Բացառիկ ժողովածու
Անկախ Հայաստան - 20
20 Սեպ 2011  

Վերածնված երկիր

Հարգելի այցելու,

Այսօր մենք ամփոփում ենք Անկախության 20-ամյա հոբելյանի առիթով ներկայացված "10 տարի, որ վերափոխեցին Հայաստանը" նախագիծը:

Այն ամփոփում էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում մեր երկրի ձեռքբերումներն ըստ բնագավառների: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նախագծի վերջին` "Վերածնված երկիր" բաժինը:

Շնորհակալ ենք ձեր հարյուրավոր առաջարկների, բազմաթիվ արձագանքների ու գնահատականների համար:

***

Պատմահայր Խորենացու բնորոշմամբ, փոքր ածու ազգի համար, ինչպիսին մեր ազգն է, մարդու արժեքը շատ ավելի մեծ պիտի լիներ, քան  մեծաքանակ ազգերի դեպքում: Տարօրինակ ու անհասկանալի էր նորանկախ Հայաստանի իշխանությունների անտարբերությունն իր քաղաքացիների, մարդու նկատմամբ: Ասես ոչ երկրաշարժին էինք զոհ տվել տասնյակ հազարներ, ոչ էլ` պատերազմին: Երկիրն էներգետիկ ու տնտեսական խորը ճգնաժամի մեջ էր, և հասկանալի էր, որ բնակչության որոշ մասը ձգտում էր ավելի լուսավոր, տաք ու բարեկեցիկ կյանք գտնել օտար երկրներում: Անհասկանալին իշխանությունների վերաբերմունքն էր արտագաղթի նկատմամբ: Այն միայն անգործություն չի կարելի կոչել, հակառակ դեպքում բարձրաստիճան իշխանավորի բերանից չէինք լսի, թե որքան շատ գնան` այնքան ավելի շատ փող կուղարկեն Հայաստանում ապրող իրենց հարազատներին:

Անկախության առաջին տարիներից սկիզբ առած արտագաղթի ծավալները չէին պակասում նույնիսկ իշխանափոխությունից հետո: Որոշակի նվազումով այն պահպանվեց մինչև 2002 թվականը: Ազգային այդ աղետը հնարավոր եղավ կասեցնել առաջին հերթին տնտեսական վերելքի շնորհիվ: Իսկ տնտեսական վերելքը հեշտ չտրվեց: Փոխվեց թե տնտեսության վարման ընդհանուր գաղափարախոսությունը և թե գերակա համարվող ճյուղերը: Առհասարակ մի քանի տարվա ընթացքում փոխվեց երկրի ընդհանուր պատկերը:

Տնտեսությունից քիչ թե շատ գլուխ հանող ամեն ոք գիտի, որ ուզածդ երկրի զարկերակը այդ երկրի ճանապարհներն են: Քայքայված, անանցանելի ճանապարներին փոխարինելու եկան բարձրակարգ ճանապարները և երկիրն սկսեց ավելի կանոնավոր շնչել: Դրանից հետո ստեղծվեցին ճանապարհաշինարարական ավելի հավակնոտ ծրագրեր, որոնք ռազմավարական նշանակություն ունեին, և այդ հավակնոտ ծրագրերն էլ չմնացին թղթի վրա գրված բարի ցանկություն, այլ արագորեն կյանքի կոչվեցին "Լինսի" և "Հայաստան Համահայկական" հիմնադրամների միջոցներով: Երբ իշխանությունները հայտարարեցին, թե շուտով կվերսկսվի դեռևս խորհրդային ժամանակից անավարտ մնացած մի շարք կամուրջների վերականգնումը, մարդիկ փոքր ինչ թերահավատորեն վերաբերվեցին: Մեղավոր չէին, տասնամյակից ավելի ժամանակի ընթացքում նրանց աչքը սովորել էր կիսակառույց, անտերության մատնված կամուրջների տեսքին: Այս թերահավատությունը սակայն չխանգարեց Ռոբերտ Քոչարյանի` երկրի վերակառուցման ծրագրերի իրագերծմանը: Շուտով գործարկվեց Աշտարակը շրջանցող կամուրջը, և Հանրապետության երկրորդ, երրորդ քաղաքները, ու բազմաթիվ այլ քաղաքներ ու բնակավայրեր Մայրաքաղաքի հետ կապվեցին, առանց Աշտարակ քաղաք մտնելու, որի հին կամուրջն արդեն վտանգավոր էր դարձել նման ծանրաբեռն երթևեկության համար: Մյուս կողմից, թեթևացած շունչ քաշեցին նաև Աշտարակի բնակիչները:

Հաջորդը Դավիթաշենի կամուրջն էր: Մայրաքաղաքի երկու մասերն ու շրջակա բնակավայրերն իրար կապող կամուրջը շահագործման հանձնվելով, ոչ միայն թեթևացրեց Կիևյան կամրջի ծանրաբեռնվածությունը, այև մեկ օրում հսկայական թաղամասը արվարձանից վերածեց կենտրոնամերձ տարածքի: Պատահական չէր անշարժ գույքի գների աճը Դավիթաշենում: Հետո հերթը հասավ Հարավ-արևմտյան թաղամասը Իսակովի պողոտայի հետ կապող կամրջի շինարարությանը: Զվարթնոց օդակայանից Երևան մտնող թե զբոսաշրջիկը, թե օտարերկրյա դիվանագետը այլևս չէին տեսնելու տասնամյակներ շարունակ կուտակված աղբը մայրաքաղաքի հենց դարպասների մոտ: Կամրջի տնտեսական շահավետության մասին էլ չենք խոսում: Ճանապահաշինարարությունը շինարարական միակ ասպարեզը չէր, որ արագորեն փոխում էր երկրի դիմագիծը: Ամեն տարի Աղետի գոտում շահագործման էր հանձնվում այնքան բնակարան, որքան չէր եղել երկրշարժին հաջորդած ամբողջ տասնամյակի ընթացքում: Հիվանդանոցներ էին կառուցվում, հանրակրթական, երաժշտական, գեղարվեստի դպրոցներ: Ընդ որում, ոչ միայն երկրաշարժից տուժած տարածքներում:

Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածի շինարարությունը անլուծելի թվացող մի քանի կարևոր ռազմավարական խնդիր լուծեց: Այնուհետև շահագործման հանձնվեց Դիլիջանի ճանապարհային թոնելը, և վտանգավոր ոլորապտույտները մնացին անցյալում, ու Մայրաքաղաքին շուրջ 30 կիլոմետրով մոտեցավ ոչ միայն առողջարանային այդ քաղաքը, այլև ամբողջ Տավուշի մարզը:

Սա ամբողջ ցանկը չէ ողջ հանրապետությունում իրականացված ճանապարհային ու ենթակառուցվածքային շնարարական աշխատանքների: Ամբողջի թվարկումը շատ ավելի մեծ տարածք ու ժամանակ կպահանջեր:

Նոր դեմք ու դիմագիծ էր ստանում նաև մայրաքաղաք: Այստեղ բացի ճանապարհներից, վերակառուցվեցին հրապարակներ ու գետնանցումներ, կառուցվեց Սարալանջի էստակադան, Կասկադի համալիրը, վերակառուցվեցին գրեթե բոլոր մշակութային օջախները: Ի վերջո, իրականություն դարձավ նաև Թամանյանի երազանք Հյուսիսային պողոտան: Այնուհանդերձ բնակչության զբաղվածությունն ու տնտեսական աճը միայն շինարարությունով, ու այն սպասարկող ոլորտներով չէր սահմանափակվում, թեև այդ տարիներին շինարար մասնագիտետների պահանջարկը գերազանցում էր առաջարկին: Աննախադեպ էր փոքր և միջին բիզնեսի զարգացումը, որը նշանակում էր, որ ավելի ու ավելի շատ մարդ է ապահովված աշխատանքով և ինքն է աշխատատեղ ստեղծում: 

Գյուղատնտեսության զարգացման գործում չափազանց կարևոր էր վերամշակող ձեռնարկությունների գործարկումը, որը նոր խթան հանդիսացավ գյուղացու դառը քրտինքով արտադրված որակյալ գյուղմթերքի սպառման շուկայի ապահովման համար, ինչ էլ թեև ցածր էր պահում գյուղմթերքի գինը բայց բարձրացնում էր գյուղացիների եկամուտները: Հսկայական վարկային միջոցներ էին տրամադրվում գյուղացիական տնտեսություններին: Արդյունաբերության մեջ ավանդական մեքենաշինական, թեթև, սննդի, քիմիական ու հանքարդյունաբերության կողքին, գերակա համարվեցին գիտատար ճյուղերը` հաշվի առնելով հայ ժողովրդի բարձր ինտելեկտն ու գենետիկ կարողությունները: Միայն 1992թ.-ից մինչ 2007թվականը Հայաստանում բացվեցին  տեղեկատվական տեխնոլոգիաների 160 նոր ձեռնարկություն: 1997-2007թթ. ընթացքում այս ոլորտում հիմնադիր կապիտալի տեսքով ներդրվեց շուրջ 70 միլիոն ԱՄՆ դոլար:

Մեծ քայլերով զարգացում էր ապրում նաև զբոսաշրջության ոլորտը: Նույնպիսի արագ տեմպերով զարգանում էր նաև ոսկերչությունն ու ադամանդագործությունը: Այս ամենի արդյունքում ավելացան աշխատատեղերը, տասը տարիների ընթացքում 6 անգամ բարձրացավ միջին աշխատավարձը: Տարիներով թոշակ չստացած ծերերը, ովքեր այլևս չէին հավատում, որ հանարավոր է ճիշտ ժամանակին ամեն ամիս ստանալ իրենց հասանելիք ոչ մեծ գումարը, հաճելիորեն զարմացած էին: Այդ թոշակներն էլ տասը տարիների ընթացքում անընդհատ աճում էին: Դրան գումարվեց ընտանեկան նպաստի համակարգը, որը կրճատեց ծայր աղքատների հսկայական թիվը մեր երկրում: Ասել, թե աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները բավարարում էին քիչ թե շատ բարեկեցիկ ապրելու համար, կնշանակի կեղծել իրականությունը: Բայց թե աշխատավարձերը, և թե սոցաիալապես անապահով խմբերին տրվող տարատեսակ նպաստներն ու թոշակները ավելանում էին ամեն տարի, ավելանում էին շեշտակի` ճիշտ այդքանով բարելավելով Հայաստանի քաղաքացու սոցիալական վիճակն ու կյանքը: Այս ամենը նպաստեցին, որ 2002թ.-ին, ի վերջո, երկրից մեկնողների ու վերադարձողների թիվը գրեթե հավասարվեց, իսկ 2004-ից արդեն դրական մնացորդ ապահովվեց:

Հայ մարդն իր հայրենիքում  նորից սկսեց ապագայի հեռանկարներ տեսնել: Սա էլ իր հերթին խթանեց ծնելիության աճը: Հղիության շրջանի և ծննդաբերության անվճար բուժոգնության համակարգի ստեղծումը, ինչպես նաև նորածին երեխային հատկացվող միանվագ նպաստի կտրուկ ավելացումը  պարարտ հող էին ծնելիության ավելացման համար:

Թեև այսօր էլ Հայաստանն, ըստ միջազգային փորձագետների, համարվում է ծերացող երկիր, որովհետև մահացության և ծնելիության թվերի տարբերությունը շատ փոքր է, և մի կերպ է ապահովվում ազգի վերարտադրությունը, սակայն 2003-2007թթ. տնտեսական աճը թույլ տվեց առնել ժողովրդագրական աղետի դեմը:

Աղետ, որը սկիզբ առավ երկրի անկախացումից անմիջապես հետո և շարունակվեց գրեթե տասը տարի:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: