25.03.2005. ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի օրվա
10.07.2003. Ընթացքի մեջ է մշակույթային օժախների վերանորոգումը
30 Մար 2012  
30.03.2012  |  12:14   |   Թերթեր և ամսագրեր

27.03.2002. Երեվանի կառուցապատումը մոտ 5 տարի կպահանջի

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն իր վերջին ելույթներից մեկում նշում էր, որ Երեւանը շուտով շինհրապարակ է հիշեցնելու, եւ կարծես այդ միտքն արդեն իրականություն է դառնում։ Մայրաքաղաքում իրականացվող կապիտալ շինարարությունների ընթացքը երեկ դիտեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Շրջայցը սկսվեց Ազգային պատկերասրահի տանիքից. այստեղից մայրաքաղաքի կենտրոնն այնքան էլ հրապուրիչ տեսք չունի։ Աչքի են զարնում սեփական, խարխուլ տները, եւ ավելի ակնհայտ է դառնում Երեւանի կենտրոնը բարեկարգելու անհրաժեշտությունը։ Կենտրոնի բարեկարգման աշխատանքներից մեկը` Հյուսիսային պողոտայի կառուցապատումը սկսվեց երեկ։ 450 մետր երկարությամբ պողոտան կկառուցվի մինչեւ 2006 թ., մոտ 150 միլիոն դոլար ներդրում կկատարվի։ Հիմնականում 4-5 հարկանի շինություններ կլինեն` մեծ մասը սպասարկման օբյեկտներ։

Կառուցապատումը մեկնարկեց Թումանյան-Տերյան փողոցների հատման տարածքում։ Այստեղ "Նորթ Այլենդ" ֆիրման 12 մլն դոլարի ներդրում է նախատեսում։ Հանրապետության նախագահը դիտեց շինհրապարակում տեղադրված կառուցվելիք պողոտայի մանրակերտը, առաջին շենքի հիմքում տեղադրեց պարկուճ, որում պողոտայի կառուցման սկիզբն ավետող փաստաթուղթն էր։

Նույն փողոցում Ռոբերտ Քոչարյանը դիտեց արդեն կառուցված շենքերն ու ընթացող շինարարությունը։ Կառուցվող համալիրը Հյուսիսային պողոտային հարող տարածքում է։ Առաջին մասնաշենքն արդեն պատրաստ է եւ հանձնված է շահագործման, մյուս երկուսը կկառուցվեն մինչեւ տարեվերջ։ Մասնավոր միջոցներով կառուցվող շենքը (բնակության համար նախատեսված) կառուցվում է ժամանակակից ինժեներական տեխնոլոգիաներով, ստորգետնյա ավտոկանգառներով։

Նախագահն ականատես եղավ նաեւ Հյուսիսային ճառագայթի իրականացման աշխատանքներին, այցելեց Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվող Մյասնիկյան փողոց ("Մետրոպոլ" հյուրանոցի հարեւանությամբ), այնուհետեւ Իտալական փողոցով քայլեց մինչեւ նորակառույց "Կոնգրես" հյուրանոցը, որտեղ եւ իր կատարած շրջայցի տպավորությունները հայտնեց լրագրողներին։ Մեկուկես տարի առաջ սկսված Երեւանի բարեկարգման ծրագիրը գործնական փուլ է մտել։ Շինարարությունը որպես բիզնես կայացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքները, նախագահի խոսքերով, հաջողությամբ են ընթանում։ Գործը տեղից շարժելու համար կամք եւ հետեւողականություն են անհրաժեշտ եղել։ Մայրաքաղաքում իրականացվող կապիտալ շինարարության համար պետական բյուջեն գումար չի նախատեսում, շինարարությունն իրականացվում է մասնավոր ներդրումների շնորհիվ։ Ուստի Ռոբերտ Քոչարյանը կարեւորում է ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը եւ ներդնողին հնարավորինս աջակցելը։

Նախագահ Քոչարյանի խոսքերով, Հյուսիսային պողոտայի կառուցապատումը դրական տեղաշարժ կմտցնի երկրի տնտեսության մեջ։ Առաջին հերթին կարեւոր է մայրաքաղաքի կենտրոնի բարեկարգումը, որի 40 տոկոսը դեռեւս կառուցված չէ։ Հանրապետության նախագահի կանխատեսմամբ, 3-5 տարի է անհրաժեշտ ամբողջ աշխատանքներն իրականացնելու համար։ Ներկայումս ամեն տարի մոտ 50-60 մլն դոլարի ներդրում է կատարվում կապիտալ շինարարության մեջ, իսկ 1 մլն դոլարի հաշվով 250 աշխատատեղ է ապահովվում։

Ռոբերտ Քոչարյանը չէր հիշում, թե վերջին անգամ երբ է քայլել Երեւանի փողոցներով, սակայն նշեց, որ այս շրջայցից մեծ բավականություն է ստացել եւ ուրախանում է, երբ շինարարություն է տեսնում։ Ռոբերտ Քոչարյանը չէր մտածել նաեւ, թե որտեղ կապրի, եթե նախագահ չլինի։ Սակայն հարցին պատասխանեց, որ այդքան էլ կողմնակից չէ կենտրոնում ապրելու։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: