Հայտարարություն Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից
Մատի ու մատանու արանքում
06 Հոկ 2012  

Ուսուցիչների ձեռքում է երկրի ապագան

Ուսուցչի, եթե չասենք պաշտամունք, ապա գոնե փառաբանության խորը ավանդույթներ ունեն քաղաքակիրթ բոլոր ժողովուրդները, իսկ ավելի քան հազարամյակ գրի ու գրականության, գիտության ու կրթության նկատմաբ մեծ սեր ու ակնածանք տածող հայ ժողովուրդը, բնականաբար նույնպես ուսուցչի նկատմամբ իր երախտիքն արտահայտելու բազմապիսի առիթներ է ստեղծել: Ավելի նշանակալի ու պատվաբեր քիչ կոչում ու դիմելաձև կար հայոց մեջ, քան ուսուցիչը: 

Հայաստանի անկախ հանրապետությունում հոկտեմբեր ամսվա առաջին կիրակին ուսուցչի օրն էր դեռևս մի քանի տարի առաջ: Այսօր արդեն այդ տոնը հաստատված է հոկտեմբերի 5-ին: Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ իր ուշադրության առանցքում էր պահում այդ տոնը: Կամ ուսուցիչների մի մեծ խումբ էր հրավիրվում նախագահական նստավայր, որտեղ բացի լավագույն ուսուցչի մրցանականերն ու շնորհակալագրերը հանձնելուց, նախագահը նաև անկեղծ զրույց էր ունենում ուսուցիչների հետ, կամ ինքն էր անձամբ այցելում դպրոցներ:

Հատկապես այն ժամանակ, երբ "Լինսի" հիմնադրամի միջոցներով բազմաթիվ դպրոցներ էին վերանորգվում, իսկ "Հայաստան" հիմնադրամը դպրոցաշինության մեծ ծրագիր էր իրականացնում մարզերում, և մասնավորապես` աղետի գոտում:

Ներկայացնում ենք ուսուցչի օրվա առիթով տարբեր տարիների վերաբերող նյութեր` նախագահի շնորհավորական ուղերձներից մեկը, ինչպես նաև   երկրի ղեկավարի նստավայրում տեղի ունեցած վերոնշյալ հանդիպումներից մեկի մասին տեղեկատվությունը:

***

02.10.2001թ. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի ուսուցիչներ, 

Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ։

Այն մեծ ու շնորհակալ աշխատանքը, որ աննպաստ պայմաններում կատարել եւ կատարում եք դուք, արժանի է ամենաբարձր գնահատանքի։ Ձեր այսօրվա սաներն են, որ իրենց ուսերին են առնելու Հայաստանի վաղվա պատմությունը կերտելու պատիվն ու պատասխանատվությունը։ Ձեր հոգատար ձեռքերում է մեր երկրի ապագան, եւ մենք վստահում ենք ձեզ։

Մեր կրթական համակարգը, որքան էլ նախկինում արձանագրած լինի լուրջ ձեռքբերումներ, այսօր կարիք ունի բարեփոխման՝ ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան։ Այս նրբազգաց ոլորտի արդիականացումը պետք է իրականանա՝ պահպանելով նախկինի առավելությունները, բայց միաժամանակ ներառելով 21րդ դարին բնորոշ չափանիշներն ու տեխնիկական հագեցվածությունը։
 
Ցավոք, այսօր դեռ չենք կարող ասել, որ մեր դպրոցի եւ մանկավարժների դժվարություններն անցյալում են։ Հավաստիացնում եմ ձեզ, որ պետությունը կանի առավելագույնը մեր դպրոցի վերելքն ապահովելու եւ ուսուցիչների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ։
Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ ուսումնասեր ու երախտագետ աշակերտներ։

Կոչումներ ու շնորհակալագրեր ուսուցիչներին

Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոկտեմբերի 2-ի հրամանագրով Հանրապետության տարբեր մարզերի մի խումբ մանկավարժներ պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով, մի խումբ ուսուցիչների շնորհվել է վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում, իսկ մի խումբ ուսուցիչներ պարգեւատրվել են ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրանց է հանձնել պետական բարձր պարգեւները: 

Շնորհավորելով պարգեւատրվածներին, Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտնել ուսուցիչների հետ քննարկել կրթական բնագավառին վերաբերող բազմաթիվ գործնական հարցեր, նշելով, որ այս հանդիպումների ընթացքում կարեւոր է համարում լսել հենց իրենց՝ ուսուցիչների նկատառումներն ու գնահատականները, քանի որ նրանք առօրյա աշխատանքում շփվում են առկա հիմնախնդիրներին:
 
Հանրապետության ղեկավարն ասել է, որ կրթական համակարգի բարեփոխումներն ընթացքի մեջ են, եւ իշխանությունները ուշադրության կենտրոնում են պահում առկա հիմնխնդիրները։ Նախագահի խոսքով, դրանցից կարեւորը մեր հասարակության մեջ ուսուցչի դերի եւ հեղինակության բարձրացման, ինչպես նաեւ նրա սոցիալական վիճակի բարելավման հարցն է։ Նախագահն ասել է, որ չափազանց մեծ դեր կատարելով պետականության կերտման գործում, ուսուցիչը պետք է զգա պետության հոգածությունն ու ուշադրությունն իր աշխատանքի նկատմամբ:

Կարեւորվել է նաեւ հասարակության մեջ դպրոցի նկատմամբ վերաբերմունքի բարձրացումը: Մանկավարժությունը մեր երկրում պետք է դառնա ամենապատվաբեր աշխատանքներից մեկը, - նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Պետության ղեկավարի խոսքով, կրթության բնագավառում բարեփոխումների լուրջ քայլեր արդեն արվել են, առանձին ծրագրերով լուծվել են որոշ խնդիրներ՝ կապված դպրոցների գիտատեխնիկական բազայի հագեցածության, դասագրքերով ապահովման հետ:
 
Անդրադառնալով մանկավարժների սոցիալական ապահովմանը, Նախագահն ասել է, որ նախատեսվում է տարեցտարի ավելացնել այդ նպատակով հատկացվող միջոցների ծավալը: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, երկրի տնտեսական վիճակի բարելավումն այդ հարցում լավատեսության լուրջ հիմքեր է տալիս, եւ ամեն ինչ պետք է այնպես անենեք, որ երկրի տնտեսական զարգացմանը զուգընթաց նաեւ ուսուցիչների սոցիալական հարցերը լուծվեն:
Հանդիպման մասնակիցերը քննարկվել են նաեւ դպրոցների շենքային պայմանների բարելավմանն ու բարեկարգմանը եւ տեխնիկական հագեցվածությանը վերաբերյող հարցեր:
 
Հանրապետության Նախագահը եւ մանկավարժները հանգամանալի զրույց են ունեցել կրթական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: