Ռոբերտ Քոչարյանը "Սիստեմա" ԲՖԿ-ի տնօրենների խորհրդում
Ռոբերտ Քոչարյանը մաղթել է հաջողություն Բ. Սահակյանին
04 Հուլ 2012  
04.07.2012  |  11:09   |   Այլ

Ոչ թե միջոցներով, այլ միջոցով

Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է 2rd.am-ի հարցին

2rd.am: Պարոն Սողոմոնյան, հուլիսի 3-ին "Հրապարակ" օրաթերթը "Հիմնադրամը ֆինանսավորել է Քոչարյանի սպորտային նախասիրությունները" վերտառությամբ հոդված է տպագրել, համաձայն որի "Հայաստան" համահայկական հիմնադրամը, տեղի տալով նախագահ Քոչարյանի ցանկություններին ու հաշվի առնելով նրա նախասիրությունները, համազգային նախաձեռնություններով հավաքված գումարները ծախսել է ոչ նպատակային ձևով: Մասնավորապես, կառուցել է Ծաղկաձորի ճոպանուղին և Սևանի առագաստային ակումբը: Ինչպես կմեկնաբանեք այս հրապարակումը:

Վիկտոր Սողոմոնյան: Նախ և առաջ պետք է փաստել, որ թվարկած աշխատանքները կատարվել են ոչ թե հիմնադրամի միջոցներով, այլ հիմնադրամի միջոցով: Տարբերությունը, համաձայնեք, էական է: Այսինքն, առանձին բարերարներ նպատակային գումարներ են փոխանցել հիմնադրամին, որպեսզի դրանք "Հայաստան" համահայկական հիմնադրամի` որպես թափանցիկ և վերահսկելի կառույցի միջոցով ծախսվեն, ասենք, հենց ճոպանուղու կառուցման համար: Այլ հարց է, որ նախագահ Քոչարյանն անձամբ է քննարկել այդ ներդրումների նպատակահարմարությունը կոնկրետ բարերաների հետ, պարզ լեզվով ասած` անձամբ է բերել այդ ներդրումները: Այնպես որ, այստեղ որևէ անօրինական գործողության կամ ոչ նպատակային ծախսի մասին խոսք լինել չի կարող:

Ինչ վերաբերում է հոդվածի ընդհանուր ասելիքին, որն ամփոփ և ամբողջովին արտացոլված է վերնագրում, ապա այն որևէ տրամաբանության մեջ /հոխորտանքից բացի/ չի տեղավորվում: Ոչ առագաստային ակումբը, ոչ էլ Ծաղկաձորի ճոպանուղին /ի դեպ, վերջինս ոչ թե վերանորոգված է, ինչպես համառորեն պնդում է հեղինակը, այլ նոր կառուցված/, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման օբյեկտներ չեն ու ոչ էլ նրա սեփականությունն են. նման բան ասելու համար պետք է պարզապես հիվանդ երևակայություն ունենալ: Դրանք արդեն վաղուց սիրված վայրեր են դարձել մեր բազմաթիվ քաղաքացիների և զբոսաշրջիկների ակտիվ հանգիստը անցկացնելու համար: Ծաղկաձորի և Սևանի այդ կառուցները գոնե մեկ անգամ այցելած մարդու մտքով անգամ չի կարող անցնել, որ դրանք գոյություն ունեն մեկ անհատին ծառայելու համար: Սա պարզապես անհեթեթություն է: Նույն հաջողությամբ կարելի է պնդել, թե Քըրք Քըրքորյանի կողմից ստեղծված "Լինսի" հիմնադրամը ֆինանսավորել է Ռոբերտ Քոչարյանի ճանապարհային, մշակութային, իսկ աղետի գոտում` բնակարանաշինական նախասիրությունները:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: