Բարեփոխումները ՊՆ-ում շարունակվում են
Եռօրյա պաշտոնական այց Սլովենիա
25 Նոյ 2011  

Երեվանի երկրորդ այցեքարտը

2007 թվականի այս օրերին անսովոր և ուրախ իրարանցում էր մեր մայրաքաղաքում: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Երեւանում բացվեց վերջին տարիների ամենամեծ շինարարական նախագիծը` Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնը Հանրապետության հրապարակին կապող Հյուսիսային պողոտան: Բացման արարողության ժամանակ նախագահն ասել է, որ այն ժամանակ, երբ ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իրեն ներկայացրել է Հյուսիսային պողոտայի մանրակերտը, ինքն անմիջապես որոշել է, որ պողոտան պետք է կառուցվի եւ կառուցվի հնարավորինս կարճ ժամկետներում: Նա նաեւ խոստովանել է, որ շատերը խորհուրդ չէին տալիս մտնել նման բեռի տակ, քանի որ անգամ խորհրդային տարիներին չէին համարձակվում ավարտին հասցնել Ալեքսանդր Թամանյանի նախագիծը:

Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ Երեւանն այժմ ունի երկու այցեքարտ` Հանրապետության հրապարակը եւ Հյուսիսային պողոտան: 
Ըստ Նախագահի, այս ծրագրով լուծվել է նաեւ շատ կարեւոր սոցիալական խնդիր, արդեն երրորդ տարին է էապես նվազել է Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող շինարարներ թիվը: "Մարդիկ վերադառնում են եւ աշխատում հայրենիքի բարօրության համար", - նշել է Ռ. Քոչարյանը` շնորհակալություն հայտնելով ճարտարապետներին, բոլոր շինարարներին, Երեւանի քաղաքապետին:

Երկրի ղեկավարն ասել է, որ այն ժամանակ չէր պատկերացնում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս պողոտան Հայաստանի տնտեսական զարգացման, շինարարության ոլորտի վրա: Շինարարությունը վերջին տարիներին դարձել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը: ՀՆԱ-ի 20 տոկոսից ավելին շինարարության ոլորտում է ձեւավորվում: Սա նշանակում է տասնյակ հազարավոր մարդիկ աշխատանք են գտել այս ոլորտում, տասնյակ հազարավոր ընտանիքներ գումար են վաստակում իրենց կյանքի որակը բարելավելու համար: Ռ. Քոչարյանի խոսքով, միայն նման դժվարություններ հաղթահարելով եւ հետագայում գնահատելով ես հասկանում, որ երկիրն իսկապես ունի հզոր ներուժ, ազգն ունի հզոր հնարավորություններ, եւ Երեւանը բոլորիս համար դառնում է աշխարհի ամենահմայիչ քաղաքը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: