Նոր հեռանկարներ հայ-վրացական հարաբերություններում
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը գերմանական "DIE WELT"
10 Սեպ 2011  
10.09.2011  |  15:34   |   Թերթեր և ամսագրեր

Տնտեսական համագործակցություն Ղազախստանի հետ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցի շրջանակներում երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվեց հայ-ղազախական գործարար համաժողով, որին մասնակցում էին նաեւ երկու երկրների նախագահները:
   
Ռոբերտ Քոչարյանը դիմելով գործարարներին, նշեց, որ մինչ հանդիպումը փորձել է հստակեցնել` ինչ ունեն երկու երկրներն իրենց հարաբերությունների "ակտիվում եւ պասիվում": 

Երկու երկրների հարաբերությունների ակտիվում, ըստ նախագահի, կան հրաշալի երկկողմ հարաբերություններ, վիճելի հարցեր, զգայուն թեմաներ չկան: Դրան ավելանում է երկրների տնտեսությունների կառուցվածքը, որը սկզբունքորեն կարող է միմյանց լրացնել: Մյուսը՝ տնտեսական բարեփոխումների մոտեցումների ընդհանրությունն է, հաջորդը՝ տնտեսական համագործակցության համար արդեն ձեւավորված հիմնական նորմատիվ իրավական բազան: 

Որպես հինգերորդ տարր նա նշեց ղազախական բիզնեսի արտաքին ակտիվությունը, որ խրախուսվում է Ղազախստանի ղեկավարության կողմից, եւ ներդրումների համար գրավիչ միջավայրի առկայությունը Հայաստանում:

Ինչ վերաբերում է երկու երկրների հարաբերությունների "պասիվում" եղած տարրերին, ապա, ըստ Ռ.Քոչարյանի, դրանք տրանսպորտային հաղորդակցության խնդիրներն են, Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը՝ դրանցից բխող դժվարություններով: Նախագահն այս խմբում նշեց նաեւ տեղեկատվության փոխանակման բացակայությունը: "Այսպիսով՝ ստացվում է հինգը երկուսի հարաբերակցություն, որոնցից "պասիվում" գտնվող մեկ տարրը կարելի է արագ հաղթահարել, ակտիվ աշխատելով միմյանց հետ, համագործակցելով, եւ բիզնեսին աջակցող կառուցվածքները՝ Առեւտրաարդյունաբերական պալատը, Զարգացման հայկական գործակալությունը, Արդյունաբերողների եւ գործարարների միությունը մոտ ապագայում այս բացը պետք է լրացնեն",- նշեց Ռ.Քոչարյանը: 
   
Նա գործարարներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ հանրապետությունն առանց հումքային սեգմենտի կարողացել է տնտեսական աճ ապահովել, եւ այդ ամենը շնորհիվ իրականացված բարեփոխումների: Բացի այդ, Հայաստանը անդամակցում Է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, գործող տնտեսական ռեժիմներն ամրագրված են ԱՀԿ-ի անդամակցության պարտավորություններով, եւ այդ առումով "անակնկալներ" չեն կարող լինել: 
   
Ինչ վերաբերում է ոլորտներին, որոնք կարող են հետաքրքրել ղազախ գործարարներին, ապա Ռ.Քոչարյանը դրանց թվում նշեց բանկային համակարգը, որտեղ բավական առաջխաղացում ունի Ղազախստանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը (այստեղ Հայաստանը կարող է ունեցած ռեսուրսներով գրավիչ լինել ղազախ գործարարների համար եւ համատեղ հիմքով հասնել շոշափելի հաջողությունների), ինչպես նաեւ կարող է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել վերամշակման ոլորտում համագործակցությունը: Նա նշեց նաեւ հանքարդյունաբերությունը, մետալուրգիան: "Սրանք այն ոլորտներն են, որտեղ դուք առաջընթաց ունեք. Հայաստանում չկան այնպիսի ծավալներ, ինչպիսիք ձեզ մոտ են, բայց այս ոլորտներում ձեր բիզնեսը կարող է ակտիվ մասնակցություն ունենալ նաեւ Հայաստանում",- նշեց Ռ.Քոչարյանը:
   
Հանդիպմանը նախագահին հարց ուղղվեց նաեւ այն մասին, թե ինչպիսի՞ն կարող է լինել Հայաստանը 25 տարի հետո: Ռ.Քոչարյանը նկատեց, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը վերջին տարիներին էապես փոխվել է. այն, ինչ կա այսօր, ոչ մի ընդհանրություն չունի խորհրդային շրջանի տնտեսության հետ: Իսկ հաղորդակցության ուղիների դժվարությունները հանգեցրին նրան, որ Հայաստանում ակտիվորեն զարգանում են գիտատար եւ այն ոլորտները, որոնք չեն պահանջում մեծ տրանսպորտային բաղադրիչ՝ ոսկերչություն, ադամանդի մշակում, ՏՏ ոլորտ: «Մենք տարածաշրջանում ներկայանում ենք որպես լուրջ ինտելեկտուալ ներուժ ունեցող երկիր, որը պետք է լինի ինտելեկտուալ ծառայությունների տարածաշրջանային կենտրոն: Ահա այն տեղը, որտեղ մեզ տեսնում ենք: Այդ տեղին կարելի է հասնել միայն արդյունավետ կառավարմամբ, եւ մեծ ուշադրություն է դարձվում գործադիր իշխանության արդյունավետությանը",- ասաց Ռ.Քոչարյանը:

ԶՈՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: