Հայկական կոնյակ: հին բրենդի նոր կյանք
Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 60 տարեկան
11 Հուն 2011  

Ուրեմն` ինչու Հայաստանը

Այս հարցադրումով է ավարտել Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր խոսքը տասը տարի առաջ` 2001 թվականի հունիսի 10-ին Հայաստանին նվիրված` ներդրողների  նյու-յորքյան համաժողովի բացման ելույթում: Նշելով, որ կան սեփական գումարները ներդնելու միլիոնավոր ձևեր ու բազմաթիվ տեղեր, Ռոբերտ Քոչարյանն այնուամենայնիվ հիմնավոր կերպով ցույց է տալիս Հայաստանի ներդրումային շուկայի համեմատական առավելություններն ու մրցունակությունը: Իր հակիրճ խոսքում նախագահը Հայաստանի` որպես բիզնեսի համար հուսալի գործընկերոջ, հիմնավոր փաստարկներ է բերում: 

Հայստանի Հանրապետության տնտեսությունը Ռոբերտ Քոչարյանի կառավարման հենց առաջին տարիներից դադարեց լոկ մարդասիրական օժանդակության և սփյուռքհայ գործարարների կողմից միայն ազգասիրական ու հայրենասիրական նվիրատվությունների դաշտ դիտարկվել: Նյու-Յորքի, և համանման բազմաթիվ այլ համաժողվոների ընթացքում հանրապետության նախագահը շեշտադրում էր կոմերցիոն շահավետությունն ու  մեր երկրի հետ բիզնես համագործակցության հուսալիությունը: Արդյունքները երկար սպասեցնել չտվեցին: Անշուշտ դրան նպաստում էին ինչպես տնտեսության ազատականացումն ու օրենսդրական դաշտի բարելավումը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի նախանձախնդիր վերաբերմունքն ու համառ ջանքերը` գործարար հանդիպումներ, բազմաթիվ ելույթներ և այլն: Բոլորս ենք հիշում տարեցտարի ավելացող օտարերկրյա ներդրումային կապիտալի ծավալների մասին: Իսկ նրանց համար, ովքեր չեն  հիշում երիտասարդ լինելու, կամ հիշողության հետ կապված խնդիրների պատճառով, ներկայացնում ենք ինչպես օտարերկրյա ներդրումներին վերաբերող գրաֆիկը,  այնպես էլ հիշյալ թեմայով Ռոբերտ Քոչարյանի տարբեր տարիներին ունեցած ելույթների ծաղկաքաղը: Հարգելի այցելու, ծանոթացիր դրանց և ինքդ կհամոզվես մեր պնդումների իրավացիության մեջ:

***

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՇՐՋԱՆԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ք. Երեւան
15.09.2001թ.

Ես ողջունում եմ բոլորիդ եւ շատ ուրախ եմ, որ Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցի շրջանակում մենք նման հանդիպման հնարավորություն ունենք: Վերջին տարիներին մեր միջպետական հարաբերություններում մենք շատ հաճախակի ենք օգտագործում հետևյալ բանաձեւը. տնտեսական կապերը ետ են մնում քաղաքական շփումների, ռազմատեխնիկական համագործակցության մակարդակից:
 
Մյուս կողմից, այդ բանաձեւն անիրազեկների մոտ կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, թե ոչինչ չկա£ Ես պետք է ասեմ, որ որոշակի կապիտալ եւ շատ լուրջ փոխգործակցություն տնտեսության բնագավառում մենք ունենք:
 
Կան բազմաթիվ այլ ծրագրեր: Եվ հենց այդ ուղղությամբ մենք այսօր եւս երկու փաստաթուղթ ստորագրեցինք, որոնք կլրացնեն մեր երկրների միջեւ նորմատիվային իրավական բազան: Ես հատուկ կառանձնացնեմ երկարատեւ համագործակցության մասին պայմանագիրը: Այստեղ մենք կողմնորոշիչներ ենք տալիս բիզնեսին` որ ուղղություններով է համագործակցությունն ավելի հեռանկարային: Կարծում եմ, այս պայմանագրից հետո երկու երկրների կառավարությունը եւ միջկառավարական հանձնաժողովը պետք է տարբեր ուղղություններով մշակեն նորմատիվային փաստաթղթերը, որոնք ՙկմաքրեն՚ դաշտը մեր տնտեսվարող սուբյեկտների արդյունավետ համագործակցության համար:

Կապիտալ ներդրումների պաշտպանության մասին համաձայնագիրը միանգամայն անհասկանալի ձեւով ետ էր մնացել: Այն պետք է լիներ տնտեսական համագործակցության խթանման առաջին փաստաթղթերից մեկը:

***

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ

ք.Վիեննա
27.02.2002թ.

Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական գերակայություններից է գործարարության եւ ներդրումային մթնոլորտի շարունակական բարելավումը: 
Չնայած մենք բավարարված չենք մեր տնտեսության մեջ ատրասահմանյան ուղղակի ներդրումների ներկայիս մակարդակով, մենք արդեն ունենք Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան կապիտալի գործունեության հաջողված օրինակներ: 

Արտասահմանյան ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը մնում է Հայաստանի կառավարության առաջնային նպատակներից մեկը: Մենք շարունակում են մեր օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որպեսզի ապահովենք արտասահմանյան ներդրողների վստահությունը, ինչպես նաեւ կանխատեսելիությունը նրանց համար:

Անցյալ տարի The Wall Street Journal-ը եւ Heritage Foundation հիմնադրամը Հայաստանը ճանաչել են որպես արտասահմանյան ներդրումների համար ամենաբարենպաստ երկիրը ԱՊՀ երկրների շարքում: Մեր տնտեսության բաց լինելու չափանիշը գնահատվել է 45-րդը աշխարհում` Լեհաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին: 

Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է ամեն կերպ օժանդակել մասնավոր բիզնեսին եւ Հայաստանում պոտենցիալ ներդրողներին:
Մասնավոր հատվածի աճն ապահովելու եւ խթանելու համար ես հիմնել եւ անձամբ վերահսկում եմ մի Խորհուրդ, որի կազմում ընդգրկված են ինչպես կառավարության, այնպես էլ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ: Մեզ աջակցում են նաեւ մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում` Համաշխարհային Բանկը, Եվրամիությունը եւ այլն:

***

ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԵՐԿՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ք. Երեւան
27.05.2002թ.


Տնտեսական իրավիճակը ես կբնութագրեի հետեւյալ կերպ£ Տնտեսության մեջ իրականացված բարեփոխումների ծավալը թույլ է տալիս լիարժեքորեն աշխատել շուկայական մեխանիզմներին, ձեւավորում է բարենպաստ ներդրումային միջավայր: Արդյունքում` տնտեսական աճի բարձր տեմպեր են, Հայաստանի վարկանիշի բարձրացում որպես բիզնեսի համար գրավիչ երկրի:
 
Առանձին մեծ խոսակցության նյութ է սփյուռքի ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Նշեմ հիմնական պահերը: 

Մենք ակտիվորեն աշխատում ենք սփյուռքի գործարար շրջանակների հետ£ Սփյուռքահայ գործարարների կամ նրանց ակտիվ ներգրավմամբ բիզնեսհամաժողովները դարձել են ընդունված կարգ: Վերջին երկու տարվա ընթացքում անցկացվել է նման 17 համաժողով եւ բազմաթիվ ցուցահանդեսներ` սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ: Պետք է նշեմ այստեղ առկա դրական տեղաշարժերը, կան բազմաթիվ հաջողված օրինակներ:

Տնտեսության մեջ ներգրավվածությունը կարող է լինել բազմաբնույթ:

-Ուղղակի ներդրումների ձեւով.

ա) մասնակցություն սեփականաշնորհմանը

բ) նոր ձեռնարկությունների կառուցում

-Տարբեր օտարերկրյա ընկերությունների ներգրավում անձնական կապերի միջոցով: Մեր հայրենակիցներն ունեն այդպիսի կապեր, աշխատում են նման ընկերությունների հետ եւ իրենց կապերն, անձնական փորձը կարող են շատ օգտակար լինել այդ գործընթացների համար: Դա կբերի պատվերների տեղադրման Հայաստանում եւ հայկական ապրանքների առաջխաղացմանը դեպի նոր շուկաներ:

-Գործնական կապեր Հայաստանի գործարարների հետ

ա) պատվերների տեղադրում

բ) հայկական ապրանքների առաջխաղացում դեպի նոր շուկաներ

- Մասնակցություն արժեթղթերի շուկայում եւ բանկային ոլորտում

-Խորհրդատվական եւ լոբբիստական ծառայություններ տարբեր ապրանքային խմբերի քվոտաներ կամ պրեֆերենցիաներ ստանալու համար: Սա շատ կոնկրետ ուղղություն է, բազմաբնույթ, բայց ամեն մեկն ունի իրականանալու հսկայական ներուժ, որը շատ լուրջ խթան կարող է հանդիսանալ Հայաստանի տնտեսության զարգացման համար: 
Հայաստանի տնտեսական բարեփոխումների ամբողջ իմաստը համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելն է: ործարարությունը Հայաստանում պետք է լինի հասկանալի եւ կանխատեսելի: Ներդրումները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն օրենքով եւ գործով: Այստեղ կառավարությունը դեռ մեծ անելիքներ ունի: Մենք պատրաստ ենք լսել այս նպատակներին ուղղված բոլոր ձեր առաջարկությունները:

***

Ձեզ ենք ներկայացնում նաև Նյու-Յորքի համաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի ելույթն ամբողջությամբ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: