19.07.2001. Հայաստանում զարգանում է ադամանդագործությունը
Ինչ տվեց տնտեսությանը Ռոբերտ Քոչարյանի Նախագահությունը
16 Սեպ 2011  
16.09.2011  |  14:09   |   Թերթեր և ամսագրեր

09.04.2008. Զարգացման եւ առաջընթացի 10 տարի

Իրողություններն օբյեկտիվ գնահատողները չեն կարող չընդունել, որ վերջին 10 տարիները մեր երկրի համար նախ` վերականգնման, ապա` զարգացման տարիներ էին։ Տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումներն աստիճանաբար դրականոեն փոխեցին երկրի դեմքը, Հայաստանում կյանքն անհամեմատ փոխվեց, եւ դրա ամենավառ ապացույցը մեր հայրենակիցների` տարեցտարի ավելացող վերադարձն է օտար դեգերումներից։

Վերականգնվող տնտեսությունը` բոլոր ոլորտներում բարեփոխումների գրավական

1998—2006 թվականներին գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման, համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման աստիճանի բարձրացման, գնային փոփոխականների արդյունավետ կառավարման շնորհիվ հնարավոր եղավ հասնել տնտեսական աճի բարձր տեմպերի, ինչը մեր տնտեսական քաղաքականության հիմնական ձեռքբերումներից մեկն է։ ՀՆԱ—ի աճը 2006—ին 1991—ի համեմատ կազմեց 54.6 տոկոս, իսկ 2000—ի համեմատ` 83.7 տոկոս։ 2000—2006 թվականների ընթացքում ՀՆԱ—ի արտադրության միջին տարեկան աճը կազմել է 12.5 տոկոս` 1995—1999 թվականների 5.3 տոկոսի դիմաց։

Վերջին տարիներին զգալիորեն աճել է նաեւ 1 շնչին ընկնող ՀՆԱ—ի ցուցանիշը։ Այսինքն` վերջին տարիներին ոչ միայն հաջողվել է ապահովել աճի բարձր տեմպեր, այլեւ տնտեսական կայուն զարգացում, ինչը դրական ազդեցություն է թողել համախառն կուտակման եւ սպառման ծախսերի վրա։

Վերջին տարիներին տնտեսական աճն իր ազդեցությունն է թողել նաեւ բնակչության կենսամակարդակի վրա։ 2002—2006 թվականներին ՀՆԱ—ի 13 տոկոս միջին աճի դիմաց բնակչության իրական դրամական եկամուտներն աճել են 11.6 տոկոսով, ծախսերը` 14.3 տոկոսով, իրական աշխատավարձը` 18.2 տոկոսով։

1998 թվականի սկզբին Հայաստանի բանկային համակարգում գործում էր 30 բանկ։ Բանկերի ակտիվները կազմում էին 106 մլրդ դրամ կամ ՀՆԱ ընդամենը 13 տոկոսը, կապիտալը՝ 17 մլրդ դրամ։ Բանկերը փոքր էին, "փխրուն", ֆինանսական վիճակը` անկայուն։ Առաջին քայլերից մեկն էր համակարգում իրական խնդիրների բացահայտումն ու "մաքրումը անառողջ" բանկերից։ Արդյունքում՝ փակվեցին կամ այլ կերպ վերակազմավորվեցին 16 բանկեր։ Առաջին անգամ մեր պատմությունում նշված "խնդրահարույց" բանկերի շուրջ տասնհինգ հազար ատուների մեծամասնությունը ստացավ իր ներդրած ավանդները, եւ՝ ոչ ի հաշիվ պետության եւ հարկատուների։ Չնայած "խնդրահարույց" բանկերի թիվը գերազանցում էր բանկերի կեսը, երկրում ֆինանսական ճգնաժամ չարձանագրվեց։

"Մաքրման" ժամանակաշրջանից հետո բանկային համակարգը արձանագրեց արագընթաց աճ։ Երկրում ձեւավորվեց որակապես նոր բանկային համակարգ, գրավիչ միջավայր ստեղծվեց օտարերկրյա ինստիտուցիոնալ բանկերի համար։ Եթե 1998 թվականին բանկային համակարգում կար ընդամենը 3 օտարերկրյա ինստիտուցիոնալ բանկ, այժմ կա 11—ը։

2007 թվականի արդյունքներով բանկային համակարգի ակտիվները կազմեցին 765 մլրդ դրամ կամ ՀՆԱ 24.3 տոկոսը, կապիտալը` 172 մլրդ դրամ։ Այսինքն` անցած 10 տարիների ընթացքում բանկային համակարգի ակտիվները աճել են շուրջ 7 անգամ, իսկ կապիտալը` ավելի քան 10 անգամ։

Բանկերն սկսել են վարկավորել խոշորածավալ ու երկարաժամկետ ներդրումային ծրագրեր, լայն թափ է առել հիփոթեքային վարկավորումը, սպառողական վարկերը մտել են մեր քաղաքացիների մշակույթի մեջ։ Հայաստանը հայտնվել է միջազգային ֆինանսական շուկայի "քարտեզում"` ստանալով հեղինակավոր միջազգային ռեյտինգային գործակալությունների վարկանիշը։

Մինչեւ 1990 թվականը մեր երկրում կենտրոնացած էր ԽՍՀՄ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զգալի մասը՝ մասնագետների մեծ ներուժով։ ԽՍՀՄ փլուզման արդյունքում ոլորտի բարձրակարգ մասնագետների մեծ մասը վերաորակավորվեց կամ կորցրեց որակավորումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններն սկսեցին ակտիվացնել գործունեությունը 1996—ից, զգալի տեղաշարժեր եղան 2000—ին, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղ համարվեց։ Եթե 1992 թվականին Հայաստանում գործել են այս ոլորտի մոտ 70, ապա 2007 թվականին՝ ավելի քան 160 ձեռնարկություններ։ 1997—2007 թվականների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում օտարերկրյա ընկերությունների կողմից հիմնադիր կապիտալի տեսքով ներդրվել է մոտ 75 մլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ—ում ոլորտի չափաբաժինը հասել է 2 տոկոսի։ Վերջին տարիներին ոլորտի արտադրության ծավալի տարեկան աճը գնահատվում է մոտ 30 տոկոս։   
 
ՀՆԱ—ի ձեւավորման գործում նշանակալի դեր ունի փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ)։ 2006 թվականին ՓՄՁ—ի տեսակարար կշիռը ՀՆԱ—ում կազմել է 40.3 տոկոս՝ 2005—ի 39.8 տոկոսի, 2004—ի 38.6 տոկոսի, 2003—ի 36.5 տոկոսի եւ 2002—ի 34.4 տոկոսի դիմաց։ Նշանակալի է ՓՄՁ—ի սուբյեկտների դերը նոր աշխատատեղերի ստեղծման գործում։ Նոր ՓՄՁ—ի սուբյեկտների ստեղծման, ինչպեսեւ գործող ՓՄՁ—ի սուբյեկտների գործունեության ընդլայնման արդյունքում ապահովվել է 20.3 հազար նոր աշխատատեղ, 50.2 տոկոսը՝ (10.2 հազար)՝մարզերում, 49.8 տոկոսը (10.1 հազար)՝ Երեւանում։ 

Վերջին տարիներին վարվող պետական քաղաքականության շնորհիվ աննախադեպ աճ է գրանցվել Հայաստանի զբոսաշրջության ոլորտում. սկսած 2001 թվականից միջազգային զբոսաշրջային այցելությունների քանակը աճում է միջինը 25 տոկոսով։ 1998—2006 թվականներին զբոսաշրջային այցելությունների քանակը տասնապատիկ ավելացել է. Հայաստան է այցելել 381136 զբոսաշրջիկ։ 2007 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 311 438 զբոսաշրջիկ 2006 թվականի նույն ժամանակահատվածում այցելած 247962—ի դիմաց՝ ապահովելով 25.6 տոկոս աճ։
 
Աշխուժացել է նաեւ ներքին զբոսաշրջությունը՝ ապահովելով տարեկան միջինը 20 տոկոս աճ։ Զբոսաշրջությունից ստացված եկամուտը 2001 թվականից աճել է տարեկան միջինը՝ 36 տոկոսով։ 2006 թվականին այն գնահատվել է 229 մլն ԱՄՆ դոլար (ՀՆԱ—ի 4.7 տոկոսը)։ 
Զարգացել են ենթակառուցվածքները. եթե 1998 թվականին Երեւանում գործում էր միայն երեք հյուրանոց, 2007—ից գործում է միջազգային չափանիշներին համապատասխանող մոտ 70 հյուրանոց, 35—ը՝ մարզերում։

Կառավարության վարած ներդրումային քաղաքականության արդյունքում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները տարեցտարի դինամիկ աճել են. 1988—1997 թվականներին ներդրումների ծավալը կազմել է 135.2 մլն ԱՄՆ դոլար, 1998—2007 թվականներին՝ 2774.3 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանում գրանցված են օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ընկերություններ շուրջ 80 երկրներից։ 

երջին տասնամյակում հսկայածավալ շինարարություն է իրականացվել աղետի գոտում, որն իրապես վերածվել է զարգացման գոտու։ Այս տարածաշրջանում առաջիկա երկու–երեք տարում բնակարանային խնդիրը վերջնականապես կլուծվի։ 

1998—2006 թվականներին վերագործարկվել կամ հիմնվել են շուրջ 90 խոշոր ձեռնարկություններ։

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը ընթացիկ գներով 2007—ի հունվար—սեպտեմբեր ամիսներին կազմել է 1059.5 մլրդ դրամ կամ 3030.0 մլն դոլար, աճի տեմպը 2006—ի հունվար—սեպտեմբերի նկատմամբ՝ 138.6 տոկոս։ Արտահանման ծավալը կազմել է 291.9 մլրդ դրամ (ՖՕԲ գնով) կամ 835.4 մլն դոլար, աճի տեմպը՝ 122.8 տոկոս։ Ներմուծման ծավալը կազմել է 767.6 մլրդ դրամ կամ 2194.6 մլն դոլար, աճի տեմպը՝ 145.7 տոկոս։

1997 թվականից սկսած հանրապետությունում տարեցտարի աճել է նվազագույն եւ միջին աշխատավարձը, մասնավորապես՝ 1997—ին նվազագույն աշխատավարձը եղել է հազար դրամ, 1999—ին՝ 5 հազար, 2004—ին՝ 12 հազար, 2005—ին՝ 13 հազար, 2006—ին՝ 15 հազար, 2007—ին՝ 20 հազար, 2008—ին՝ 25 հազար։ 1997—ին միջին աշխատավարձը եղել է 13551 դրամ, 1998—ին՝ 18 հազար, 1999—ին՝ 20157, 2000—ին՝ 22706, 2001—ին՝ 24483, 2002—ին՝ 27324, 2003—ին՝ 29 հազար, 2004—ին՝ 43445, 2005—ին՝ 52060, 2006—ին՝ 62253, 2007—ին՝ 75132։

Սոցիալական որոշ խմբերին ուղղված լուրջ ծրագրեր են իրականացվել։ Նախ՝ վարչարարության բարձրացմանը միտված աշխատանքների արդյունքում վերացավ կենսաթոշակների վճարման ուշացումների քրոնիկ երեւույթը, 2002 թվականի ապրիլ ամսից այլեւս պարտքեր չեն առաջանում։ Տարեցտարի ավելացել են կենսաթոշակների չափը, 1997—2007 թվականներին միջին կենսաթոշակն աճել է շուրջ 4 անգամ՝ 1997 թվականի 3700 դրամից 2007 թվականին դառնալով շուրջ 13500 դրամ։

Ընտանեկան նպաստի համակարգը հանրապետությունում ներդրվեց 1999—ի հունվարի 1—ից։ Եթե 2002 թվականին նպաստի միջին չափը կազմում էր 6700 դրամ, 2006 թվականին այն հասավ շուրջ 15 հազար դրամի։ 

2003 թվականից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը հասավ 35000 դրամի։ 2007 թվականին ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների համար, այդ թվում՝ նպաստառու, որոնց անդամներից մեկը կունենա երեք եւ ավելի երեխաներ, միանվագ դրամական օգնությունը սահմանվել է 200 հազար դրամ։ Շարունակվում է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի ծրագրի իրականացումը։ Նպաստի չափը մինչեւ 2006 թվականը կազմել է 2300 դրամ, 2007—ի հունվարից դարձել է 3000 դրամ։

Ետխորհրդային առաջին տարիներին մեր երկրում կարծես ետին պլան մղվեց մշակույթը։ 90—ականների վերջերից փոխվեց պետության վերաբերմունքը նաեւ այս ոլորտի նկատմամբ։ Տարեցտարի ավելացավ մշակույթի ոլորտին բյուջետային հատկացումների չափը։ Մայրաքաղաքում աշխուժացավ մշակութային կյանքը, եւ այժմ աշխատանքներ են տարվում մարզերում մշակութային ծրագրերի աշխուժացման ուղղությամբ։

Վերջին տարիներին վերանորոգվել են տասնամյակներ շարունակ չնորոգված մշակույթի օջախները։ Հայաստանի մշակույթն աշխարհին ներկայացնելու նպատակով բազմաթիվ երկրներում կազմակերպվել են Հայաստանի մշակույթի օրեր։

Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆ
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
www.hhpress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: