08.05.2004. Ռոբերտ Քոչարյան. ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԱՎԱՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ
05.05.2007. Լայնածավալ շինարարություն
16 Մայ 2012  
16.05.2012  |  11:57   |   Թերթեր և ամսագրեր

04.05.2007. Ոչ միայն ընտրություններ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով երեկ այցելեց Լինսի հիմնադրամի միջոցներով վերակառուցվող Երեւանի թիվ 125 եւ թիվ 80 դպրոցներ, եղավ Սարալանջի նոր կառուցվող մայրուղում: 
   
Ռ.Քոչարյանը ծանոթացավ նաեւ նոր կառուցվող մայրուղու շինարարական աշխատանքներին: Սարալանջի մայրուղին սկսվում է Հերացի փողոցից, անցնում Ազատության պողոտայի տակով եւ միանում Ավետիսյան փողոցին: Ներկայումս այստեղ կատարվում են հողային եւ կամուրջների շինարարական աշխատանքներ: 
   
Ըստ Լինսի հիմնադրամի "Ճանապարհաշինութուն" ծրագրի ղեկավար էդվարդ Բեզոյանի՝ նոր մայրուղին կբեռնաթափի դեպի Կոմիտասի պողոտա տանող կենտրոնական փողոցները: Աշխատանքները կավարտվեն մի քանի փուլով. 1-ին եւ 2-րդ փուլերը՝ նոյեմբերին, իսկ վերջինը՝ 2008թ. ապրիլ-մայիս ամիսներին: Նրա տեղեկացմամբ՝ նախկին նախագծային աշխատանքներում մեծ փոփոխություններ են կատարվել, որի շնորհիվ տնտեսվել է 400 մլն դրամ: Հերացի փողոցում կկառուցվի նոր թունել, աշխատանքները կսկսվեն մոտակա օրերին: Ծրագրի ընդհանուր արժեքը 4 մլրդ 500 մլն դրամ է: 
   
"Մտածեցի, որ ընտրություններից կարելի է ուշադրությունը շեղել, ցույց տալ, որ, բացի նախընտրական կրքերից, կան նաեւ այլ թեմաներ Հայաստանում",- շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը: Նրա բնորոշմամբ՝ արդեն նկատելի է, որ շինարարության ոլորտում որոշակի մշակույթ է ձեւավորվել: Այսօր արդեն լավ շինարարի պակաս կա, եւ "պետք է այնպես անենք, որ բոլոր ոլորտներում լավ մասնագետը միշտ իր տեղն ունենա":

ԱՐՄԵՆՊՐԵՍ
"Հայոց Աշխարհ" Օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: