնտեսական վիճակը, նշել, որ յոթ տարի շարունակ Հայաստանի տնտեսական աճը գերազանցում է 12,5 տոկոսը եւ 3 տոկոսից ցածր գնաճը վատ ձեռքբերում չէ, մարդկանց եկամուտները զգալիորեն աճում են, աստիճանաբար կրճատվում է աղքատությունը, կենսամակարդակը բարելավվում է: 

"Այսօր մենք կարող ենք վստահ խոսել այն մասին, որ մեր երկրի տնտեսությունը հաղթահարել է անցումային շրջանն ու մտել կայուն զարգացման փուլ, սկսված են երկրորդ սերնդի բարեփոխումները", - շեշտել է նա: 

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը հավատարիմ է շարունակելու արդյունավետ կառավարումը եւ խորացնելու բարեփոխումները, որոնց իրականացումից հետո Հայաստանը կզբաղեցնի իր տեղը եվրոպական իրավական հանրության մեջ. "Այսօր ներքին համախառն արդյունքի 55 տոկոսն արտադրվում է մասնավոր հատվածում, եւ դրա կեսը բաժին է ընկնում փոքր եւ միջին բիզնեսին: Դա մեզ ստիպում է գործել մրցակցային միջավայր ստեղծելու եւ բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ: Մենք աշխատում ենք մեր դրսի գործընկերների հետ` բարելավելու մաքսային եւ հարկային վարչարարությունը, հակամոնոպոլ միջոցառումներ իրականացնելու, ընդլայնելու ֆինանսական ծառայությունների շուկան` հորդորելով հանրաճանաչ արտասահմանյան ֆինանսական կառույցներին գալ Հայաստան":
 
Ըստ Նախագահի, բանակցություններ են ընթանում շվեդական "OMX" բորսայի հետ, որը պետք է ստանձնի Հայաստանի ֆոնդային բորսայի կառավարումը, մի քանի եվրոպական խոշոր բանկեր հաջողությամբ իրենց տեղն են զբաղեցնում Հայաստանում, շատերն էլ նոր են փորձում մտնել Հայաստան: 

Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաեւ այն մասին, որ քաղաքական տեսակետից էլ Հայաստանն ապացուցել է իր կայացած եւ կանխատեսելի լինելը, հատկապես վերջին խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից գնահատվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան: Նա հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները եւս կանցնեն վստահության եւ կայունության մթնոլորտում: 

"Հայաստանի դիվերսիֆիկացված տնտեսությունը բազմաթիվ հնարավորություններ է տալիս ձեզ բազմաթիվ ոլորտներում",- բելգիացի գործարարներին վստահեցրել է երկրի ղեկավարը:

Բելգիայի թագավորություն աշխատանքային այցի երկրորդ օրը`հոկտեմբերի 10-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Լուիս Մանուել Բարոսոյի, այնուհետև Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ, արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Ֆրանկո Ֆրատտինիի հետ: 

Քննարկվել են Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ վիզային ռեժիմի պարզեցման հարցերը, Հայաստանի դատաիրավական բարեփոխումների հետ կապվածորոշ խնդիրներ:

Մշակույթի եւ արվեստի հայ գործիչների համար վիզային ռեժիմի պարզեցման հետ կապված հարցերը Ռոբերտ Քոչարյանըր քննարկել է նաեւ մշակույթի հարցերով եվրահանձնակատար Յան Ֆիգելի հետ:

Եվրոպական Հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի Գործողությունների Ծրագրի իրագործման հետ կապված հարցեր են քննարկվել Ռոբերտ Քոչարյանի ու արտաքին կապերի գծով Եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հանդիպման ժամանակ։ 
Ռոբերտ Քոչարյանն ու Բենիտա Ֆեռերո-Վալդները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը:

Հոկտեմբերի 11-ին Բրյուսելում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ:

Հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանը եւ Խավիեր Սոլանան հայտարարել են, որ քննարկել են տարածաշրջանի իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստանի եվրոպական քաղաքականությանը, գործողությունների ծրագրին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Քոչարյանը խոսել է ավանդական դարձած հանդիպումների, այդ հանդիպումներում տիրող մթնոլորտի, բաց ու անկեղծ քննարկումների մասին: Նրա գնահատմամբ, Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում կա փոխադարձ վստահություն եւ անգամ ամենազգայուն հարցերի վերաբերյալ անցկացվում են անկեղծ քննարկումներ:

Ճեպազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եւ Խավիեր Սոլանան մեկնաբանել են նաեւ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 106-րդ բանաձեւի շուրջ քվեարկության արդյունքները:

"Մենք գիտենք հայ ժողովրդի տառապանքների մասին: Որպես եվրաընտանիքի անդամ, ցանկանում ենք նայել դեպի ապագան` կառուցողական ապագան: Հաշտեցումը շատ կարեւոր է: Ցանկանում ենք, որ Եվրամիության հարեւանները շարժվեն հաշտեցման ճանապարհով", - ասել է Խավիեր Սոլանան:

Ռոբերտ Քոչարյանը ողջունելով բանաձեւի ընդունումը, ասել է. "Մենք հույս ունենք, որ տվյալ գործընթացը կշարունակվի, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները լիարժեքորեն կճանաչի Հայոց ցեղասպանությունը": Նրա խոսքով, "աշխարհում ոչ ոք չի կասկածում, թե ինչ է իրականում տեղի ունեցել հայերի հետ 1915 թվականին Թուրքիայում": Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ որոշ երկրների` Հայոց ցեղասպանությունը չճանաչելը պայմանավորված է բացառապես Թուրքիայի հետ հարաբերությունները չբարդացնելու ցանկությամբ: "Թուրքիան մերժողական դիրքորոշում է ընդունել այս հարցում, բայց դա չի նշանակում, որ այդ մերժողականությունը կարող է պարտադրել նաեւ այլ երկրների", - ասել է Ռ. Քոչարյանը: 

Ինչ վերաբերում է թիվ 106 բանաձեւի ընդունմամբ հայ-թուրքական հարաբերությունների վատթարացման վերաբերյալ կանխատեսումներին, ապա Ռ. Քոչարյանը հիշեցրել է, որ չի կարող վատթարանալ այն, ինչը չկա: "Մի բան վատթարանալու համար, գոնե, հարաբերությունների ինչ-որ մակարդակ պետք է լինի. այսօր հայ-թուրքական որեւէ հարաբերություն ուղղակի գոյություն չունի", - ընդգծել է նա: 

ՀՀ նախագահը մեկ անգամ եւս բարձրաձայնել է Հայաստանի` Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ լայն քննարկումներ սկսելու պաշտոնական դիրքորոշումը: 

Հայոց ցեղասպանությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձ է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Պոնտերինգի հանդիպմանը: Քննարկվել են նաեւ եվրաինտեգրման տարածաշրջանային եւ անհատական գործակցության հարցեր:
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը Բրյուսելում հանդիպել է նաև տեղի հայ համայնքի հետ և անկեղծ ու ջերմ մթնոլորտում բելգիահայերի հետ քննարկել մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցեր:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: