Ժուլիկները երբեք ներողություն չեն խնդրում
03.05.2002. Ռոբերտ Քոչարյանի ելույթը Արգենտինայի միջազգային խորհրդում
03 Հուն 2011  
03.06.2011  |  09:17   |   Համացանց

TOP-NEWS.am - Նոր կայք` նոր քաղաքականություն

Օրեր առաջ հայկական լրատվական-վերլուծական կայքերի ընտանիքը ավելացավ ևս մեկ էջով. Սկսեց գործել www.2rd.am կայքը, որը հանդիսանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը: Առաջինն այդ մասին տեղեկացրեց "Մեդիամաքս" գործակալությունը: Օրաթերթերից մի քանիսը հաջորդ օրն անդրադարձան լուրին:

Կարծիքները այս նախաձեռնության վերաբերյալ, բնականաբար, հակառակ ափերին են` հիացականից մինչև թշնամական: Իրականում, շատ ավելի տարօրինակ կլիներ, եթե այդ կամ այդ տիպի լրատվամիջոցը չլիներ: 21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են բոլոր տեսակի մրցակցության, այդ թվում` քաղաքական, հանրային կարծիքի ձևավորման անփոխարինելի միջոց: Հայաստանը մտնում է հերթական ընտրությունների փուլը: Չափազանցրած չենք լինի, եթե պնդեք, որ այս ընտրական ցիկլում լրատվական-վերլուծական կայքերը ունենալու են աննախադեպ դերակատարում: Ավելին` քան մյուս լրատվամիջոցմները: Սա հարմար է, սա արագ է տարածվում, սա օպերատիվ է. և այլ որոշիչ պատճառներով:

www.2rd.am-ը ասածի թե մասնավոր ապացույցն է, թե ընդհանրական պրոցեսի տրամաբանությունը: Ռ. Քոչարյանը, չլինելով իշխանության մեջ, շարունակում է ունենալ զգալի ազդեցություն հայաստանյան պրոցեսների վրա: Սա ունի բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, որոնցից ամենատեսանելին, թերևս իր պաշտոնավարման տարիների և ներկայումս մարդկանց կենսամակարդակի ցուցանիշներն են: Շատ տարօրինակ կլիներ, որ Քոչարյանը չձգտեր ունենար իր տեսակետները, իր համախոհների տեսակետները հրապարակայնացնելու և հանրությանը մատչելի դարձնելու հարթակ:

Այսօր հայկական մամուլը գտնվում է միանգամայն համարժեք վիճակում` երկրի ընդհանուր մթնոլորտի հետ` գերքաղաքականացված, գերթիմավորված, գերնեղշահային, գերկախված…: Որակումները կարելի է շարունակել ըստ նախասիրությունների:

Ցանկացած երկրում մարդիկ, ովքեր եղել են նախագահներ պաշտոնաթողությունից հետո ունենում են լուրջ թիմեր, համախոհների լայն ցանց, ազդեցության իրական լծակներ, ինչպես նաև ասելիք ու անհամաձայնություններ: Հայաստանն առայժմ ունի երկու նախկին նախագահ: Առաջինն ավելի ակտիվ ու ավելի համակարգված է աշխատում լրատվամիջոցների հետ` ստեղծելով իր ուղիղ ազեցության տակ գտնվող լրատվամիջոցների ցանկ: Երկրորդ նախագահը պաշտոնաթողության առաջին փուլում ունենալով ֆորմալ նորմալ հարաբերություններ գործող իշխանության հետ, պահպանում էր պետական լրատվական համակարգից ու հեռուստաընկերություններից օգտվելու հնարավորությունները: Հավանորեն հետագայում նա գիտակցեց, որ ասելիքը գնալով շատանում է ու անհրաժեշտություն առաջացավ ունենալ նոր լրատվական հարթակ:

Սա դրական է նաև ընդհանուր թափանցիկ հրապարակային քաղաքականության առումով: Երկիրը ինտրիգներից, ասեկոսեներից, պատվիրված հարձակումներից զերծ պահելու լավագույն միջոցը հրապարակային քաղաքականությունն է: Լրատվական կայքերը միայն կարող են օգնել այս պրոցեսին: "Ոչ պաշտոնական կայք" ձևակերպումը ավելի ազատ ու չկաշկանդված ժանրի մասին է հուշում: Սա մի կողմից փաստում է ուղիղ կապը երկրոդ նախագահի անվան, հետ մյուս կողմից` չի պարտավորեցնում միշտ լինել "dress code"-ի մեջ:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: