01.12.2004. Սկսվեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը
22.11.2007. Լավ ճանապարհը կյանքի որակի նշան է
16 Սեպ 2011  
16.09.2011  |  16:23   |   Թերթեր և ամսագրեր

30.05.2005. Ոչ մեկից հետ չենք մնում

Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ "Ոսկեգործություն-2005" ցուցահանդեսի բացման ժամանակ
   
Երեկ Երեւանում իր աշխատանքներն սկսեց "Ոսկեգործություն-2005" ցուցահանդեսը, որի բացման պատիվը տրվեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արտադրության այս ճյուղը դեռեւս 1998-ին գերակա հայտարարողը հենց նա էր, եւ այսօր էլ երկրի ղեկավարը համոզված է, որ "ոսկերչությունը մեզանում նպաստելու է ոչ միայն փոքր ու միջին, այլեւ ընտանեկան բիզնեսի զարգացմանը"։

Ցուցահանդեսը արդեն կարելի է ավանդական համարել, քանի որ 8 տարվա պատմություն ունի։ Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների ասոցիացիայի նախագահ ԷՄԻԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ներկայացմամբ. "Երբ 1998-ին առաջին անգամ կազմակերպեցինք ցուցահանդեսը, հայտ ներկայացնողները հատուկենտ էին։ Այսօր նրանց թիվը անհամեմատ մեծ է, շուրջ 50 ընկերություն Հայաստանից եւ արտերկրից մասնակցելու հայտ է ներկայացրել։ Շուկան գրավիչ է, մասնակիցները՝ շատ, դեռ բոլորը հնարավորություն չունեցան մասնակցելու, քանի որ այս օրերին Հոնկոնգում, Մոսկվայում եւ Կիեւում եւս նման ցուցահանդեսներ էին բացվել"։

Ցուցահանդեսի նվաճումներից ամենակարեւորը Է.Գրիգորյանը համարում է աշխարհի առեւտրային գնորդ կազմակերպությունների ուշադրությունը հայաստանյան արտադրողի վրա գրավելը։ Այսպիսով է նաեւ, որ մեր արտադրողները հնարավորություն են ունենում ծանոթանալ աշխարհում տեղի ունեցող զարգացումների, նոր տեխնոլոգիական պրոցեսների, նոր արտադրատեսակների հետ։

Ու թեպետ 1998-ից ի վեր արտադրության գերակա ուղղություն համարվող այս ճյուղը լուրջ զարգացում է ապրել, այնուհանդերձ "գրավիչ շուկայի" կարգավիճակ ստանալու համար դեռեւս շատ անելիքներ կան։ Մասնավորապես հարկային եւ մաքսային դաշտում մեր երկիրը առավել շահագրգիռ եւ ճկուն օրենքների մշակման խնդիրներ ունի։ Այս խնդիրների մասին, ի դեպ, հատկապես անհանգստացած էին խոսում արտերկրի մեր հայրենակիցները։

Է.Գաբրիելյանի վկայությամբ, բոլոր առումներով ոլորտում առաջընթաց կա, իսկ 2003-2004-ին առկա որոշ թերաճը կապված է ալմաստային հումքի շուկայի հետ, ինչը կարգավորելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ 

Հետաքրքիր է, որքանո՞վ է մրցունակ մեր արտադրանքը աշխարհի տարբեր երկրներում։ Ըստ ասոցիացիայի նախագահի. "Մրցունակ է ե՛ւ անհատական գործերի, եւ միջին դասում օգտագործվող ոսկերչական իրերի, եւ մասսայական արտադրության մեջ։ Համարյա աշխարհի բոլոր երկրներում ունենք շուկա եւ կարողանում ենք մեր տեխնիկական նախապատրաստությամբ հաղթահարել շուկայի բոլոր տենդենցները եւ մտնել ցանկացած շուկա"։

Մեկ այլ հարց` "որքա՞ն է կազմում ոսկե եւ ադամանդե իրերի արտահանումը"։ Պարզվում է` ոսկերչական գործարանը արտահանում է իր արտադրանքի շուրջ 95 տոկոսը։ 

Դրական արձանագրումներից զատ, դեռ լուծման կարոտ խնդիրներ կան։ Մասնավորապես ներքին ներդրողներին հումք մատակարարող մշտական եւ կայուն գործընկերներ են անհրաժեշտ, մանավանդ ոսկու գինը շուկայում բարձրացել է։ 

Ի դեպ, ցուցահանդեսի մասնակիցների մեջ էր նաեւ օպերատոր, ռեժիսոր Գուրգեն Գադաչիկը` իր հետաքրքիր ու օրիգինալ մանրանկարներով, որոնց նյութը ոսկին, արծաթը եւ թանկարժեք այլ մետաղներն են։ Իսկ թեման` մեր կյանքի ամենատարբեր բնագավառները։ Այդ մասին ավելի քան խոսուն վկայում են նրա ընտրած խորագրերը՝ "Թավջութակահար", "Լվացք", "Դաժանություն" եւ այլն։ Գ.Գադաչիկը այս գործով տարվել է 90-ականների սկզբից. "Երբ դրսում ցուրտ ու մութ էր, ծանր տարիներ էին, էներգետիկ ճգնաժամ, մի տեսակ հոգիս հանգստացնելու միջոց էի գտել"։
   
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏ
   
Ըստ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ. "Այս ոլորտը շարունակում է մնալ մեզանում գերակա։ Ոսկերչության մասով բավական լուրջ աճ ունենք։ Եւ տեխնիկապես, եւ նոր տեխնոլոգիաների կիրառման առումով տարբերությունը մեծ է։ Այսօր մեր ոսկերչությունը ցանկացած շուկայում կարող է ներկայանալ, այս առումով ոչ մեկից հետ չենք մնում։ Անցած 2-3 տարիների տարբերությունը հիմնականում այս է"։

Ռ.Քոչարյանի կարծիքով, 2003-ի համեմատ, 2004-ին ոլորտում գրանցված փոքրիկ անկումը շտկելի է, եթե մեր բիզնեսը զարգացման նոր պայմաններ ունենա։ Ամեն դեպքում, ինչո՞վ էր պայմանավորված այդ անկումը։ Երկրի նախագահի կարծիքով. "Ադամանդի մշակման գործում առկա անկումը կապված է ռուսական շուկայում ադամանդի վաճառքի ազատականացման հետ"։ Բայց. "Սա դիտում ենք իբրեւ ժամանակավոր անկում, այն կշտկվի, եւ մեր բիզնեսը նոր պայմաններում ավելի ճկուն կլինի"։

Ռ.Քոչարյանը լիովին վստահ է, որ հայերի համար այսօր էլ դարավոր ավանդույթներ ունեցող ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտը շարունակելու է նոր խոսք ասել եւ նոր շուկաներ նվաճել։

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: