Հայոց Աշխարհ. ՀՍՏԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ
02.03.2006. Քոչարյանի հարցազրույցը Հ1, Հ2 եւ Արցախի հանրային
23 Հուն 2011  
23.06.2011  |  21:54   |   Համացանց

Top-News.am. Նախագահների ելույթները ԵԽԽՎ-ում

Հուլիսի 22-ին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում: Բնականաբար, հայաստանյան լրատվամիջոցները չէին կարող աչքաթող անել այս իրադարձությունը: Այսուհանդերձ, հետաքրքիր է, թե լրատվամիջոցները ելույթի եւ հարց ու պատասխանի որ հատվածն են ընդգծել:

"Լրագիրը" կարեւորել է այն, որ Սերժ Սարգսյանին հարց է ուղղել Զարուհի Փոստանջյանը: Նա հարցրել է, թե արդյոք Սերժ Սարգսյանը չի կամենում ինքը նախաձեռնել բարեփոխումներ եւ ինքնակամ հեռանալ: "Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանում բարեփոխումներ են ընթանում, եւ իշխանությունը կոչ է արել ընդդիմությանը մասնակցել այդ բարեփոխումներին",- տեղեկացնում է ինտերնետային պարբերականը եւ շարունակել, թե Սերժ Սարգսյանը Զարուհի Փոստանջյանին կոչ է արել ակտիվորեն մասնակցել բարեփոխումներին, ակտիվորեն մասնակցել հերթական ընտրություններին: "Լրագիրը" ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Սարգսյանն ընդգծել է, թե Հայաստանում անվստահություն կա ընտրությունների հանդեպ:

"Լրագիրը" համոզված է, որ պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին Սարգսյանը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ Հայաստանն իր ժողովրդին խաղաղության է պատրաստում, իսկ Ադրբեջանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի: "Սակայն սենսացիան իհարկե շարունակությունն է: Ըստ Սերժ Սարգսյանի, խաղաղության հարցում առավելությունը Հայաստանինն է, բայց "Աստված մի արասցե, եթե հանկարծ պատերազմ լինի, ապա առավելություն կունենա Ադրբեջանը, որովհետեւ իր ժողովրդին քսան տարի շարունակ պատրաստում է պատերազմի": Սերժ Սարգսյանը միգուցե ուզել է մի բան ասել, ստացվել է բոլորովին այլ բան: Սակայն գուցե հարկ է նման պատասխանատու ամբիոններից ելույթ ունենալուց առաջ լավ պատրաստվել եւ կանխատեսել հնարավոր հարցերն ու նախապես մշակել ասելիքը",- ընդգծել է "Լրագիրը": 

Պարբերականը գրում է, որ Սարգսյանն անդրադառնալով մարտի 1-ին` ասել է, թե դիմել են փորձագիտական օգնության համար բոլոր երկրներին, եւ մարդու իրավունքի հանձնակատար Համմարբերգը միակն է եղել, որ այդ հարցում օգնություն է ցուցաբերել փորձագետով:

"Նեոնյուզը" ուշադրություն է դարձրել պատերազմի եւ խաղաղության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտնած մտքին: Սերժ Սարգսյանի ելույթի այս հատվածին է անդրադարել նաեւ "Առաջին լրատվականը": 

"Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ ելույթը գնահատելը բավական դժվար է: Դժվար է ոչ այն պատճառով, որ այն դեռ պետք է մարսել: Պարզապես դժվար է գնահատել մի բան, որ իրենից ըստ էության ոչինչ չէր ներկայացնում»,- բավական կտրուկ գրել է «Առաջին լրատվականի" մեկնաբանը: 

"7օր"-ը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Սերժ սարգսյանն ընդգծել է, թե հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու: Իսկ "News.am"-ը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Սերժ Սարգսյանը արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն չունի, եւ որ համոզված է, որ ԼՂ խնդիրը չպետք է թողնել հաջորդ սերունդներին: Պարբերականն ընդգծում է նաեւ, որ Սերժ սարգսյանը համոզված է, որ Մադրիդյան սկզբունքները հնարավորություն են տալիս հասնել արդար կարգավորման: 
Ընդգծենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցների գերակշիռ մասը հիմնական ուշադրությունը դարձրեկ էր հենց վերոհիշյալ խնդիրներին: 

Մի անմեղ զուգադիպությամբ www.2rd.am կայքը անդրադարձել է Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովում երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ելույթին: "Հպարտություն ներշնչող ելույթ". այսպես է վերնագրված նյութը: Ներկայավցած է նաեւ հարց ու պտասխանի տեսագրությունը: 

Ծավալուն նյութից այնուհանդերձ առանձնացնենք մի հետաքրքիր հատված, որը վերաբերում է Կովկասին եւ հայ-թուրքական հարաբերություններին.

"Հարավային Կովկասը միշտ էլ զգայուն տարածաշրջան է եղել արտաքին ազդեցությունների նկատմամբ: Այն գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկում եւ, հաշվի առնելով նրա էներգետիկ եւ տարանցիկ ներուժը, միշտ էլ եղել է մեծ հետաքրքրությունների ոլորտ: Այդ հանգամանքը մեզ մղել է մշակել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն, որի էությունն հետեւյալն է. Հայաստանը շահ է փնտրում համաշխարհային եւ տարածաշրջանային տերությունների հակասությունների հարթեցումից, այլ ոչ թե` դրանց ուժգնացումից: Այդ մոտեցումը մեզ հնարավորություն է տվել վստահելի հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի, Եվրոպական Միության եւ Իրանի հետ, ամրապնդել ավանդական մերձավորությունը Ռուսաստանի հետ: Մենք հավատում ենք խաղաղությանն ու համագործակցությանը Հարավային Կովկասում:

Հատկապես կուզեի անդրադառնալ հայ-թուրքական հարաբերություններին, ավելի շուտ` դրանց բացակայությանը: Իրականությունն այն է, որ այդ հարաբերությունները ծանրաբեռնված են անցյալի ժառանգությամբ` Եղեռնով, դրա հետեւանքներով եւ ապաշխարանքի բացակայությամբ: Այսօր իրավիճակը դժվարանում է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմամբ: Ես կուզեի հնչեցնել երկու սկզբունք, որոնք իմ կարծիքով անհրաժեշտ են փակուղուց դուրս գալու համար:

Առաջինը. գործնական կապերի կարգավորումը եւ ժառանգած խնդրի քննարկումը պետք է տեղի ունենան տարբեր հարթություններում եւ չկապվեն միմյանց հետ:
Երկրորդը. հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորվեն երրորդ երկիր հետ մեր հարաբերություններով /Ադրբեջան/: Նախապայմաններ պարտադրելու ցանկացած փորձ զրոյի է տանում յուրաքանչյուր հեռանկար":

Ժամանակին Ռ. Քոչարյանի ելույթը քաղաքական եւ հանրային շրջանակներում մեծ աշխուժություն էր առաջացրել: Շատերը այդ ելույթը գնահատում էին կոշտ-հայրենասիրական հարթության մեջ, որտեղ շեշտված էր միակողմանի զիջողականության անթույլատրելիությունը: Թեեւ հանուն ճշմարտության նշենք, որ այսօրվա որոշ ընդդիմադիր շրջանակներ կոշտ քննադատության ենթարկեցին այն:

Այնուամենայնիվ շատ հետաքրքիր է 2004 թվականի ելույթը քննարկել այսօրվա իրականության շրջանակներում` մանավանդ, որ բացի ԵԽԽՎ-ից ամեն ինչ կարծես թե փոխվել է:

Top-news.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: