08.05.2003. Երեվանում բացվել է "Ոսկեգործություն-2003" 6-րդ միջազգային
Հայ Առաքելական, Կաթոլիկ եվ Ավետարանական եկեղեցիների կշահի հայ
04 Փետ 2012  
04.02.2012  |  12:05   |   Թերթեր և ամսագրեր

28.01.2003. Ոսկերչությունն ու ականագործությունը հասել են ինքնակառավարելի աստիճանի

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Հայաստանի ոսկեգործների եւ ակնագործների հինգերորդ ընդհանուր ժողովը փաստորեն ամփոփեց 1998թ.-ից հետո մինչ այժմ այս ճյուղի գործունեությունը։ Իսկ որ այն մեր տնտեսության ամենաարագ եւ մեծ աճ արձանագրած ճյուղն է, վկայում էին թեկուզ միության խորհրդի նախագահ, Երեւանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանի բերած ցուցանիշները։ Եթե մինչ 1999թ. մասնակի հզորություններով աշխատում էր միայն ադամանդագործական "Շողակն" ձեռնարկությունը, ապա այժմ մի քանի տասնյակ ադամանդագործական եւ ոսկերչական ընկերություններ են գործում։

Իսկ արտադրանքի արտահանման պատկերը հետեւյալն է` 1998թ.` 40 մլն դոլար, 1999թ.` 84 մլն դոլար, 2000թ.` 110 մլն դոլար, 2001թ.` 96 մլն դոլար (նվազումը կապված էր ադամանդի շուկան համակած ճգնաժամի հետ), 2002թ.` 200 մլն դոլար։ Վերջին 2 տարում ոսկերչական արտադրանքն աճել է 3 անգամ, մշակվել է տարեկան 1 մլն կարատ ադամանդ։ Հայաստանից արտահանվող ամբողջ արտադրանքի (450-500 մլն դոլար) շուրջ 40 տոկոսը կազմում է ադամանդագործական եւ ոսկերչական արտադրանքը։

Ընդհանուր ժողովում ելույթ ունեցավ նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Նա նշեց, որ կառավարության մոտեցումն այս ոլորտի նկատմամբ եղել է եւ մնալու է առանձնահատուկ։ Մասնավորապես վերջին 2 տարում արվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ճյուղի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծել։ Ներկայումս, ըստ նախարարի, փնտրվում են զարգացման նոր ուղղություններ եւ նոր ներդնողներ։

Եվս մեկ հետաքրքրական տվյալ ներկայացրեց նույն նախարարության ակնագործության եւ ոսկերչության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը։ Ըստ նրա հաղորդած տեղեկության, ներկայումս Հայաստանից 8 անգամ ավելի շատ ապրանք է արտահանվում, քան Խորհրդային Հայաստանի համար լավագույն համարվող տնտեսական տարում` 1986թ.։

Ըստ Էմիլ Գրիգորյանի, այժմ ոլորտը հասել է ինքնակառավարելի աստիճանի։ Այս առաջընթացի երաշխավորը, ոսկեգործների եւ ակնագործների համոզմամբ, երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: