Մի հեռուսատակամուրջի տեսաժապավեն
Քննադատության լավագույն պատասխանը
22 Մայ 2013  

Վճռական քայլ

1998 թվականի սեպտեմբերին 25-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր առաջին ելույթն ունեցավ համաշխարհային ամենահեղինակավոր ամբիոնից` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում: Այս ելույթը մեկն է այն հիմնական ելույթներից, որով Հայաստանի նախագահը ազդարարում էր երկրի նոր արտաքին քաղաքական ուղղվածության մասին: Հիշենք, որ ընդամենը 4-5 ամիս էր, ինչ Ռոբերտ Քոչարյանը ստանձնել էր երկրի ղեկը: Առանց վարանումի նա ՄԱԿ-ի ամբիոնից ի լուր աշխարհի հայտարարեց նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին տեր կանգնելու պետության մտադրության մասին: Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը միայն այդպես հնարավոր էր առաջ տանել, թույլ չտալով, որ այն դառնա խաղաքարտ այլ պետությունների շահերի բախման ընթացքում: Միայն այդպես էր հնարավոր բացեիբաց խոսել մեր ցավի մասին և ստեղծել երկրի անվտանգության երաշխիքներ, քանզի չճանաչված ու չդատապարտված հանցագործությունը միշտ էլ հղի է կրկնվելու վտանգով: Խնդրին նոր մետեցումների հայտարարությամբ սկիզբ դրվեց նաև հայության աննախադեպ համախմբմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Սփյուռքը, որն իրեն հայրենիքից խորթացած էր զգում նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականության հետևանքով, նոր ուժով լծվեց Հայոց Դատը ճանաչելի ու ընդունելի դարձնելու գործին: Այդպիսով համատեղվեցին պետության ու աշխարասփյուռ հայության ջանքերը, ինչն արագորեն տվեց իր պտուղները: Արդյունքում տասնյակ պետություններ ճանաչեցին ու դատապարտեցին Հայոց Ցեղասպանության փաստը, բազմաթիվ այլ դատապարտող բանաձևեր ընդունվեցին ինչպես տարբեր երկրների խորհրդարաններում, այնպես էլ միջազգային կազմակերպությույններում:

Սակայն Ռոբերտ Քոչարյանի այս ելույթը միայն Ցեղասպանության ճանաչման խնդրին նոր մոտեցումներով չէր նշանակալի: Այս ելույթով Հայաստանը հայտարարում էր նաև աշխարհում իր արժանի ու արժանապատիվ տեղն ունենալու մտադրության մասին: Նախագահ Քոչարյանը բարձր ամբիոնից արծարծեց նաև Ղարաբաղի խնդրի վերաբերյալ պետության նոր մոտեցումները: Պատահական չէ, որ ՄԱԿ-ի ամբիոնից հնչած այս ելույթը տեղ է գտել նաև Ռոբերտ Քոչարյանի “Ելույթներ և հարցազրույցներ” հատընտիր ժողովածուում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: