"Բարեփոխումներ նորից կլինեն"
Բարեփոխումները ՊՆ-ում շարունակվում են
23 Նոյ 2011  

Ոմանց նյարդայնացնող, ոմանց էլ ոգեվորող փաստ

2011 թվականի մայիս ամսից, այսինքն կես տարի մեր կայքն իր միջոցներով հարցումներ է ացկացնում ինչպես հանրապետության տարբեր մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում: Անկեղծ եթե լինենք, սրանք պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումներ էլ չեն, քանզի մենք չենք տիրապետում սոցիոլոգիական տեխնոլոգիաներին` թե լավ, և թե ոչ այնքան լավ իմաստով: Նույնիսկ գերխնդիրը սոցիոլոգիական հարցում անցկացնելն էլ չէր, հակառակ դեպքում գուցե իսկապես դիմեինք պրոֆեսիոնալ սոցիոլոգների օգնությանը: Մենք դա չենք արել, որովհետև ուղղակի ցանկացել ենք շոշափել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկրի բնակչության տրամադրությունները: Այդ հարցումներն իրականացրել ենք անշտապ, առանց որոևէ մեկին որևէ բան ապացուցելու անտեղի ձգտման, և բնականաբար` առանց հայկական սոցիոլոգիայի որոշ ներկայացուցիչներին հատուկ պատվերի ընդունման ու թվանկարչության ավանդույթի: Հետո տեսանք, որ ինչքան ժամանակ է անցնում, այնքան այդ տրամադրություններն էլ ավելի են ի նպաստ երկրորդ նախագահի դառնում: Այս ընթացքում մեր հարցերին պատասխանել են ավելի քան հազար մարդ: Նրանցից 812-ը, այսինքն հարցվածների շուրջ 81 տոկոսը  կողմ են մեծ քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, 754-ը, այսինքն 75 տոկոսը  ոչ միայն կողմ են, այլև կոչ են անում անպայման վերադառնալ և կրկին պատասխանատվություն ստանձնել երկրի ճակատագրի համար, իսկ հարցվածների մոտավորապես 65 տոկոսը, այսինքն, 654 մարդ միայն Ռոբերտ Քոչարյանի հետ է կապում երկրի ապագա բարգավաճման հույսերը:  

Մեր հարցումներն  անց են կացվել  աշխարհագրորեն տարբեր վայրերում, տարբեր ժամերի` նպատակ ունենալով սոցիալական հնարավորինս ավելի շատ շերտերի ներկայացուցիչների տեսակետներն իմանալ, հարցումներ անցկացնել կրթական տարբեր մակարդակ ունեցող հանրության հատվածների շրջանում: Այնուհանդերձ, հարցվածների մի մեծ մասը երիտասարդներ են, ինչպես նաև ուսանողներ, այսինքն հասարակության ամենաակտիվ ու քաղաքականապես շահագրգիռ զանգվածը: Ռոբերտ Քոչարյանի վերադարձին կողմ արտահատվողները, անկախ տարիքից, կրթական ու սոցիալական աստիճանից նաև հիմնավորում են իրենց կարծիքը և այդ հիմնավորումներն անշուշտ արդյունք են այն տասը տարիների կտրուկ ու համակողմանի բարեփոխումների, որոնք իրականացրեց Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության շրջանում, ինչը մարդիկ իրենց աչքով տեսան, զգացին իրենց մաշկի վրա և այդ մասին դեռ չեն մոռացել:

Տարօրինակ է, բայց փաստ է նաև, որ մեր հարցումները որքան ավելանում են, այնքան նյարդայնացնում են որոշ լրատվամիջոցների: Ընդ որում, այդ նյարդային վիճակը հուշում է, որ նրանց համար էլ հարցումների արդյունքները համոզիչ են և կասկածի տեղիք չեն տալիս:  Այսինքն` որքան բարձր է, և բարձրանում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, այնքան որոշ գործիչների ու քաղաքական շրջանակների ու նրանց շահերը սպասարկող լրատվամիջոցների խուճապային վիճակն ավելի ընդգծվում է: Նրանք շատ կուզեին, որ մեր հարցումները "սարքված" լինեին: Այդ դեպքում նրանք անհանգստանալու լուրջ պատճառ չէին ունենա: Հետաքրքիր է, որ ավելի հավասարակշիռ ու անկողմնակալ լրատվամիջոցներն ու վերլուծաբանները թեև կիսաբերան, բայց տեսնում  ու մատնանշում են այն իրական հենարանը, որով կարող է Ռոբերտ Քոչարյանը վերստին քաղքականություն մտնել: Ինքան էլ կուսակցությունների ու անհատների անուններ տրվեն, Քոչարյանի իրական հենարանը, ինչպես եղել, այնպես էլ մնում է ժողովուրդը:

Այո, մենք պրոֆեսիոնալ սոցիոլոգներ չենք, և մեր հարցումներն էլ սոցիոլոգիայի բոլոր կանոններին համապատասխան չի իրականացվել: Սակայն դրա փոխարեն մեր հարցում-նկարահանումներում մենք տեսնում ենք իրական մարդուն, այլ ոչ թե միայն թիվ: Տեսնում ենք իրական մարդկանց, որոնց գերակշիռ մասը նաև հիմնավորում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ունեցած իր դրական վերաբերմունքը Երկրորդ նախագահն իր վերադարձի պայման էր համարում երկրի վիճակի վատթարացման հնարավոր հեռանկարը` տնտեսական անկում, արտագաղթի աճ և այլն: Բավականին ժամանակ է անցել: Տնտեսական իրական ու գգալի զարգացման հեռանկարը շարունակում է մշուշոտ մնալ, արտագաղթի տեմպերն էլ կարծես չեն նվազում: Այս մասին հաճախ նշում են նաև Երևանի ու մարզերի մեր հարցման մասնակից բնակիչները: Մեր տեսանյութերում կարող եք տեսնել ու լսել մարդկանց, ովքեր ոչ միայն հիմնավորում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձի անհրաժեշտությունը, այլ հայտնում, որ իրենք են ժամանակին օտարությունից հայրենիք վերադարձել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, տեսնելով այն դրական տեղաշարժերը, որոնք կատարվում էին երկրում:

Այս ամենը վկայում է, որ հասարակության մի հսկայական հատվածը իր բարորության հույսը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ է կապում, որ ժողովրդի լայն զանգվածների հիշողության մեջ դեռ թարմ է իրենց կենսամակարդակի այն աստիճանական ու զգալի բարձրացումը, որ տեղի ունեցավ 1998-2008 թվականներին: Այս ամենը վկայում է, որ հնարված են, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու ձգտումներ են այն պնդումները, թե Ռոբերտ Քոչարյանը չի վայելում մասսայական համակրանք և ուրեմն, մեծ քաղաքականություն վերադարձի շանսեր էլ չունի: Մեր հարցումներն ու շփումները բնակչության մեծ խմբերի հետ ճիշտ հակառակն են ապացուցում, և ուրեմն կարող ենք քիչ թե շատ վստահությամբ ասել, որ առկա է Ռոբերտ Քոչարյանի հռչակած երրորդ պայմանն էլ` վերադարձի պահանջը ժողովրդի կողմից:

Հ.Գ. Մեր կայքէջի տեսանյութերի միջոցով հարցումների արդյունքներին օրըստօրե ավելի ու ավելի շատ մարդ է ծանոթանում և այդ են վկայում Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ խրախուսող այն բազմաթիվ նամակները, որոնք ստանում ենք ամեն օր: Բայց մենք ցանկանում ենք, որ այդ հարցումների արդյունքներին ծանոթ լինի ոչ միայն հասարակությունը, այլև ինքը` Ռոբերտ Քոչարյանը: Այս թվերն իրական են և գուցե թե օգնեն երկրորդ նախագահին` վճիռ կայացնելու հարցում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: