27.03.2002. Երեվանի կառուցապատումը մոտ 5 տարի կպահանջի
Ինչպես Քըրքը Հայաստան եկավ
30 Մար 2012  
30.03.2012  |  13:00   |   Թերթեր և ամսագրեր

10.07.2003. Ընթացքի մեջ է մշակույթային օժախների վերանորոգումը

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ իր աշխատանքային օրը սկսեց մայրաքաղաքի կենտրոնում փոքր շրջայցից` ականատես լինելու "Լինսի" հիմնադրամի միջոցներով վերանորոգվող մշակութային օջախների շինարարական ընթացքին։ Շրջայցը ներառեց 6 մշակութային օջախ` Հ. Ղափլանյանի, Ստանիսլավսկու, Սունդուկյանի անվան, Պատանի հանդիսատեսի, տիկնիկային թատրոնները, մանկական ստեղծագործության գեղագիտական կենտրոնը։ Նախագահը եղավ նաեւ քաղաքապետարանի նոր կառուցվող շենքում, այնուհետեւ, արդեն առանց լրագրողների, գնաց քաղաքապետարանՙ խորհրդակցության։

Երկրի ղեկավարն ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնեց ստացած տպավորության առթիվ եւ նշեց, որ նման այցելություններ պարբերաբար լինելու են։ Ինչ վերաբերում է իրականացվող աշխատանքի որակին, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, վատը լինելու դեպքում, ինչպես ճանապարհաշինության ծրագրի դեպքում էր, շինարարական կազմակերպությունները պատասխանատվություն են կրում դրա համար, ուստի շահագրգիռ են կատարել լավ եւ որակով։ Այլապես վերանորոգման ծախսերը դրվում են թերացած շինարարական կազմակերպության վրա։
«Լինսին» մշակութային օջախների վերանորոգման համար տրամադրել է 17,5 մլն դոլար, 34 մշակութային օջախներ (որից 28-ը Երեւանում) մինչեւ այս տարվա նոյեմբեր շահագործման պետք է հանձնվեն։

Ինչպես նշեց «Լինսիի» «Մշակույթ» ԾԻԳ-ի ղեկավար Գագիկ Մկրտումյանը, որոշ թատրոնների վերանորոգման համար նախատեսված գումարից ավելի է ծախսվել, շենքերը տասնամյակներ շարունակ չեն վերանորոգվել եւ անմխիթար վիճակում էին։ Մասնավորապես պատանի հանդիսատեսի եւ Սունդուկյանի անվան թատրոնների դեպքում ծրագրով չնախատեսված ուժեղացման աշխատանքներ են իրականացվել։ Ամենամեծ ներդրումը թերեւս Սունդուկյանի անվան թատրոնի շենքի վերանորոգման համար էրՙ 1 մլն 300 հազար դոլար։ Շինարարական աշխատանքներից զատ, «Լինսիի» տրամադրած գումարներն ուղղվում են նաեւ թատրոններին անհրաժեշտ որոշակի սարքավորումների ձեռքբերմանը։ Լուծվելու է նաեւ մշակութային օջախների ջեռուցման խնդիրը, եւ հանդիսատեսի առջեւ դրանց դռները բաց կլինեն ամբողջ տարին։

Ռոբերտ Քոչարյանի այցելած վերանորոգվող շենքերից ամենաերկարատեւ շինարարական ընթացքը քաղաքապետարանի նոր շենքինն է։ Շուրջ մեկ ամիս առաջ շինարարությունը սկսած «Միջազգային բիզնես կենտրոն» ընկերությունը նորակառույցը քաղաքային իշխանություններին կհանձնի 2004 թ. մայիսին։ Ծրագրված ներդրումը 3 մլն դոլար է։ Փոխարենը «Միջազգային բիզնես կենտրոնը» կստանա հարեւանությամբ գտնվող քաղաքապետարանի եւ գյուղնախարարության շենքերը։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: