Պատմական բացառիկ իրադարձություն
Նոր մարտահրավերներին նոր մոտեցումներ
02 Հոկ 2012  

Զարգացում ցույց տվող ելույթներ

Որևէ երկրի զարգացման կամ հետընթացի մասին կարելի է դատել ինչպես տվյալ երկրի վիճակագրական ծառայությունների տրամադրած ցուցանիշներով, եթե դրանք վստահելի են, միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականներով, եթե դրանք զուրկ են քաղաքական շահագրգռությունից: Այլ դիտանկյուններ ու մոտեցումներ էլ կարող են լինել հասկանալու համար տվյալ երկրի զարգացման արդյունավետությունը:

Սեպտեմբեր ամիսը երկու հայկական պետությունների համար էլ անկախության հռչակմամբ է նշանավոր, ուստի կարելի է սեպտեմբերին հրաժեշտ տալ այս վերլուծությումբ: Մեզ համար հետաքրքիր էր հետևել մեր երկրի զարգացման դինամիկային, ըստ Հայստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարբեր տարիների ելույթների, որոնք նա հնչեցրել է երկրի անկախության տարբեր հոբելյանների առիթով: Ունենք այդպիսի վեցը ելույթ, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը և առաջարկում, որ դուք էլ հետևեք այդ դինամիկային: Բոլոր ելույթներն էլ, բնականաբար կարևորում են անկախության պատմական նշանակությունը, այն դժվարությունները, որոնք ծառացած էին մեր ժողովրդի առջև, և դա նախագահի շուրթերից հնչում է ոչ որպես օրվան պատշաճող խոսք միայն: Այդ դժվարությունների հաղթահարման գործում մեծ է հենց իր` Ռոբերտ Քոչարյանի դերը: Բոլոր ելույթներում շեշտվում են անկախության պարգևած հնարավորությունները` երկրի ու ժողովրդի զարգացման, առաջընթացի ու բարորության հարցում և դրանք նույնպես Ռոբերտ Քոչարյանի համար դատարկ խոսքեր չեն, քանի որ իր նախագահության տասը տարիների ընթացքում արեց ամեն ինչ այդ առաընթացի համար և քիչ արդյունքներ չգրանցեց:

Բայց նրա ամեն մի ելույթում կա մի բան, որով տվյալ ելույթն առանձնանում է մյուսից: Հենց դրանցով կարող են նկատել երկրի առաջընթացը: 

Եթե անկախության 9-րդ տարեդարձի առիթով նախագահը շեշտում է Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովի անցկացումն ու մոտ ապագայում եվրոպական կառույցներին անմիջական ինտեգրումը, ապա արդեն 2001 թվականին, այսինքն անկախության տասնամյա հոբելյանի առիթով իր ելույթում Ռոբերտ Քոչարյանը նախ փաստում է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է: Նա մի հետաքրքիր հարց է հնչեցնում: Շա՞տ է, թե՞ քիչ անկախության տասը տարին մի երկրի համար, որի մայրաքաղաքը գրեթե 2800 տարեկան է, իսկ երկիրն էլ նշում է Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700 ամյակը: Նախագահը մի կողմից այն շատ փոքր ժամանակ է համարում, բայց մյուս կողմից բավականին երկար ժամանակ` հենց այդ ժամանակը չկորցնելու և երկրի անկախության հիմքերն ամրապնդելու առումով:

Երկրի անկախության 11-րդ տարեդարձի առիթով նախագահը փաստում է, որ ողջ երկրում և հատկապես մայրաքաղաք Երևանում շինարարական մեծ բում է սկսվել և կապիտալ շինարարությունը դարձել է երկրի տնտեսական զարգացման լոկոմոտիվներից մեկը: Բնականաբար այդ շինարարական թափից դուրս չի մնացել աղետի գոտին, և նախագահը հավաստիացնում է, որ շուտով այդ չարագուշակ տերմինը վերջ կգտնի և երկրաշարժից տուժած հյուսիսային Հայաստանը կդառնա զարգացման գոտի:

Երեք տարի անց, անկախության հռչակման արդեն 14-րդ ամյակի առիթով Ռոբերտ Քոչարյանը շեշտում է, որ մի քանի տարի է, ինչ երկրի տնտուսությունը զարգանում է երկնիշ թվերով: Սա նույնպես իրողություն էր, որի իսկությունը ոչ միայն միջազգային փորձագետներն էին հաստատում, այլ նույնիսկ` երկրի ընդիմությունը:

Մի փոքր այլ են շեշտադրումները նախագահի խոսքում անկախության 15 ամյակի առիթով, և սա էլ բնական էր, որովհետև այդ ելույթով բացվում էր ռազմական զորահանդեսը Հանրապետության հրապարակում: Ռոբերտ Քոչարյանը կարևորում է մեր բանակի մարտունակության շարունակական բարձրացումը` որպես պետության անվտանգության գլխավոր երաշխավորի, նշում նաև Սփյուռքի դերը երկրի անկախության ամրապնդման գործում: 

Անկախության արդեն 16-րդ տարեդարձին ելույթով, որը վերջինն է նախագահի համանման ելույթներից, Ռոբերտ Քոչարյանը բացճակատ հայտարարում է, որ հանրապետությունում արդեն ձևավորվել է միջին խավը և Հայաստանը կայուն զարգացող երկիր է:

Ահա սրանք էին նախագահի ելույթների տարբերիչ մասերը: Ավելացնենք, որ այդ ելույթներում մշտապես տեղ են գտել նաև ինչպես Արցախի խնդրի կարգավորման, այնպես էլ արտաքին քաղաքականության այլ մարտահրավերների մասին Ռոբերտ Քոչարյանի գնահատականները:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: