Աղետի գոտի
Նոր ԵրԵՎան
Առագաստանավային ակումբ Սևանում
Ռոբերտ Քոչարյանը սերֆ քշելիս

Առագաստանավային ակումբ ՍԵՎանում

"Միշտ սիրել եմ ծովը, լողն ու դայվինգը: Բայց վինդսերֆինգով սկսել եմ զբաղվել "շահադիտորեն": Կարծում էի, որ Հայաստանի նախագահը պետք է անցկացնի իր հանգիստը Հայաստանում: Առնվազն, դրա մեծ մասը: Իսկ այն ամռանը հետաքրքիր դարձնելու համար լավագույնը, իհարկե, Սևանն է: 

Սևանի ջուրը բավականին սառն է, այնպես որ երկար լողալ չի ստացվի: Իսկ ահա ջրի վրա ամռանը ջերմաստիճանը շատ հարմար է` 20-ից 25 աստիճան: Առագաստը ամենակիրառական լուծումն էր, առավել ևս որ Սևանում քամու պակաս երբեք չկա: Իսկ քանի որ էքստրիմի տարրի առկայությունը միշտ գրավիչ է ինձ համար, ապա ընտրություն կատարեցի վինդսերֆինգի օգտին: 

Իհարկե, ահագին չարչարվել եմ: Առաջին շաբաթը քերծված ոտքերով էի (տախտակի հորդուբորդ մակերեսն էր) ու կապտուկներ էին ամբողջ մարմնովս մեկ, բայց վերջը սովորեցի (45 տարեկան հասակում): Իսկական հաճույք է: Լարի պես ձգված առագաստը զգալը և ջրի վրայով սահող տախտակի ձայնը մեծ լիցք է հաղորդում: 

Հետո համարեցի, որ նախագահը չպետք է միանձնյա վայելի այդ հաճույքը: Օգնեցի վինդսերֆինգի ակումբի ստեղծմանը և անկեղծ ուրախանում եմ, երբ դրա սաները վարպետությամբ գերազանցում են ինձ", - պատմել է Քոչարյանը:

Առագաստանավային ակումբ ՍԵՎանում
Բացման արարողությունը

Վինդսերֆինգի կենտրոնը Հայաստանում գործում է 2007 թ-ից

Հուլիսի 21, 2007 թվականին Սեվանա լճի ափին բացվեց հանրապետությունում առաջին վինդսերֆինգի կենտրոնը: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դեռևս 25 տարի առաջ Հայաստանում տարածված այդ սպորտաձևի սիրահարները հնարավորություն ունեին մարզվել միայն Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ամառային ճամբարում, իսկ այժմ գործում է ուսումնական կենտրոնը, որն ունի ավելի քան 40 առագաստային տախտակ, շենք, որտեղ ակումբի անդամները կարող են մնալ ուսումնառության շրջանում: Նման կենտրոնները սպորտի զարգացման կարևոր խթան կլինեն: Ակումբի շնորհիվ նաև մեծ մասսայականություն կվայելի սերֆինգը, որը մեր երկրում լայն տարածում չունի:

Ռ. Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ լճի այդ հատվածն ամենաաշխույժ տեղը կլինի Սևանի ափին, և որ երկու տարի անց միայն մեկ ակումբը բավարար չի լինի և նորերի բացման անհրաժեշտություն կառաջանա, իսկ տարածքը հնարավորություն կտա զարգացման նոր ծրագրեր իրականացնել: 

Ընդհանրապես, նրա դիտարկմամբ, ֆիզիկական զարգացման բավականին լավ, նոր հնարավորություն է սերֆինգը: ՀՀ նախագահը նշեց, որ ակումբի բացման գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ Ճարտարագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպուպման ժամանակ, երբ նրանք խնդրել են աջակցել սպորտաձևի զարգացմանը: Իսկ այժմ կան նվիրյալներ, մարդիկ, ովքեր կարող են ժամանակ տրամադրել սպորտաձևի տարածման համար: Ռ.Քոչարյանի խոսքերով` ձևավորվել է թիմ, որին կարելի է վստահել նման կառույց: 

Շինության որակը, ըստ նրա, լավն է, զարգացման տեղ ունի, եթե սպորտաձևը մասսայական դառնա, ընդլայնվելու հնարավորությունները ևս առկա են:

Վինդսերֆինգի կենտրոնի կառուցման և տեխնիկական հագեցման համար "Հայաստան" համահայկական հիմնադրամը տրամադրել էր 257 մլն. դրամ (մոտ $767 հազ.), շինարարությունը սկսվել էր 2006թ. նոյեմբերին։

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: