09.02.2006. Ռ.Քոչարյան. Չկարգավորված հակամարտությունները խանգարում են
09.02.2006. Ռամբույեն կարող է ճշմարտության պահ հանդիսանալ ղարաբաղյան
11 Փետ 2012  
11.02.2012  |  14:28   |   Թերթեր և ամսագրեր

11.02.2006. Tete-a`-tete ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՅԱՑԱՎ

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Միջազգային հանրությունը սատարում է այն ջանքերին, որոնք ներդրվում են Լեռնային Ղարաբաղում խաղաղության ձեռքբերման եւ կողմերի համաձայնության մշակման համար: Այս մասին, Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ, երեկ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Ըստ միջազգային գործակալությունների, երեկ տեղի են ունեցել Շիրակ-Քոչարյան եւ Շիրակ-Ալիեւ հանդիպումները:

"Գոյություն ունեն իրական հնարավորություններ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հիմքերը դնելու համար", - նշել է Ֆրանսիայի նախագահը: Ժակ Շիրակն ընդգծել է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին ընդունում է այն հույսով, որ բանակցությունները խաղաղության նոր հեռանկարի ուղի կբացեն:

Շիրակը հատկապես ընդգծել է խաղաղության ձեռքբերման կարեւորությունը ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի, աշխարհի կայունության առումով: Ֆրանսիայի նախագահը Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին հաջողություններ է ցանկացել բանակցություններում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Ժակ Շիրակի հետ զրույցներից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մեկնել են Ռամբուե` դեմ առ դեմ հանդիպման, որն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել դռնփակ` միայն Քոչարյանի եւ Ալիեւի մասնակցությամբ: Հանդիպումը հավանաբար կշարունակվի այսօր միեւնույն ձեւաչափով, իսկ աջընթացի դեպքում` արտգործնախարարների եւ համանախասահների ներկայությամբ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
04.03.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
04.03.2015

 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: