Տնտեսական շահ, թե քաղաքական մեծ խաղ
Բարեգործությունից համագործակցություն անցնելու արդյունքները
08 Մար 2013  

Տոն, որը միշտ մեզ հետ է

Հայաստանի անկախացումից հետո փորձ արվեց Մարտի 8-ը` որպես կանանց միջազգային տոն մոռացության տալ, և խորհրդարանի ընդունած որոշմամբ` այն դուրս մղվեց մեր պաշտոնական տոնացույցից: Մարտի 8-ի փոխարեն` որպես մայրության տոն նշվում էր ապրիլի 7-ը, սակայն այդ օրն էլ չկար պաշտոնական տոնացույցում: Ժողովուրդն, այնուհանդերձ  կանանց տոնը շարունակում էր նշել ավելի շատ մարտի 8-ին: Ուստի Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում այն կրկին վերականգնվեց: Մարտի 8-ը նորից տոնական, ոչ աշխատանքային օր հռչակվեց: Այդպես ահա, առաջ եկավ "կանանց տոնական միամսյակ" արտահայտությունը: Այդֆպիսով, իսկական տղամարդիկ ամբողջ մեկ ամիս լավ հնարավորություն ունեն արտահայտելու իրենց սերը, հիացումն ու խոնարհումը կանացի գեղեցկության ու  հմայքի, մայրական նվիրումի ու հոգատարության առջև: 

Իր շնորհավորանքներով, հանդիպումներով, ընդունելություններով մարտի 8-ը կանանց ու մայրերի համար ավանդաբար տոնական օր էր դարձնում նաև հանրապետության առաջին տիկին Բելլա Քոչարյանը:

Մենք էլ շնորհավորում ենք իր` տիկին Բելլա Քոչարյանի ու բոլոր հայ կանանց, մայրերի, քույրերի ու դուստրերի տոնը: Ներկայացնում ենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձներից մեկը, որը նա հղել է պաշտոնավարման ընթացքում:
 
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ։

Գարնանային այս գեղեցիկ տոնը հաճելի առիթ է մեծարման ու սիրո խոսքեր հղելու մեր մայրերին, քույրերին ու կանանց։ Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում միշտ իշխեն ջերմությունը, առողջությունն ու համերաշխությունը։ 

Հայաստանի կանայք միշտ տղամարդկանց հետ հավասար, իսկ երբեմն՝ ավելի շատ, կրել են ընտանեկան ու հասարակական հոգսերի ծանրության բեռը, բայց եւ պահպանել իրենց կանացիությունն ու հմայքը։ Ցանկանում եմ, որ նոր ժամանակներում դուք առավել ակտիվորեն ընդգրկվեք մեր հասարակական ու պետական կյանքի ամենատարբեր բնագավառներում եւ ձեր հնարավորություններն ավելի ամբողջականորեն ի սպաս դնեք մեր երկրի բարգավաճմանը։ 
Շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն եւ տոնական տրամադրություն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
01.10.2014

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: