27.10.2007. Պետք է գիտակցենք, որ շատ ավելի հզոր ենք, քան ենթադրում
04.12.2008. Բացվում են Երեւանի "խցանված երակները"
19 Սեպ 2011  
19.09.2011  |  15:00   |   Թերթեր և ամսագրեր

17.11.2007. Երեվանի երկրորդ այցեքարտը

"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ - Հանդիսավորությամբ բացվեց ու շահագործման հանձնվեց Հյուսիսային պողոտան:

***

Անկախությունից հետո իրագործված ամենանշանակալից ու ծավալուն նախագծերից մեկը` Հյուսիսային պողոտան արդեն իրականություն է։ Երեկ մեծ հանդիսավորությամբ կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։ Ձեռնարկին իր աղոթքն ու օրհնությունը բերեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը։

Ողջունելով ու շնորհավորելով հավաքվածներին, երկրի ղեկավարը խոստովանեց, որ առաջին անգամ Հյուսիսային պողոտայի մանրակերտին ծանոթանալուց հետո կորցրել է հանգիստը։ "Միանգամից ինձ համար որոշում կայացրի, որ այս պողոտան պետք է կառուցվի, այն էլ՝ հնարավոր կարճ ժամկետում։ Բայց նույնիսկ այդ ժամանակ չէի պատկերացնում, թե ինչպիսի ազդեցություն կունենա այս պողոտան ընդհանրապես Հայաստանի տնտեսական զարգացման, շինարարության ոլորտի զարգացման վրա։ Եւ ընթացքը ցույց տվեց, որ շինարարությունը դարձել է վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը։ Մեր ՀՆԱ-ի 20 տոկոսից ավելին ձեւավորվում է շինարարություն ոլորտում։ 

Սա նշանակում է` տասնյակ հազարավոր մարդիկ աշխատանք են գտել այս ոլորտում, տասնյակ հազարավոր ընտանիքներ գումար են վաստակում իրենց կյանքի որակը բարելավելու համար։ Մեր աչքի առաջ մի քանի տարվա ընթացքում մեր շինարարական կազմակերպությունները վերազինվեցին նոր տեխնիկայով, Հայաստան ներմուծվեցին նոր տեխնոլոգիաներ, եւ շինարարության որակը, տեմպերը, պատկերացումներն ընդհանրապես, թե ինչ կարելի է կառուցել ինչ ժամանակահատվածում, էապես փոխվել են", - ասաց նախագահը՝ փաստելով, որ միայն Հյուսիսային պողոտայում ներդրվել է ավելի քան 100 մլրդ դրամ, որի ճնշող մեծամասնությունը մասնավոր ներդրումներ են։ Նրա խոսքերով, ներդրումները կշարունակվեն, քանի որ նորակառույց շենքերի առաջին հարկերն օգտագործվելու են կոմերցիոն նպատակներով։ Ռ. Քոչարյանը նշեց, որ պողոտայի շինարարարության վրա աշխատել են հազարավոր շինարարներ, ավելի քան հազար մարդ էլ մշտական աշխատանք է ունենալու կոմերցիոն հատվածում՝ նկատելով, որ քաղաքի կենտրոնում հնարավոր չէ մշտական աշխատանք ունենալ ցածր աշխատավարձով։

Ռ. Քոչարյանի խոսքերով, պողոտայի կառուցումը լուծել է նաեւ կարեւոր սոցիալական հարց. արդեն երրորդ տարին է՝ ինչ էապես նվազել է Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող շինարարների թիվը։ "Շինարարներն այստեղ հնարավորություն ունեն աշխատել իրենց մասնագիտությամբ։ Եւ այս տեմպերը բերել են այն բանին, որ մենք այսօր որակյալ շինարարների մեծ կարիք ու պահանջարկ ունենք", - ընդգծեց նա՝ ավելացնելով, որ շատերը վերադառնում են` աշխատելու սեփական հայրենիքի բարեկեցությունը բարձրացնելու ուղղությամբ։

Նախագահի կարծիքով, քաղաքաշինական ու ճարտարապետական առումով, ճանաչելիության ու ծավալների տեսակետից Երեւանն ստացել է իր երկրորդ այցեքարտը։ Առաջինը, ըստ նրա, Հանրապետության հրապարակն է։ Նկատելով, որ Հյուսիսային պողոտան կապում է հրապարակը օպերային ու Կասկադին, երկրի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ այս ամբողջ գիծը հետագայում կարող է հետաքրքիր լուծումներ առաջարկել ճարտարապետներին։ Ռ. Քոչարյանը հիշեց, որ ծրագիրն սկսելիս շատերն են իրեն խորհուրդ տվել չնախաձեռնել այն, քանի որ դժվարություններ շատ են լինելու, եւ անգամ խորհրդային տարիներին ռիսկ չեն արել իրագործել դա։ "Երեւանը մեր բոլորի ջանքերով դառնում է, գոնե ինձ համար, անկասկած, աշխարհի ամենահմայիչ քաղաքը", - եզրափակեց Ռ. Քոչարյանը։

Քաղաքապետ` Երվանդ Զախարյանի խոսքերով, Հյուսիսային պողոտան առանցքային տեղ է զբաղեցրել դեռեւս անցյալ դարի 20-ական թթ. Ալեքսանդր Թամանյանի կողմից կազմված Երեւանի նոր հատակագծի մեջ։ "Նույնիսկ խորհրդային իշխանության տարիներին չհաջողվեց իրականացնել այս ծրագիրը։ Պատճառներից մեկը նաեւ ներդրումային մեծ ծախսատարությունն էր։ Սակայն Հյուսիսային պողոտայի գաղափարը հնարավոր չէր մոռացության տալ՝ պետք է անպայման իրագործվեր։ Եվ խորհրդանշական է, որ այն վերածնվեց եւ իրականություն դարձավ 90 տարի անց, մեր անկախ պետության՝ Հայաստանի Հանրապետության օրոք", - ասաց նա` հիշեցնելով, որ ՀՀ նախագահը 1999 թ. է որոշել կյանքի կոչել Հյուսիսային պողոտայի նախագիծը։ Նրա տեղեկացմամբ, 2002 թ. դրվել է պողոտայի կառուցման սկիզբն ազդարարող առաջին քարը` նշանավորելով Երեւանի կառուցապատման նոր փուլը։ "Հինգ տարվա ընթացքում պողոտայում իրականացվեցին կառուցապատման աննախադեպ աշխատանքներ։ Կառուցված ընդհանուր մակերեսը 320 հազար քմ է։ Ընդհանուր առմամբ, կատարվել են 101 միլիարդ դրամի ներդրումներ", - փաստեց նա։

Նշենք, որ Հյուսիսային պողոտան կառուցապատվել է ամբողջությամբ քաղաքաշինական ժամանակակից չափանիշներով` սկսած բնակելի, գործարար եւ հասարակական սպասարկման հատվածներից մինչեւ ստորգետնյա բազմահարկ ավտոհանգրվանները՝ նախատեսված շուրջ 2000 ավտոմեքենայի համար։ Բացի 27մ լայնությամբ կենտրոնական հետիոտն պողոտայից, տարածքում հաղորդակցության առումով կարեւոր լուծում է նաեւ այն, որ Տերյան փողոցը դառնում է շարունակական` ապահովելով Գրիգոր Լուսավորչի փողոցից մինչեւ Աբովյան պուրակ անընդմեջ երթեւեկություն։

Ե. Զախարյանի խոսքերով, հեղինակային խումբը, ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ղեկավարությամբ, կարողացել է ամբողջովին հրաժարվել տիպային նախագծերի մեթոդներից եւ ստեղծել միանգամայն ինքնատիպ համալիր. "Պողոտան եզրագծող երկու տասնյակից ավելի շենքերից յուրաքանչյուրն ունի իր ուրույն ճարտարապետությունը, դրանք նախագծված են առանձին ճարտարապետների կողմից` միաժամանակ ներկայացնելով ընդհանուր, հաստատուն դիմագիծ։ Պողոտայի հարավային դարպասը՝ Հանրապետության հրապարակին հարող հատվածի շենքերը, կառուցված են ավանդական ոճավորմամբ, համահունչ` հրապարակի միջավայրին"։

Քաղաքապետի կարծիքով, Հյուսիսային պողոտայի շինարարությունը հնարավորություն է տվել ժամանակակից քաղաքակիրթ վիճակի բերել մայրաքաղաքի կենտրոնական կարեւոր հատվածը, որտեղ նախկինում "հին, անկանոն, ինքնակամ կցակառույցներով պատված, բնակության համար ոչ պիտանի, խարխուլ, քաղաքաշինական եւ կենցաղային որեւէ չափանիշի չհամապատասխանող հյուղակներ էին"։

Հյուսիսային պողոտայի փորձից հետո ներկայում, ըստ նրա, ընդլայնվում են իրացման գոտիներում փոխհատուցման հնարավորությունները` ուղղված լինելով բնակչության իրավունքների առավելագույն պաշտպանությանը եւ նվազագույնի հասցնելու դժգոհությունները։ "Իրացման գոտիներում այլեւս բացառվում է որեւէ մեկի բնակարանի իրացումն առանց այդ տարածքում նրան բնակմակերես առաջարկելու", - վստահեցրեց Ե. Զախարյանը։

Նրա խոսքերով, այս նախագիծն իր շարունակությունն է ունենալու այլ ծրագրերի տեսքով, որոնք արդեն ամրագրված են մայրաքաղաքի զարգացումը պայմանավորող Երեւանի գլխավոր հատակագծում։ "Դրանք այսօր իսկ հետեւողական իրականացման փուլում են, եւ մեկը մյուսի հետեւից շարք մտնելով (Հյուսիսային ճառագայթ, Գլխավոր պողոտա, կենտրոնը շրջանցող առաջին արագընթաց մայրուղի` Սարալանջի ճանապարհ եւ այլն) ծառայելու են նոր, ժամանակակից մակարդակի բարձրացնելու Երեւանի բարեկեցությունն ու քաղաքաշինական դիմագիծը", - եզրափակեց քաղաքապետը։

Երեւանի հնաբնակներից Կառլեն Դավթյանը նշեց, որ իր սերունդը տեսել է օպերայի շենքի կառուցումը, լողացել շինարարներին ջուր մատակարարող առվակում։ Նա հույս հայտեց, որ շինարարական եռուզեռը, կառուցապատման ծրագրերը շուտով կհասնեն նաեւ մայրաքաղաքի ծայրամասեր։

Երեւանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը երանի տվեց ներկա քաղաքապետին, ում ղեկավարման տարիներին հաջողությամբ ավարտվեց այս մեծ ծրագիրը՝ հիշելով, որ ինքը նույնպես երազել է իրականություն դարձնել Հյուսիսային պողոտան, բայց օբյեկտիվ դժվարությունների պատճառով այն տարիներին դա անել հնարավոր չի եղել։

Հյուսիսային պողոտայից իր տպավորությունները երկրի ղեկավարը երեկ հայտնեց նաեւ լրագրողներին` միաժամանակ պատասխանելով նրանց հարցերին։

"Հզոր ճարտարապետական համալիր է։ Ե՛ւ քաղաքի համար, ե՛ւ երեւանցիների, ե՛ւ հյուրերի համար արժանավայել է նաեւ ժամանցի տեսակետից", - ասաց նա։  Նախագահը պատմեց, որ շինարարներից մեկն իրեն ասել է, որ այս նախագիծն ու նախաձեռնողներին քննադատողներն առաջինն են իրենց հյուրերին բերելու այստեղ։ Երկրի ղեկավարի խոսքերով, մեծածավալ կառուցապատման ծրագրերը շարունակական են լինելու։ "Երեւանում կան իրացման գոտիներ, փորձն արդեն ունենք։ Այստեղ այնպիսի ստանդարտներ կիրառվեցին, որ այլ տարածքներում ուղղակի դժվար է լինելու նահանջել։ Սա չափազանց կարեւոր է", - նշեց նա։ 

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
www.hhpress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: