Արցախյան պատերազմ

Հետո էր գալու հաղթանակի դափնիները խլխլելու ժամանակը: Իսկ այդ օրերին սումգաիթյան արյունռուշտության անպատժելիությունից էլ ավելի գազազած ազերին գրոհում էր Արցախի շեների վրա` ավարտին հասցնելու հայրենազրկման ու բնաջնջման ավագ եղբոր կիսատ թողած գործը:

Եթե ավելացնենք, որ այդ ժամանակ թուրքերի հետ էին նաև խորհրդային զորքերը, ապա պարզ կլինի, թե ինչ աստիճանի էր ժողովրդի  հիասթափությունը: Հուսահատությունը համատարած էր: Սակայն եղան մարդիկ, ովքեր անկոտրելի կամք ու անասելի սառնասրտություն ցուցաբերելով` կարողացան կանգնեցնել ոչ միայն պապենական հողից հեռանալ փորձող ղարաբաղցուն, այլ նաև նրա վրա արշավող թշնամուն:   Այդ անհատներն իրենց օրինակով ժողովրդին ոգի պարգևեցին և  սեփական ուժերի նկատմամբ հավատ ներարկեցին: Հաղթանակը Ղարաբաղում իր արյամբ կռեց մեր ողջ ժողովուրդը, սակայն անմիտ է նա, ով ուրանում է անհատների անփոխարինելի դերն այդ պատերազմում:

Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց Պաշտպանության Պետական Կոմիտեի, իսկ ավելի ուշ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի նորաստեղծ հանրապետության առաջին նախագահ: Ժողովուրդը հավատաց սեփական հաղթանակին: Ռոբերտ Քոչարյանն իր համախոհների հետ կարողացավ  հավասարակշիռ ու աներեր կեցվածքով ժողովրդին վերադարձնել վստահությունն իր ուժերի նկատմամբ: Եվ հաղթանակները չուշացան, որովհետև անհնար է հաղթել մի ժողովրդի, ով արդարացի  է պատերազմում, և վստահ է իր ուժերի վրա: Հետո գալու էր հաղթանակի դափնիները խլխլելու ժամանակը, իսկ Ռոբերտ Քոչարյանը բնավորության համաձայն, իր դերի մասին խոսում էր միայն այն ժամանակ, երբ ներքաղաքական պատեհապաշտությունը օրինակելի ու սովորական էր դարձնում կեղծիքը, սուտը, բամբասանքը: Բայց նա այդ մասին խոսելու էր նաև միջազգային ամենաբարձր ամբիոնից: Արդեն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ` Ռոբերտ Քոչարյանն առանց ծայրակեղական կամ անջատողական հորջորջվելու մտահոգության, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարելու էր, թե հպարտ է, որ մասնակցել և ղեկավարել է Արցախի ազատագրական պատերազմը:

|
Նյութեր
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: