30.08.2001. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ "ՎԱԼԵՆՍԻԱ" ՔՈԹԵՋԱՅԻՆ
29.07.2002. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջույնի ուղերձը Համահայկական
14 Հուն 2011  
14.06.2011  |  12:33   |   Թերթեր և ամսագրեր

"Երկիր" օրաթերթ. Ինչի°ն կծառայի Ռոբերտ Քոչարյանի կայքը

Օրեր առաջ թողարկված ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական www.2rd.am կայքը իշխանական եւ  փորձագիտական շրջանակներում չդադարող քննարկումների նյութ է դարձել: Ի°նչ ենթատեքստ ունի կայքը, ո°րն է լինելու հիմնական ասելիքը: Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները, անշուշտ, կտրվեն ժամանակի ընթացքում: Զուտ որպես փաստ, կայքը մեծ հետաքրքրություն է առաջացրել եւ դարձել տեղեկատվության նոր աղբյուր Ռ. Քոչարյանի թե° համախոհների եւ թե° հակառակորդների համար:

Մի կողմից նորաբաց կայքը ուղղակիորեն կապվում է երկրորդ նախագահի հետ, մյուս կողմից` ոչ պաշտոնական ձեւակերպումը հուշում է, որ կայքը ունենալու է գործունեության որոշակի ազատություն ու անհրաժեշտ պահին տարանջատվելու է ներիշխանական "պաշտոնական" գործընթացներից:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կայքի ոչ պաշտոնական լինելը բացատրում է այսպես. "Կայքի ստեղծողը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը չէ, այսինքն` սեփականատերը գրասենյակ չէ: Ոչ պաշտոնական է հենց այդ պատճառով, կարծում եմ, որովհետեւ պաշտոնական լինելու դեպքում դա կլիներ մեր կայքը: Կայքի պարունակության համար Քոչարյանի գրասենյակը պատասխանատվություն չի կրում եւ չի զբաղվում դրանով": Մեզ հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ կայքը ստեղծել է նախաձեռնող խումբը, իսկ երկրորդ նախագահի գրասենյակի կողմից միջամտելու կարիք պարզապես չկար: Ավելին, գրասենյակը համագործակցում է կայքի հեղինակների հետ: "Ստեղծման փուլում իրենք դիմել են մեզ` գրասենյակ եւ աջակցություն են խնդրել: Իհարկե, մենք տրամադրել ենք` Քոչարյանի պաշտոնավարման տարիներին առնչվող հրապարակային նյութերը, ելույթները, տեսագրությունները, հարցազրույցները, լուսանկարները տրամադրելով նրանց: Աջակցում ենք, երբ կոնսուլտացիոն հարցեր են առաջանում: Բայց աշխատանքներին գրասենյակը չի միջամտում":

"Հնարավո°ր է հետագայում Ռոբերտ Քոչարյանի որեւէ հայտարարություն, կարծիք, հարցազրույց կամ ընդհանրապես, ասելիք հրապարակվի հենց ա°յդ կայքի միջոցով" հարցին, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. "Չեմ կարող բացառել, բայց այս պահի դրությամբ նման խնդրանք մենք կայքից չունենք: Եթե կայքի կողմից հարցազրույցի խնդրանք լինի, կքննարկենք":

Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյանկը մշտապես պատրաստ է աջակցել այդ կայքին, իսկ կայքի շուրջ բազմապիսի քննարկումները մեկնաբանեց հետեւյալ կերպ. "Հետաքրքրությունը Քոչարյանի անձի շուրջ, իհարկե, չի զարմացնում":

Ս. Միքայելյան  

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: