Առանց երիտասարդության ներգրավման չի կարող առաջընթաց լինել
Հպարտության զգացում եմ ունենում
16 Հուն 2011  

Well done, Mr. President!

Հարգելի այցելու,

Մեր կայքի "Well Done, Mr. President" բաժնում մենք պարբերաբար կներկայացնենք Հայաստանի և ողջ հայության համար մեծ նշանակություն ունեցող այն մեծ ու շրջադարձային ծրագրերի մասին, որոնց`  կամ հեղինակն է եղել անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կամ էլ այնքան մեծ է նրա ներդրումը այդ ոլորտում, որ անհնար է պատկերացնել տվյալ բնագավառն առանց նրա հիմնարար գործունեության:

Դիցուք, դժվար է պատկերացնել, թե առանց երկրորդ նախագահի եռանդուն գործունեության ու սրտացավ վերաբերմունքի ինչիպիսին կլիներ այսօր1988-ի երկրաշարժից ավերակված, երկրի գրեթե մեկ-երրորդ մասի վիճակը, որը պատուհասից կարճ ժամանակ անց "Աղետի գոտի" չարագուշակ ու հուսահատեցնող անվանումն էր ստացել: Խորհրդային երկրի հոգևարքի վերջին տարիներին այստեղ արագ տեմպերով վերականգնողական աշխատանքներ էին ընթանում, թեև առանձնապես հաշվի չէին առնվում ոչ հինավուրց քաղաքների, օրինակ` Գյումրիի պատմաճարտարապետական կոլորիտի պահպանման, ոչ էլ բնակավայրերի կոմպակտ կառուցման հարցերը: Այնուամենայնիվ հսկայական երկիրն իր միջոցներն ի սպաս էր դրել Հայաստանի երկրաշարժի հետևանքների վերացման գործին: Բայց Խորհրդային Միությունը փլուզվեց, և մեր երկրի քարուքանդ եղած հյուսիսային հատվածը շուրջ մեկ տասնամյակ բացի աղետի գոտուց նաև անտարբերության գոտու էր վերածվել: Մինչ երկրի նախագահ դառնալը, դեռևս վարչապետության կարճ շրջանում Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ բարձրաձայնեց երկրաշարժի հետևանքները վերացնելու համապարփակ ծրագրի ստեղծման անհրաժեշտության մասին: Սակայն այդ գործին լիարժեքորն ձեռնամուխ լինել հաջողվեց միայն նախագահ դառնալուց հետո: Կա±ն այսօր այնտեղ տնակում ապրողներ: Իհարկե` կան: Կա±ն անավարտ, կամ ամրացման կարիք ունեցող բնակելի շենքեր, անշուշտ կան, կա± աշխատատեղերի պակաս: Այն էլ ինչքան: Կա±ն բազմաթիվ այլ չլուծված հարցեր: Ժխտելն անհնար է: Բայց որ մինչ իր նախագահական կառավարման շրջանի ավարտը Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց «աղետի գոտին» վերածել հույսի տարածքի, երկրի ավերված հատվածը դարձնել զարգացման ուղի բռնած շրջանի, փլատակների փոխարեն նորակառույց թաղամասեր, շքեղ դպրոցներ ու բարձր մակարդակի հիվանդանոցներ ստեղծել` նույնպես տարակույս չկա:

Սա  Ռ. Քոչարյանի այն գործերից է, որի համար արժե իսկապես ասել. "Well Done, Mr. President!": Եվ, արժե, որ այդ մասին ասի ոչ միայն նախկին աղետի գոտու երախտապարտ բնակիչը, այլ ցանկացած հայ ու Հայաստանի Հանրապետության ամեն մի քաղաքացի, որովհետև իսկական հայի ու իսկական քաղաքացու համար հայրենիքի ամեն մի հատվածն է սեփական տուն և ամեն մի թիզն է  ուրախություն կամ ցավ պատճառում: Բարեբախտաբար հենց այդպիսին էր Ռոբերտ Քոչարյանը:

1988-ի երկրաշարժի հետևանքները լիարժեքորեն վերացնելու ծանր բեռն ի ուսերին առած Ռոբերտ Քոչարյանը, բնավորության համաձայն, սիրում էր արված աշխատանքի մասին ոչ թե ենթակաների զեկույցները լսել, այլ լինել տեղում ու հավաստիանալ կատարված աշխատանքի թե ծավալի և թե որակի մասին:  Նա այցելում էր "աղետի գոտի" ոչ միայն արհավիրքի տարելիցի օրը և կիսում մարդկանց ցավը:  Նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցերի գրաֆիկը ուսումնասիրելով կարելի է համոզվել, որ աղետյալ Լուռու և Շիրակի մարզերը ամենահաճախակին են դարձել նրա ուղևորության հասցեները:  Ամեն այցի ընթացքում նաև խորհրդակցություններ էր անցկացնում ու նոր հանձնարարականներ էր տալիս  ինչպես շինարարական կազմակերպություններին, այնպես էլ իշխանության տեղական մարմիններին: Ավանդույթի համաձայն, նախագահը նաև  լրագրողների հետ ճեպազրույցներ էր ունենում, որոնց ընթացքում խոսում էր ինչպես արդեն արվածի, այնպես էլ անելիքի մասին: 

Ներկայացնում ենք  հատված այդպիսի ճեպազույցից, ինչպես նաև երկու ամբողջական հարցազրույցներ, որոնք ակնառու կերպով ցույց են տալիս Հայաստանի ավերված հատվածի վերականգնման դինամիկան:

***

17.10.2001թ. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ /հատված/

Նախագահի ներածական խոսքը.
 
Այս այցը նախորդներից տարբերվում է նրանով, որ եւ այցի ծրագրում, եւ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ավելի մեծ տեղ ենք հատկացրել մարզի արդյունաբերական ձեռնարկությունների վերականգնման, աշխատատեղերի ստեղծման խնդրին: Նախորդ այցերի ժամանակ հիմնական հարցը եղել է աղետի գոտու վերականգնումը, շինարարական ծրագրերի իրականացումը: Այսօր կայացած խորհրդակցության ժամանակի հիմնական մասը մենք տրամադրել ենք արտադրական հզորությունների վերականգնման, աշխատատեղերի ստեղծման հարցերին: Մեկ շաբաթվա ընթացքում կկազմվի արձանագրություն, որի բոլոր կետերը անպայման իրագործվելու են: Ես աղետի գոտում ունեմ արձանագրությունների հարյուր տոկոսանոց կատարողական` եւ Լոռու, եւ Շիրակի մարզում:
 
Վերականգնողական աշխատանքների մասին կասեմ հետեւյալը. դպրոցների շինարարության հարցում` այս տարիի վիճակի ենք եղել ավելի շատ շահագործման հանձնել: Զուտ տեխնիկական պատճառներով երկու-երեք ամիս ուշացրել ենք. մրցույթները, նախագծերը պատրաստ չէին եւ դպրոցների մի մասի ավարտը կլինի եկող տարվա գարնանը: Բայց ամենակարեւորը` բոլոր քսանվեց դպրոցների աշխատանքը սկսված է: Այս տարի հանձնելու ենք տասներկու-տասներեքը, ուղղակի զուտ որակն ապահովելու համար չենք ուզում ներքին հարդարման աշխատանքները ձմռանը կատարել: Ծրագրի ֆինանսավորումն ամբողջությամբ ապահովված է: Քսանմեկ դպրոցի շինարարություն ընթացքի մեջ է, մի քանի դպրոցի շինարարության մրցույթներ ամփոփման փուլում են: Հանձնարարական այն է, որ մյուս ուսումական տարին սկսելու ենք առանց տնակային դպրոցների, ինչպես ես խոստացել էի: 

Սոցիալական օբյեկտներում եւս հետաքրքիր տեղաշարժ ունենք. այս տարի ունենալու ենք բնակարանային շինարարության բավական մեծ ծավալների կատարողական: Կարեւոր է, որ կա ապահոված ֆինանսավորում մյուս տարվա ամբողջ ծրագրի համար: 

Շատ կարեւոր հանդիպում ունեցա Ֆերմերների միության անդամների հետ: Բավական հետաքրքիր ծրագիր կա, որը շատ կարեւոր է մեր գյուղատնտեսության համար, քանի որ լավ սերմացուն բերքն առնվազն կրկնապատկում է: Երկար տարիներ սերմացուի հարցն ուշադրության կենտրոնում չէր, եւ գյուղացին օգտագործում էր յոթերորդ, ութերորդ վերարդադրանքի սերմեր, ինչն, իհարկե, ազդում էր բերքատվության վրա: Այն, ինչ տեսել ենք, հաջողված օրինակ է, ծրագիրը մի քանի ամիս առաջ քննարկվել էր նաեւ ինձ մոտ, եւ այսօր արդյունքն իսկապես հետաքրքիր է: Գյուղատնտեսության համար ֆերմերային շարժումը հեռանկարային է, եւ ամեն ինչ անելու ենք, որ այդ միությունը ոտքի կանգնի: Որոշ խնդիրներ կան, ես հիմա չեմ ուզում դրանց անդրադառնալ, բայց այսօրվա հանդիպումը շարունակություն անպայման ունենալու է: 

ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, ուզում եմ անդրադառնալ աղետի գոտու երկու հիմնախնդրի` բնակարանային շինարարություն եւ զբաղվածություն: Որպես բնակարանային խնդրի լուծման վերջնաժամկետ տարբեր տարիներին տարբեր տարեթվեր էին նշվում. 1998-ին` 2001, 2000թ-ին` 2002-ը, այսօր նշվում է 2003-ը: Ի±նչ երաշխիքներ կան, որ 2003թ-ին եւս մի քանի տարի չի հետաձգվի:
 
Եվ հաջորդ հարցը` աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ. ծրագրված աշխատատեղերից որքա±նն էր նախատեսված այս մարզի համար, եւ կոնկրետ ո±ր ձեռնարկությունների հետ կապված: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Անցած տարի մեր հանդիպման ժամանակ ասել եմ, այո°, ծրագրից մեկ տարի հետ ենք ընկնում: Դուք գյումրեցի եք, եւ կարծում եմ, թե շինարարության ծավալների, թե ընդհանրապես քաղաքի տեսքի առումով տարբերությունը տեսնում եք: Կարեւորը, որ 2002 թվականին ամբողջ ծավալով շինարարությունը սկսած լինենք, եւ եթե որոշ շինությունների ավարտն անցնի մյուս տարի, դա չպետք է գնահատել որպես ուշացում: Ես հանգիստ եմ ծրագրի իրականացման համար այն առումով, որ ամենադժվար խնդիրը` ծրագրի ֆինանսավորումը, հաջողվել է կարգավորել: Ամբողջ աղետի գոտում ունենք մոտ 15 մլն ԱՄՆ դոլարի դեֆիցիտ, բայց ես տեսնում եմ դրա լրացումն այլ ֆինանսական աղբյուրներից: Այդ ուղղությամբ աշխատելն իմ խնդիրն եմ համարում:
 
Անհամեմատելի է այն, ինչ ունենք այսօր եւ ինչ ունեինք երեք տարի առաջ: Եթե ես երեքուկես-չորս տարի առաջ 2001 թվականը չնշեի, եւ նշեի 2003-ը կամ 2005-ը, կարծում եմ, դրան եւս թերահավատությամբ կնայեիք, մտածելով, որ միեւնույն է, հնարավոր չէ: Ասեմ, որ նման խնդիրները պետք է փորձել տեղավորել հնարավոր սեղմ ժամկետներում, քանի որ ժամկետը տրամադրում է նաեւ ավելի ակտիվ զբաղվել, կարճ ժամկետում հասնել խնդրի լուծմանը: 

Արդյունաբերական ձեռնարկությունների վերաբերյալ: Այսօր հանձնարարական եղավ յուրաքանչյուր ձեռնարկության վերաբերյալ պատրաստել առանձին տեղեկանք: Կան ձեռնարկություններ, որոնց հետ կապված լուծումներ կարող ենք գտնել, կան նաեւ այնպիսիք, որոնց հետ կապված խնդիրների լուծումը ես հիմա չեմ տեսնում: Կարծում եմ, որ մեկ տարի հետո այս ոլորտում եւս տարբերությունը դուք տեսնելու եք: Մանվածքային ֆաբրիկայի օրինակը շատ հետաքրքիր է: Մի ձեռնարկություն, որի մասին ասում էին, որ հեռանկար չունի, պետք է լուծարվի: Հաջողվեց գտնել նորմալ գործընկեր, այսօր ունենք մոտ 300 աշխատող եւ ծավալները կրկանապատկելու հնարավորությունը բավական իրական է: Առանց լուրջ ներդրումների, շրջանառու միջոցների հաշվին հնարավորություն կա վերագործարկելու թեթեւ արդյունաբերության ոլորտի այլ ձեռնարկություններ, հիմանակնում` կարի: Այս հարցի լուծումը տեսանելի է, եւ կա մի քանի հարյուր աշխատատեղի ստեղծման հնարավորություն: Երեք տարի առաջ աղետի գոտում հնարավոր չէր խոսել աշխատատեղերի մասին, հատկապես` Գյումրիում, քանի որ տրամադրություն այն չէր, որ ներդրողներին հույս ներշնչեր, թե սա այն քաղաքն է, որտեղ կարելի է ներդրումներ անել եւ դրանք շահավետ են լինելու: Հիշո±ւմ եք, ասում էի, որ պետք է ինչ-որ բան փոխել նախ ներսում, վերականգնողական ծրագրերում լուրջ ներդրումներ անել, ցույց տալ, որ պետության համար այս քաղաքի վերականգնումը գերակայություն է: Սա անպայման տրամադրություն է փոխում, եւ սրան զուգահեռ կփորձենք լուծել աշխատատեղերի խնդիրը: Եթե ես երկու տարի առաջ յումրիում աշխատատեղերի մասին խոսեի, դա դատարկ խոսակցություն կլիներ: 

Ինչ կապված է աղետի գոտու հետեւանքների վերականգնողական աշխատանքի հետ, կարծում եմ, մենք կարող ենք ավելի արագ աշխատել: Եվ ընդհանրապես հանրապետությունում բնակարանային խնդիր լինելու է` որպես սոցիալական ծրագիր, ոչ թե աղետի հետեւանքների վերականգնման խնդիր: Փորձում ենք նաեւ ծրագրեր նախատեսել Գյումրիի բարեկարգման աշխատանքի համար: Երեւի նկատել եք, որ վերանորոգված դպրոցներում գույքն էլ է նոր: Կարող էին չէ± գումար տնտեսել եւ օգտագործել հին գույքը, գումարը ծախսել բնակարանային շինարարության համար: Բայց կարծում եմ, որ նոր դպրոց մտնելով երեխան պետք է նաեւ նոր գույք տեսնի: Դա նաեւ ճաշակի դաստիարակման հարց է: Հիշում եք ժամանակին Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի շրջանակում ինչ շենքներ էին հանձնվում, դռներ, պատուհաններ չունեին: Հիմա նման բան չեք տեսնի: Իհարկե, դա արժեքը, ծախսերն ավելացնում է, բայց այդ ամենն անհրաժեշտ է: Այսօր եւ երկու-երեք տարի առաջ հանձնված բնակարանը բավական տարբերվում են միմյանցից, նաեւ` գումարային առումով: 

ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, աղետի գոտում բնակարանային խնդրի լուծման հարցում բացի կառուցումը եւ ամրացումը, մեծապես հույս կապվեց նաեւ բնակարանային վկայագրերի ծրագրի հետ: Ինչպե±ս եք գնահատում այս ծրագրի իրականացումը, եւ որքանո±վ այն արդարացրեց ակնկալիքը:
 
ՊԱՏԱՍԽԱՆ - Արդեն ասել եմ, որ հետաքրքիր ծրագիր է: Այստեղ շարժն ավելի դանդաղ է, քան ցանկալի է: Սա կապված է նաեւ ծրագրի իրականացման տեխնիկայի հետ: Այս տարի, մեր գնահատականներով 400-480 բնակարանային վկայագիր եւս կավելացվի: Ակնկալվում էր մոտ 800-ը: Այստեղ ծրագրի իրականացման տեխնոլոգիան ենթադրում է որոշ ժամանակ: Մարդիկ ստանում են վկայագիրը, ժամանակ ունեն բնակարան գնելու եւ օգտվում են երեքամսյա ժամանակային հնարավորությունից, միայն վերջում գնելով բնակարանը: Սա եւս ուշացնում է, եւ գուցե 2003 թ. ծրագրի իրականացումը մի փոքր ուշանա: Փայլուն եւ հետաքրքիր ծրագիր է: Ծրագրի մշակման ժամանակ շատ արհեստավարժ մոտեցում է ցուցաբերվել, ինչը եւս վստահություն է ներշնչում ծրագրի հաջող ավարտի վերաբերյալ: 

ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, ձեռնարկությունների արտադրանքի հիմնական մասն արտահանվում է, իսկ ներքին շուկայում ներմուծելու խնդիրը կապված է շրջանառության բացակայության հետ: Դուք ասեցիք, որ խնդիր չկա: Կարելի է խոսել պետական աջակցության մասին... 

ՊԱՏԱՍԽԱՆ - Այստեղ խնդիրը մի փոքր այլ է: Բանկային համակարգում աղետի գոտու, Շիրակի մարզի եւ հատկապես Գյումրիի վերաբերյալ այնպիսի վերաբերմունք է ձեւավորված, որ բարդացնում է վարկային ծրագրերի տրամադրումը, քանի որ, նրանց գնահատմամբ, գրավն այստեղ գին չունի: Եթե այդ նույն շենքը, շինությունն ու սարքավորումները լինեին Երեւանում կամ մերձակայքում, բանկն այն կգնահատեր որպես հուսալի գումարային ռեսուրս, իսկ Գյումրիում` չի դիտվում որպես գրավի առարկա: Եվ ձեռնարկությունը չի կարող բանկի հետ մտնել այդ կարգի հարաբերության մեջ: Այստեղ միջնորդի դերում հանդես գալու հնարավորություն ես ունեմ, ավելի շատ ոչ թե պաշտոնական, այլ` վստահության մթնոլորտ ձեւավորելու առումով: Մենք պետք է կարողանանք բանկերի հետ աշխատանք տանել, համոզել, որ Գյումրին արդեն այն քաղաքն է, որտեղ կարելի է ներդրումներ անել, ավելի գործնական կապեր ունենալ տնտեսվարող սուբյեկտների հետ: Ափսոսում եմ, որ այս այցի ժամանակ չեմ հրավիրել մի քանի բանկիր, որ տեսնեն, թե տրամադրությունները, մարդիկ ինչպես են փոխվել: Շատերի մոտ Գյումրիի մասին դեռ այն տպավորությունն է, որ քաղաքը թողնում էր մի քանի տարի առաջ: 

ՀԱՐՑ - Եվ երկրորդ հարցը, հնարավոր համարո±ւմ եք, որ աղետի գոտում ոչ շինարարության հաշվին եւ ոչ ժամանակավոր աշխատատեղերն այնքան շատ լինեն, որ համարվեն բավարար: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Այդ ուղղությամբ եւս պետք է աշխատենք: Աղետի գոտու շինարարական ծրագրի ավարտից հետո մենք նման կարգի որոշ խնդիր ունենալու ենք: Այդ նպատակով հիմա զուգահեռ փորձում ենք աշխատել արդյունաբերության ոլորտում աշխատետեղերի աճ ապահովելու ուղղությամբ, որը հետագայում կփոխհատուցի այդ հնարավոր բարդությունը: 

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: