Ստեր, ստեր, ստեր…
25.01.2001. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Եվրոպայի Խորհրդին
26 Հուն 2012  
26.01.2012  |  13:14   |   Համացանց

11.12.2003. Տեղեկատվական Տեխնոլոգիաները թույլ կտան ստեղծել ազգերի վիրտուալ միություն, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը

PanARMENIAN.Net - "Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաներն ընկալում է որպես ազգերի վիրտուալ միության կառուցման միջոց", - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով Ժնեւում անցկացվող Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովում: Հիշեցնելով, որ առաջին համակարգիչը Հայաստանում ստեղծվել է դեռեւս 1960 թվականին, նախագահը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են երկրի տնտեսական զարգացման առաջնային ուղղություն, հաղորդում է "Մեդիամաքսը":

"Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը եւ ծրագրային ապահովման արտադրությունը կազմում են Հայաստանի ներքին համախառն արտադրանքի 1,7 տոկոսը, որի շնորհիվ, մենք դասվում ենք այդ ոլորտում աճի բարձր տեմպեր ունեցող երկրների շարքին", - ասել է Ռ.Քոչարյանը: Նախագահը նշել է, որ E-Caucasus ("Էլեկտրոնային Կովկաս") հայկական նախաձեռնությունները եվրոպական գործընկերների աջակցությամբ արդեն իրագործման փուլում են գտնվում: "Մեր տարածաշրջանում խորհրդային մտածելակերպը դեռեւս խանգարում է ներգրավված հասարակության բանաձեւին անցնելուն: Տեխնոլոգիաները կարող են օգնել հաղթահարել հին պատկերացումները եւ մոտեցնել մեզ հավասարների հասարակությանը", - հայտարարել է Ռ.Քոչարյանը:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: