Այց Մերձավոր ԱրԵՎելք
Երեւանը սկսեց նոր տեսք ստանալ
25 Մար 2013  

Վճռականությունը հաղթահարեց բոլոր խոչընդոտները

Վեց տարի առաջ այս օրերին մեր երկրի ու նրա տնտեսության համար չափազանց կարևոր մի իրադարձություն տեղի ունեցավ, որին պարտավար ենք անդրադառնալ: 2007 թվականի մարտի 19-ին Մեղրիի սահմանակետում Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կատարեցին Իրան-Հայաստան գազամուղի բացման արարողությունը: Հայստանի էներգետիկ համակարգի անկախությանն ուղղված այս աննախադեպ ձեռնարկման իրականացումը քչերին էր հնարավոր թվում թե մեր երկրում, և թե նրա սահմաններից դուրս:

"Վիքիլիքսի" գաղտնազերծված փաստաթղթերում իսկ անդրադարձներ կան այս գազամուղի շահագործմանը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը Պետ.քարտուղարությանը հղած իր զեկույցներում անհնար է համարում Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը: Հայ ժողովրդի մեծ բարեկամների շարքը լրացրած դիվանագետն իսկապես համոզված էր, որ այս նախագիծը խոսքից այն կողմ կամ ավելի ստույգ` թղթային տեսքից այն կողմ չի անցնի և նյութական մարմնավորում չի ստանա: Ջոն Էվանսի այս տեսակետն ամենևին զուրկ չէր փաստարկներից ու հիմնավորումներից: 

Չափազանց շատ էին խոչընդոտող քաղաքական ու տնտեսական հանգամանքները: Բայց Էվանսը հաշվի չէր առել նախագահ Ռոբերտ Քոչարյանի վճռականությունն ու սկսած գործը ավարտին հասցնելու բնավորությունը: Պետք է անպայման նշել, որ նույնպիսի վճռականություն հանդես բերեց նաև իրանական կողմը: Ահա այդ երկկողմ վճռականության շնորհիվ էր, որ բարդ այդ նախագծի համար բավականին կարճ ժամկետում գազամուղի կառուցումն իրականություն դարձավ և 2007 թվականի մարտի 19-ին Հայսատանի ու Իրանի նախագահները պաշտոնապես բացեցին այն:

Այնուհետեւ կայացավ նախագահների զրույցը, որի ընթացքում քննարկվեցին հայ-իրանական համագործակցության ներկա եւ ապագա ծրագրերին առնչվող հարցեր: 

Երկու երկրների էներգետիկայի նախարարները այդ օրը ստորագրել են նաև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին միջպետական համաձայնագիր:

Հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ գազամուղի բացումով նոր էջ է բացվում նաեւ հայ-իրանական հարաբերություններում: "Ընդամենը 15 տարի առաջ Մեղրիում մեր երկու երկրներին կապող ոչ մի բան չկար, բացի մի քանի շարք փշալարերից, որոնք խորհրդանշում էին Խորհրդային Միության սահմանը: Չկար այն կամուրջը, որտեղ ես այսօր դիմավորեցի իմ գործընկերոջը եւ որով, օրինակ, անցած տարվա ընթացքում ավելի քան վեց հարյուր հազար տոննա բեռ է փոխադրվել: Եւ ընդամենը 10 տարի առաջ մեր էներգետիկ համակարգերը կապված չէին ընդհանրապես: Այսօր մենք խոսում ենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարության մասին",- ասել է Ռոբերտ Քոչարյանը: 

Նախագահը հիշատակել է նաեւ անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի համար դժվարին տարիներին Իրանի ժողովրդի եւ իշխանությունների ցուցաբերած բարի կամքը եւ Հայաստանին օժանդակելու պատրաստակամությունը:

Մահմուդ Ահմադինեջադը նշել է, որ վերջին 15 տարիներին երկկողմ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել. "Երկու երկրների ժողովուրդները լիակամ են էլ ավելի զարգացնելու եւ ընդարձակելու մեր երկկողմ հարաբերությունները: Կարծում եմ, որ կյանքի կոչվող այս նախագծերն էլ ավելի են ամրապնդում երկու ժողովուրդների բարեկամությունը": ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանը երկու երկրների զարգացումը դիտում է ի շահ երկու ժողովուրդների, նաեւ ի նպաստ տարածաշրջանի կայունության եւ անվտանգության:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ նշել է, որ կարեւոր է զգայուն դաշտ չձեւավորել երկկողմ հարաբերություններում եւ փորձել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մեր տնտեսությունները շատ ավելի լուրջ կկապեն իրար ոչ միայն առեւտրային, այլեւ ենթակառուցվածքների ոլորտում: "Սա մեր հարաբերությունների, քաղաքական շփումների, տնտեսական ոլորտում կատարվող քայլերի բովանդակությունն է, եւ այն ենթադրում է երկկողմ զարգացման լուրջ հեռանկարներ",- ասել է ՀՀ նախագահը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: