07.05.2004. "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի
07.05.2005. Բացվեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության նոր շենքը
18 Մայ 2012  
18.05.2012  |  14:28   |   Համացանց

07.05.2005. Երեւանում բացվել է ԱՄՆ դեսպանատան նոր շենքը

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանում ամերիկյան նոր դեսպանատանբացումը: Խորհրդանշական ժապավենը կտրել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես հայտնել է հրավիրավծ լրագրողներին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին, ամերիկյան դիվանագիտական առաքելության նոր շենքը զբաղեցնում է 90 հազար քմ 9 (հա):

Գերմանիայից հետո, սա իր չափերով ԱՄՆ Պետական դեպարտամենտի երկրորդ հողային տարածքն է արտերկրում: Ընդամենը այդ տարածքում կա հինգ շենք 14 հազար քմ ընդհանուր մակերերսով: Այդ շենքերից մեկը կհատկացվի ծովային հետեւակազորայիններին: Ինչպես նշել է Գոդֆրին, նրանք այժմ վեց հոգի են: Սակայն, որոշ տվյալներով, դրանց թիվը շուտով կարող է հասնել 400: Դեսպանատան պատերը ունեն 50 սմ լայնություն եւ կառուսված են մետաղյա ցանցով միաձույլ բետոնից: Դեսպանատունը կունենա ինքնավար էներգամատակարարում եւ ջրի իր պահոցը, նշել է նա: Հողամասը հանդիսանում է ԱՄՆ սեփականությունը, որը գնվել է Հայաստանի կառավարությունից 5 միլիոն դոլարով: Դեսպանատանը ամեն օր կգործի գրադարան, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Էապես բարելավվել են ամերիկյան վիզա ստացողների համար նախատեսված պայմանները: Եթե նախկինում նրանք ստիպված էին երկար հերթ կանգնել փողոցում, ապա նոր շենքում նրանց համար նախատեսված է առանձին սրահ: Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի տվյալներով, շենքը ամերիկացի հարկատուների վրա նստել է 76 մլն դոլար, որոնցից 18 մլն մնացել է հայկական տնտեսության մեջ, քանի որ շինարարության ընթացքում օգտագործվել են տեղական շինանյութերի որոշ տեսակներ, ինչպես նաեւ աշխատուժ: Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանատան շինարարությանը մասնակցել են նաեւ թուրք բանվորներ եւ աշղեկներ: Շինարարությունը տեւել է 4 տարի: Ներկայումս այստեղ աշխատում են 70 ամերիկացիներ եւ 350 հայեր:

Բացելով դեսպանատան նոր շենքը` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հայտարարել է, որ Երեւանյան լճի ափին գտնվող նոր շենքը խորհրդանշում է հարաբերությունների երկարատեւությունը ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ, ինչը չափազանց կարեւորվում է Վաշինգտոնի կողմից: "1991 թվականից ի վեր, երբ հանրապետությունը անկախացավ, մենք համատեղ աշխատել ենք ժողովրդավարության, զարգացման, ազատ տնտեսության եւ շուկայական հարաբերությունների հաստատման ուղղությամբ", - հայտարարել է նա, ավելացնելով, որ ԱՄՆ գնահատում է Հայաստանի դերը ահաբեկչության դեմ պայքարում: Էվանսը նշել է նաեւ, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել Երեւանի եւ Բաքվի հետ "ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծում գտնելու համար": "Անկասկած, այդ խնդրի լուծման համար երկու կողմերից էլ փոխզիջումներ կպահանջվեն", - հայտարարել է Էվանսը, ընդգծելով, որ ամերիկյան կողմը ոչինչ չի պարտադրում եւ պատրաստ է աջակցել ցանկացած որոշման, որը կբավարարի երկու կողմերին: Շենքի բացմանը ներկա Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր հերթին հայտարարեց, որ նման դեսպանատան շինարարությունը "ԱՄՆ հանդեպ հավատի հավաստումն է եւ ներդրում է մեր հարաբերությունների տեւականության մեջ": "Մենք հուսով ենք, որ այս շենքի հետ մենք մեծ արդյունքների կհասնենք", - հայտարարել է նա, հաղորդում է "Ռեգնում" գործակալությունը": 

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: