Ամենազոր ժամանակը
Տոն, որը միշտ մեզ հետ է
06 Մար 2013  

Տնտեսական շահ, թե քաղաքական մեծ խաղ

1999 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին: Թեև դեռ մեկ տարի էր, որ նա ստանձնել էր երկրի ղեկավարի պաշտոնը, այնուհանդերձ իր ելույթով դրսևորվեց որպես ամենափորձառու և մեծ քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունների գիտակ գործիչ: Քաղաքականությամբ հետաքրքրվողները գիտեն, որ Դավոսում թեև հավաքվում են տնտեսական առաջնահերթություններ քննարկելու, այնուամենայնիվ այն ավելի շատ քաղաքական համաժողով է, որովհետև քննարկվում են հատկապես այնպիսի տնտեսական խնդիրներ, որոնք կամ կախված են տարբեր երկրների քաղաքական շահերից կամ` իրենք են պայմանավորելու այդ քաղաքականությունը: Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է համաժողովի` Կովկասի հարցերը քննող հանձնաժողովի աշխատանքներին և իր ելույթում հստակ ընդգծել մեր երկրի դիրքորշումները Մետաքսի ճանապարհ հռչակված Տրասեկա ծրագրի նկատմամբ: Արդեն զգացվում էր մեր երկիրը տնտեսապես մեկուսացնելու Ադրբեջանի ու Թուրքիայի դիտավորությունները, և Ռոբերտ Քոչարյանը հստակորեն հայտարարում է այդ մասին` ընդծելով, որ այդ ճանապարհը պիտի միավորող գործոն հանդիսանա և ոչ թե բաժանարար գիծ: 

Դավոսում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ ու քննարկել Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցերը: ՀՀ նախագահը հանդիպում էր ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի, և մի շարք երկրների ղեկավարների հետ: Ավելացնենք միայն, որ այս տեսանյութը նույնպես մեր ձեռք բերած այն մեծ պահոցից է, որի մասին արդեն նշել ենք:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: