Մարզերը նախագահի ուշադրության կենտրոնում
Դատաիրավական բերեփոխումներ
09 Հուլ 2011  

Վերացնել Հայաստան-Սփյուռք անջրպետը

Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթները: Ելույթներ, որոնք տվյալ թեմային վերաբերող հարցերի համար շրջադարձային կամ ուղենշային նշանակություն են ունեցել: Այս անգամ ներկայացնում ենք նախագահի ելույթը Հայաստան - Սփյուռք երկրորդ համաժողովի բացման ժամանակ:

Հնարավոր չէր պատկերացնել Սփյուռքի ու հայրենիքի միջև այնպիսի խորը ջրբաժանի ստեղծումը, ինչը "հաջողությամբ" իրականություն դարձրեցին Հայաստանի առաջին իշխանությունները: Աշխարահասփյուռ հայության` հայրենիքի ճակատագրով անհանգստացողներին, իշխանությունների կողմից վարվող քաղաքականության նկատմամաբ մտահոգություններին Երևանից հնչում էր դաժան ու հուսահատեցնող մի պատասխան. "Լևոն Տեր Պետրոսյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախագահն է, և դուք իրավունք չունեք նրանից դժգոհելու": Միանգամայն պարզ էր, որ Լևոն Տեր Պետրոսյանին ընտրել են Հայստանի Հանրապետության  քաղաքացիները, բայց Սփյուռքը վհատվում էր, որովհետև իրավունք ուներ հույս փայփայելու, թե վերականգնված անկախ պետության առաջին դեմքը նաև համայն հայության շահերի պաշտպանն է դառնալու: Ընդ որում, այդ տարիներին սփյուռքահայերին հիշում էին միայն դրամական օգնության ակնկալիքով: Կարճ ասած, հայկական Սփյուռքը օր-օրի օտարանում ու խորթանում էր Հայրենիքքից: Հետագայում պարզ դարձավ, որ հայությունը ոչ թե հայրենիքից էր խորթացել, այլ հայրենի իշխանություններից:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  շուրջ մեկ տարի էր պաշտոնավարում, որ հրավիրվեց Հայաստան-Սփյուռք առաջին խորհրդաժողովը: Մտահոգություններին, թե փոքր ինչ վաղ էր այդպիսի կարևոր համաժողովի անցկացումը, Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում պատասխանեց, որ իր կարծիքով, այն նույնիսկ ուշացած է: Առաջին իսկ համաժողովի բացման խոսքում նախագահ Քոչարյանը Հայասատան - Սփյուռք հարաբերությունների քնարկաման այնպիսի ուղենիշ տվեց, որը կարճ ժամանակում հարթելու էր հայության երկու հատվածների միջև առաջացած անդունդը, և այդ հարաբերությունները դնելու էր միանգամայն այլ հարթության վրա: Նախ Սփյուքը դադարում էր դիտարկվել որպես զուտ ֆինանսական օժանդակության աղբյուր: Մշակվում էր նոր` գործընկերային հարաբերություններ: Հայրենիքում ավելի շատ ներդրումներ էին հարկավոր, քան նվիրատվություններ: Սփյուռի ներուժը միայն ֆինանսական չէ: Սփյուքը պիտի միջազգային ասպարեզում օժանդակի Հայստանի և Արցախի խնդիրների հայանպաստ լուծումներին: Վերջապես, միայն Սփյուռքը չէ, որ հայրենիքին պիտի օգնի, այլ նաև հակառակը: Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն էր ստանձնում աշխարհով մեկ սփռված հայության ճակատագրի ու խնդիրների հանդեպ:
 
Այս ամենը վերականգնեց Սփյուռքի վստահությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Արդյունքը միջազգային խնդիրներում հայկական շահերի համախմբված պաշտպանությունն էր, Հայաստանում սփյուռքահայերի ներդրումների տարեցտարի ավելացող ծավալներն էին,  "Հայաստան" համահայկականի նույնպես թռիչքաձև ավելացող հանգանակություններն  էին, վերջապես` արդյունքը "Լինսի" հիմնադրամն էր:
 
Ծնունդ առան Համահայկական մարզական խաղերն ու "Մեկ ազգ` մեկ մշակույթ" ծրագիրը, որոնք հային  շփման ու մերձեցման հնարավորություն էին տալիս ոչ միայն հայրենիքի, այլև տարբեր հայկական գաղութներում ապրող հայրենակիցների հետ: Ի վերջո, չէր կարող “Երկքաղաքացիության մասին” օրենքի արգելքը չհանվել Սահմանադրությունից, եթե հայության մերձեցումն ու Հայաստանի ու Սփյուռի աննախընթաց սերտացումը չծներ դրա անհրաժեշտությունը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: