Ճոպանուղու վերջին` 5-րդ գիծը
Շատ ավելի "կարգին" շաբաթ
04 Փետ 2012  

Երկրի բարգավաճման ցուցանիշներից ևս մեկը

2003 թվականի հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր ունեցել Հայաստանի ոսկեգործների եւ ակնագործների միության խորհրդի անդամների հետ:

Նշելով, որ ոսկերչությունն ու ակնագործությունը Հայաստանի տնտեսության ամենաարագ եւ մեծ աճ արձանագրած ճյուղն են, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ գործադիր իշխանությունը դեռեւս մի քանի տարի առաջ ձեռնամուխ է եղել ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը, որի արդյունքում ներկայումս ձեւավորվել է գործունեության բարենպաստ դաշտ: Այսօր այդ ոլորտում ներդրումներ են անում բազմաթիվ գործարարներ տարբեր երկրներից: Հանրապետության նախագահի խոսքով, ակնագործությունն, ըստ էության, մի ճյուղ է, որ չունի տրանսպորտային կոմպոնենտ, աշխատատար է, սովորեցնում է կարգապահություն, քանի որ մարդը գործ ունի հանքաքարի նյութի հետ եւ պահանջում է նոր տեխնոլոգիաների կիրառում:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ վերջին տարիներին կառավարության կողմից արվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ճյուղի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծել: Նրանց խոսքով, ոլորտի նկատմամբ վարած ճիշտ քաղաքականության արդյունքում կտրուկ աճել է արտահանման ծավալը եւ ներկայումս Հայաստանից շատ ու շատ ավելի ապրանք է արտահանվում, քան խորհրդային տարիներին էր:

Ըստ ոսկեգործների եւ ակնագործների միության խորհրդի նախագահ, Երեւանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Էմիլ Գրիգորյանի, եթե մի քանի տարի առաջ Հայաստանում գործում էին մեկ-երկու ադամանդագործական եւ ոսկերչական ձեռնարկություններ, ապա այսօր նման ընկերությունների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Այս ձեռքբերումներն, ըստ ոսկեգործների ու ակնագործների միության վարչության անդամների, պայմանավորված է ոլորտի նկատմամբ նախագահի ցուցաբերած ուշադրությամբ ու վարած ճիշտ քաղաքականությամբ: Ներկայիս առաջընթացի երաշխավորը, ոսկեգործների եւ ակնագործների համոզմամբ, երկրի նախագահն է:

Զրույցի ժամանակ շահագրգիռ քննարկում է ծավալվել նաեւ ոլորտի առջեւ ծառացած խնդիրների վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ բարձրացված հարցերը հանգամանորեն կուսումնասիրվեն: 

Ամփոփելով հանդիպումը, երկրի ղեկավարը գործարարներին մաղթել է արդյունավետ աշխատանք եւ նշել. "ինչքան հաջողված ու շահութաբեր լինի ձեր բիզնեսն, այնքան հարուստ կլինի երկիրը":

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: