Ռոբերտ Քոչարյանը մաղթել է հաջողություն Բ. Սահակյանին
Հայտարարություն
20 Օգո 2012  
20.08.2012  |  16:27   |   Քաղաքական

Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցը Մեդիամաքսին

Մեդիամաքս - ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը "ցածրորակ քարոզչություն է” անվանել "Ռեգնում" լրատվական գործակալության վերլուծականը, որում ասվում է, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը սատարում է Հայաստանում ստվերային տնեսությանը:

Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով հրապարակումը՝ Վիկտոր Սողոմոնյանն ասել է.   

"Ընդհանուր առմամբ, կարող եմ միայն ափսոսանք հայտնել այն կապակցությամբ, որ "Ռեգնումը" ժամանակ առ ժամանակ սկսել է ծառայել որպես ցածրորակ քարոզչության ամբիոն: Ինչ վերաբերում է կոնկրետ հոդվածին, ապա այն ծիծաղելի է ոչ միայն բովանդակության անհեթեթության պատճառով, որը չի զիջում վերջերս հայտնված այն "տեղեկատվությանը", թե Ռոբերտ Քոչարյանը կիպրոսյան կղզի է գնել, կամ էլ թե ամբողջ Կիպրոսն է գնել /հանճարեղ մի վարկած էլ կար. "Կիպրոսում կղզի է գնել"/":

"Եթե դուք ծանոթ եք հոդվածի հեղինակին եւ գիտեք նրա որոշ բարեկամական կապերի մասին, ապա տնտեսության ստվերի, վարչական ռեսուրսի օգնությամբ երկիրը թալանելու եւ "կենտրոնական քաղաքական կլանների" մասին նրա դատողությունները, վստահ եմ, կստիպեն ձեզ ծիծաղել", - Մեդիամաքս-ին ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

www.mediamax.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: